Հրապարակները ազատ են, բա ո՞ւր են մնացածը. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Դիտել նաև
Մարտակերտի քաղաքապետն ազատվեց տնային կալանքից․ փաստաբան
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել
Արցախցիները պետք է կոմպակտ բնակության վայր ունենան. Ռաֆայել Մարտիրոսյան (տեսանյութ)
Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցը չի լուծվում
Սրբազանը Ներքին Հանդում է, ուր օրեր առաջ Փաշինյանին հարատև կառավարում էին մաղթում
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում մասնավորապես նկատել է, որ ձախողել են բոլոր այն ուժերը, որոնք այս ամբողջ ընթացքում կարող էին մի բան անել, բայց չարեցին, չմտան պատասխանատվության տակ: Նրա խոսքով՝ արդար չի, երբ իրենց մեղադրում են, որ նոր ուժ չկա. որեւէ մեկի ճանապարհը, ի վերջո, չեն փակել: Ի լրումն, 8-9-ը ամիս բոլոր հրապարակները ազատ էին, բա ու՞ր են մնացածը:
Ըստ Իշխան Սաղաթելյանի, գլխավոր խնդիրը ժողովրդի հետ ամենօրյա աշխատանքն է, ՀՀ քաղաքացին պետք է տեսնի՝ կարո՞ղ է Արարատ Միրզոյանը Հայաստանի շահը պաշտպանել միջազգային ասպարեզում, Սուրեն Պապիկյանը, Նիկոլ Փաշինյանը...
«Արցախը հանձնել է Փաշինյանը, որին օգնել են ՔՊ-ն եւ ուժայինները՝ դատախազությունից մինչեւ քննչական»,-նկատել է Իշխան Սաղաթելյանը: