Ենիչերիները «Մայր Հայաստանը» սոցցանցերում տարածվող ահազանգի հետքերով Հայտնի է, թե ով է սաբոտաժի ենթարկել 2021 թվականին ՀԱՊԿ-ից Հայաստանի ռազմական օգնության ստացումը (տեսանյութ)
12
«Քաղաքական զառամախտը» սաստկանում է. Փաշինյանն ասում է. «Մարդիկ գիտեն, որ «կարկուտը ծեծած տեղնա ծեծում», տանում, էդ ծեծած տեղերը ցորեն են ցանում»: Կառավարությունը նիստ է անում ընդամենը երեք զեկուցվող հարցով. Տեսանյութ Ես շոյված եմ, որ իշխանությունն ինձնից էդքան վախեցած ա. ինչ ուզում եք, արեք. Մալյանի եզրափակիչ ելույթը Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ Դարձյալ քննարկվում է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը վերանայելու հարցը «Մայր Հայաստան» խմբակցության հրավերով տեղի կունենա հանրային քննարկում Փաշինյանն ընտրել է տխրահռչակ Զելենսկու և Սահակաշվիլու ճանապարհը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Խորհրդարանը շարունակում է կառավարության ծրագրի քննարկումը. Ուղիղ Ադրբեջանցիները լայնորեն լուսաբանում և ծաղրում են Փաշինյանի երեկվա մի խոսքը Ինչո՞ւ «կեցցե», գուցե «ելա՞կ» կամ «դըմփ-դըմփ-հո՞ւ». «Փաստ» Պատերազմ Արցախում
Փաշինյանը հայ ժողովրդի և մեր անկախ պետականության «դատավճիռն» է․ Մհեր Մելքոնյան Ենիչերիները Ո՞վ է որոշել, որ սահմանն անցնում է այն տեղով, որը նկարագրված է ԱԱԾ հաղորդագրության մեջ. Տիգրան Աբրահամյան Օկուպացված Քարվաճառում 2 ադրբեջանցի է զոհվել «Եթե բութ աշակերտի բնութագրման ավելի լավ օրինակ ունեք, խնդրում եմ ինձ տեղյակ պահել». Լևոն Զուրաբյանը՝ Փաշինյանի վերջին «զեղումների» մասին Փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը․ ԱԱԾ-ն մասնարամասներ է հայտնել միջադեպից Ոսկեպարի բնակչի տունը կառավարության անընդունելի քայլերի արդյունքում բաժանվելու է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»․ Թաթոյան Գիտակից մարդը, լսելով կառավարության ազդակները, չի կարող հանգիստ ապրել. Վարդան Արամյան (տեսանյութ) Փաշինյանը իր ելույթից հետո պետք է ներողություն խնդրեր ու հեռանար. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) «Քաղաքական զառամախտը» սաստկանում է. Փաշինյանն ասում է. «Մարդիկ գիտեն, որ «կարկուտը ծեծած տեղնա ծեծում», տանում, էդ ծեծած տեղերը ցորեն են ցանում»: Երևանի դպրոցներում դասապրոցեսը բնականոն հունով ընթանում է․ ԿԳՄՍՆ-ն՝ տարածվող լուրերի մասին «Մայր Հայաստանը» սոցցանցերում տարածվող ահազանգի հետքերով 2024-ին իրականացվել է Երևան-Կապան-Երևան 12 չվերթ Փաշինյանի դատված քեռու տղան բուհի դիպլոմ չունենալով՝ «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի օգնականի պաշտոնն է զբաղեցնում. Լրագրող «Բաքվի իրական նպատակը Հայաստանի կենսական կոմունիկացիաների խաթարումն է»․ Վարդան Ոսկանյան Կառավարությունը նիստ է անում ընդամենը երեք զեկուցվող հարցով. Տեսանյութ Ջալալ Հարությունյանի գործով հարցաքննվել են 3 վկաներ Սարգիս Գալստյանը ադրբեջանցիների կողմից ճնշումների ու հետապնդումների է ենթարկվել Ժողովուրդը շշպռել է դիտորդներին Ինչու են ձգձգում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի զեկույցը Ի՞նչ զենքեր են ձեռք բերել Հայաստանն ու Ադրբեջանը. «Կարճ ասած» (տեսանյութ) Ով ուզում է հանձնել այդ տարածքները, դուռ է բաց անում Հայաստանի ոչնչացման․ Ատոմ Մարգարյան Հայաստանը մեկ հոգու թատրոն է, և այդ մեկը պետք է պատասխանատվության ենթարկվի. Օսկանյան Ես շոյված եմ, որ իշխանությունն ինձնից էդքան վախեցած ա. ինչ ուզում եք, արեք. Մալյանի եզրափակիչ ելույթը Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ Եվրամիությունը աջակցում է Հայաստան-Թուրքիա գործընթացին. Տոյվո Կլաար Գագիկ Սուրենյանը ԱԲ ստեղծած պատկերը ներկայացրել է որպես իրական լուսանկար Հայտնի է, թե ով է սաբոտաժի ենթարկել 2021 թվականին ՀԱՊԿ-ից Հայաստանի ռազմական օգնության ստացումը (տեսանյութ) Պատերազմի հավանականությունը բարձր է. Կարեն Իգիթյան (տեսանյութ) Դարձյալ քննարկվում է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը վերանայելու հարցը

Առաջնահերթություն պետք է դրվի ամեն գնով մարտական հերթապահություն կրող անձնակազմի կտրուկ ավելացումը

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Զինված ուժերում տեղի ունեցած վերջին ողբերգությունների համատեքստում նաև քննարկվեց «պոստում քնելու» և դրանից բխող ծանր հետևանքների հանգամանքը: Սա վտանգավոր երևույթ է ոչ միայն այն առումով, որ դիրքում ծառայության չիրականացումը թշնամու համար բարենպաստ հնարավորություն է ստեղծում կորուստներ պատճառելու և հայկական դիրքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու տեսանկյունից, այլ նաև` տվյալ դիրքի անձնակազմի միջև անառողջ մթնոլորտի ստեղծման տեսանկյունից, որը որոշ դեպքերում արտակարգ պատահարների է հանգեցնում: Իշխանությունը որպես կանոն կենտրոնանում է հետևանքների վրա` ձերբակալություններ, պաշտոնանկություններ, նկատողություններ, տեղափոխություններ և այլն, իսկ բուն պատճառների վրա կենտրոնացում չկա, ըստ այդմ` նմանատիպ ողբերգությունները շարունակվում են: Իսկ որո՞նք են պատճառները և ո՞ր ուղղությամբ պետք է գործի նորմալ պետությունը:

Դիրքում` բուն ծառայության պահին հաճախ հանդիպող քնելու դեպքերի ճնշող մեծամասնությամբ պայմանավորված են զինծառայողների հոգնածությամբ և ֆիզիլոգիական առանձնահատկություններով, նաև դիրքերում մեծ ծավալի ինժեներական աշխատանքներով, որը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է: Իմ պրակտիկայում դեպքեր են հանդիպել, երբ զինծառայողը` հատկապես 03.00-06.00 ժամերին, հետդ խոսելիս «աչքը կպնում է»: Հանդիպել է նաև ցերեկային ժամերի, երբ ծառայության մեջ գտնվող քնած զինծառայողին շատ դժվար է եղել քնից հանել: Սա նաև նշանակում է, որ դիրքի մնացած անձնակազմն էլ գրեթե նույն հոգնածությունն ունի, որի պարագայում պատշաճ մարտական հերթապահության իրականացումը խիստ վտանգվում է:

Պատճառները պետք է փնտրել անձնակազմի թվի, հերթափոխների ոչ հաճախակի արվելու մեջ` երկու դեպքերում էլ երբեմն արվում է հրամանի խախտումով, սակայն «ամենավերևների» իմացությամբ: Հեշտ լուծում չէ, սակայն եթե իրականում նպատակ կա մարտական խնդիրների ճշգրիտ իրականացման և ողբերգությունների կանխման առումով, ապա առաջնահերթություն պետք է դրվի ամեն գնով մարտական հերթապահություն կրող անձնակազմի կտրուկ ավելացումը: Սա նշանակում է, որ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ կտրվածքով իրականացվող ծրագրերը, որոնք հատկապես ուղղված են զինծառայողների սոցիալ-կենցաղային հարցերին, տարաբնույթ ֆինանսական բավարարումներին, պետք է բերել առաջնային պլան:

Սա ոչ միայն ասածս խնդիրներն է լուծում, այլ շղթայական բարելավումների հնարավորություն ստեղծում բոլոր ուղղություններով»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan