«Կոշ» քրեակատարողական հիմնարկը փակվել է
Օպտիմալացման շրջանակներում «Կոշ» քրեակատարողական հիմնարկը փակվել, իսկ գույքը տրվել է պաշտպանական նպատակներով: Կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում գտնվող «Կոշ» քրեակատարողական հիմնարկն ու դրան կից շինություններն ու հողամասը կփոխանցվեն Պաշտպանության նախարարությանը։ Ըստ նախագծի՝ «Կոշ»-ի տարածքում ՊՆ-ն կստեղծի ուսումնական զորամաս։