Բագրատ սրբազանը առաջնորդում է արժանապատվության վերականգման շարժումը. Ստեփան Դանիելյան «Մայր Հայաստանն» իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի
7
Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Դուք իշխանությո՞ւն եք, թե ի՞նչ եք. Գառնիկ Դանիելյան Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար Կողմ ենք Հայաստանի ներսում քաղաքական փոփոխություններին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Դուխով» խաբում են՝ ասելով, թե սա 4 գյուղի խնդիր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Չենք մասնակցելու Փաշինյանի ասուլիսին և չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները․ հայտարարություն ՔՊ բարձրաստիճան անդամները արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան Ով հայ է, թող միանա. Դադիվանքի վանահայր Հինգ իրավապաշտպանների հայտարարությունը Եթե որևէ բան պատահի, պատասխանատվությունն իշխանությանն է. պատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես. Բագրատ Սրբազան Պատերազմ Արցախում
Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Դուք իշխանությո՞ւն եք, թե ի՞նչ եք. Գառնիկ Դանիելյան Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ» Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու Բագրատ սրբազանը առաջնորդում է արժանապատվության վերականգման շարժումը. Ստեփան Դանիելյան Փաշինյանն էլ, Ալիևն էլ, երկուսն էլ Հայաստանում կորցնելու են իշխանություն (տեսանյութ) Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված (տեսանյութ) «Մայր Հայաստանն» իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Կողմ ենք Հայաստանի ներսում քաղաքական փոփոխություններին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Միակողմանի զիջումները Տավուշի ու Լոռվա մարզերը դնելու են թշնամու ափի մեջ․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հանուն Տավուշի, հանուն Հայաստանի․ միացե՛ք․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) «Դուխով» խաբում են՝ ասելով, թե սա 4 գյուղի խնդիր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Չենք մասնակցելու Փաշինյանի ասուլիսին և չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները․ հայտարարություն Յուրաքանչյուր հայ մայիսի 9-ին պետք է իր ֆիզիկական ներկայությամբ աջակցի արդարության ու արժանապատվության համահայկական շարժմանը Չորս օր է` Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն առերեսում չի եղել Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը. Վազգեն Մանուկյան «Մայր Հայաստանի» ակցիան Շենգավիթում (ուղիղ) ՔՊ բարձրաստիճան անդամները արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան Ով հայ է, թող միանա. Դադիվանքի վանահայր ՔՊ բարձրաստիճան անդամները արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան Հինգ իրավապաշտպանների հայտարարությունը Տեսնելով Սևանի թերակղզու մոտ երեկ երեկոյան ստեղծված վիճակը, դավաճանը սկսել է հայհոյել իր թիմակիցներին․ Հռիփսիմե Առաքելյան «Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն տված տավուշցիներին առաջնորդում է Երևան». Վահե Հովհաննիսյան Եթե որևէ բան պատահի, պատասխանատվությունն իշխանությանն է. պատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես. Բագրատ Սրբազան 2 տարի բնակվել եմ Անգլիայում, 10 տարի՝ Կանադայում, բայց պարզվում է՝ էն ժամանակ էլ եմ եղել «Կրեմլի ագենտ». Բագրատ սրբազան (տեսանյութ) Շարժմանը միացավ նաև Համբիկ Սասունյանը

Ադրբեջանը կրկին խաբե՞լ է Փաշինյանին. ինչպիսի անակնկալ...

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։
Մինչ Նիկոլ Փաշինյանը հերթական հարցազրույցն էր տալիս Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը, Ադրբեջանից գալիս էին տեղեկություններ, որոնք հաստատում էին ամենաբացասական սպասումները՝ Բաքուն ցանկանում է Հայաստանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքել ՝ չճանաչելով ՀՀ տարածքային ամբողջականությունը, չիրականացնելով պետական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա։
«Ադրբեջանը մեծ խոչընդոտ չի տեսնում հարևան Հայաստանի հետ կայուն խաղաղության ապահովման համար և կարծում է, որ սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին»,-նախօրեին Լոնդոնում ասել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ընդգծելով, որ սահմանի հարցը, սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրի քննարկումներից։
Եթե Հաջիևի խոսքերը «դիվանագիտականից» թարգմանենք ավելի հասկանալի լեզվի, ապա կարող ենք եզրակացնել, որ մի շարք հայ փորձագետների, քաղաքական և պետական գործիչների վատագույն ենթադրություններն իրականանում են. Ադրբեջանը պահանջում է ոչ միայն «խաղաղության պայմանագրի» ստորագրում առանց միջազգային երաշխավորների, այլ նաև ձգտում է, որպեսզի սահմանների սահմանազատման հարցը լուծվի «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո։
Այլ հավասար պայմաններում կարելի էր ասել, որ վերը նշվածը Ադրբեջանի պահանջն է, իսկ Հայաստանը պետք է ձևակերպի իր բանակցային օրակարգը, սակայն անցած տարիների դառը փորձը ցույց է տալիս, որ փաշինյանական Հայաստանի օրակարգը Բաքվի և Անկարայի պահանջների իրականացումն է։ Բոլոր պահանջների՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնել, պետական խորհրդանիշներից աստիճանական հրաժարում, հայկական ինքնության հիմքերի հրաժարում և այլն:
Առանց սահմանը սահմանազատելու «խաղաղության պայմանագրի» ստորագրումը ազգային նոր ողբերգություն կլինի: Ադրբեջանի ձեռքերն այս դեպքում բաց կլինի նոր ագրեսիայի համար՝ սահմանազատման գիծ սահմանելու պատրվակով, խաղաղություն հաստատելու պատրվակով։ Առանց սահմանազատման խաղաղության պայմանագիրը կհանգեցնի նաև 2020-2022 թվականներին կորցրած տարածքների վերջնական կորստին՝ Վարդենիսի, Ջերմուկի, Սիսիանի և Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում։
Ուղեղը տրված է մարդուն, որպեսզի նա մտածի, կարողանա իրադարձություններն ու փաստերը տրամաբանական շղթայի մեջ դասավորի ու կարողանա կանխատեսել զարգացումները: Դեռ հոկտեմբերին մենք Ձեզ հետ խոսում էինք այն մասին, որ Իլհամ Ալիևը չի ճանաչում ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ հրաժարվում է ճանաչել ոչ միայն հայկական 29 800 քառակուսի կիլոմետրը, այլև սեփական 86 600 քառ. կմ.: Ալիևը ցանկանում է սահմանազատում անել իր պայմաններով` դրանից բխող բոլոր հանգամանքներով:
Ակնհայտ է, որ այսօր Փաշինյանի վրա ճնշում է գործադրվում, առաջին հերթին, Բաքվի և Անկարայի կողմից, որպեսզի նա ստորագրի «խաղաղության համաձայնագիրը» ոչ միայն առանց այս փաստաթղթի համար միջազգային երաշխավորների, այլ նաև առանց սահմանազատման, իսկ «խաղաղության համաձայնագիր» առանց սահմանազատման ստորագրելը՝ պատմական չափերի ողբերգություն է, որը նշանակում է Հայաստանի վերջը: Ավելին, Բաքուն չի ժխտում, որ Հայաստանի դեմ պայքարի հաջորդ փուլը լինելու է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» նախագծի իրականացումը, այսինքն՝ Հայաստանի տարածքում Բաքվի կողմից վերահսկվող քվազիպետության ստեղծումը։ Ալիևի քաղաքական նախագծի հիմքը, որով նա 2024-ին կգնա արտահերթ ընտրությունների, կլինի «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը:
Ողբերգական պարադոքսն այն է, որ Հայաստանի ղեկավարությունն «այնքան հմտորեն» խաբվեց, որ իրավիճակը հասցրել է մի կետ, երբ Բաքուն հրաժարվում է «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց (թեև արդեն ստացել է ողջ Արցախը), շանտաժի է ենթարկում ՀՀ-ին ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմամբ` պահանջելով Երևանից համաձայնել ստորագրել «խաղաղ համաձայնագիր» առանց միջնորդների և առանց սահմանազատման, իսկ պաշտոնական Երևանն ավելի լավ բան չի գտնում, քան դրա մասին բողոքելը միջազգային լրատվամիջոցների էջերում։
Այսպես, Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը դժկամ է խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում։ Փաստորեն, Փաշինյանը հերթական անգամ խաբվեց, և երբ նա Գրանադայում «հպարտ մենության» մեջ, ստորագրեց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող փաստաթղթում:
Այսպես, Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը դժկամ է խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում։ Փաստորեն, Փաշինյանը հերթական անգամ խաբվեց, և երբ նա Գրանադայում «հպարտ մենության» մեջ, ստորագրեց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող փաստաթուղթը, նա բացարձակապես ոչինչ չստացավ դրա դիմաց, ու Բաքուն չհրաժարվեց իր ոչ մի պահանջից.
1. «Խաղաղության պայմանագիր» առանց երաշխավորների
2. Սահմանազատում «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո
3. Հայաստանի տարածքով միջանցք
4. Միջանցք, որի տրանսպորտային ենթակառուցվածքը կկառուցվի հենց Հայաստանի հաշվին։

2022 թվականին Պրահայում համաձայնվելով Արցախի հանձնմանը, և Գրանադայում ստորագրելով Արցախը պաշտոնապես Ադրբեջանի կազմում ճանաչող փաստաթուղթը՝ Փաշինյանը և իր թիմն այս որոշումը պայմանավորեցին «Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու» ցանկությամբ։ Հայաստանի շուրջ վերջին գործընթացները ցույց են տալիս՝ Փաշինյանի ռազմավարությունը, որը կառուցված էր Բաքվի բոլոր պահանջներն իրականացնելու գաղափարի շուրջ, որպեսզի Ադրբեջանը Հայաստանի այս կամ այն դիրքորոշումը չընկալի որպես սադրանք և պատերազմի պատճառ, ձախողվեց:
Ոչ ոք չպետք է կասկածի, որ Բաքվի վերջնական պահանջը, որի կատարումը «թույլ չի տա նոր պատերազմ», լինելու է Փաշինյանի կողմից սեպտեմբերի 28-ին Սամվել Շահրամանյանի կողմից ստորագրած փաստաթղթի նման մի նոր հրամանագրի ստորագրում՝ արդեն ՀՀ պետականության կազմալուծման մասին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan