«Սոլեյմանին նաև հայերիս լավ բարեկամն է եղել». Տիգրան Աբրահամյան
![«Սոլեյմանին նաև հայերիս լավ բարեկամն է եղել». Տիգրան Աբրահամյան](/timthumb.php?src=/disc/05-01-24/8520caffa466729e8e520bb7cc623013.jpg&w=450)
Դիտել նաև
ՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին․ Տիգրան Աբրահամյան
Սա իշխանության անլրջության, անպատասխանատվության, անգործության, արկածախնդրության լավագույն ցուցիչն է․ պատգամավոր
Սա իշխանության անլրջության, անպատասխանատվության, անգործության, արկածախնդրության լավագույն ցուցիչն է․ պատգամավոր
Հայաստանը վերջին 6 տարիներին, հնարավոր բոլոր ուղղություններում զիջել է դիրքերը, ստացել պատերազմ. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայից հիշեցնում են՝ խաղաղության պայմանագիրը ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցքը». Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանցի հայտնի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանի հիշատակի օրը, նրա իսկ գերեզմանի մոտ ահաբեկչություն իրականացնելը կրկնապատկում է այդ ոճրագործության ծանր հետևանքները: Սոլեյմանին, բացի իր երկրի մարտիկը լինելուց, նաև հայերիս լավ բարեկամն է եղել: Մեր բարեկամ Իրանի դեմ պարբերաբար իրականացվող ահաբեկչություններն անթույլատրելի եմ համարում և սա մեր տարածաշրջանին լարվածություն հաղորդելու ևս մեկ գործոն է:
Ցավակցություններս Իրանի ժողովրդին»: