Ջերմուկում 200-ից ավելի հայ զինվոր սպանեցին, որ Փաշինյանը կատարի Արևմուտքին տված խոստումը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» իրազեկման ակցիան Շենգավիթում՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման (ուղիղ) ՔՊ-ն մերժեց հայ ռազմագերիներին վերադարձնելու մասին հայտարարություն ընդունելու ընդդիմության նախագիծը․ Քոչարյան
13
«Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնության մասին «Մայր Հայաստանի» ստորագրահավաքն՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման (տեսանյութ) Ի՞նչ վտանգ է Թրամփը Նիկոլի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, որ քաղաքային տրանսպորտը հունվարի 1֊ից թանկանալու է Քաղաքացիական նախաձեռնություն` ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման (տեսանյութ) Քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանության» ամանորյա նվերը քաղաքացիներին Նիկոլն ուզում է Գյումրին վերածել թմրամոլության որջի ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով. «Ժողովուրդ» 150 դրամի համար կռիվ տվող ՔՊ-ն մինչև 300 դրամ է տրանսպորտի գինը դարձնում Որքա՞ն են արժեցել Աննա Հակոբյանի աֆրիկյան վայելքները․ Oragir.News Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնության մասին Գերիների հարազատներից խաբար կա՞, ու՞ր են, ասելու բան չունե՞ն. Սևակ Հակոբյան Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռը Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվեց Ահազանգ․ 3-րդ հարկի պատշգամբը պոկվել ընկել է ցած (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ստորագրահավաքն՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման (տեսանյութ) Ի՞նչ վտանգ է Թրամփը Նիկոլի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ջերմուկում 200-ից ավելի հայ զինվոր սպանեցին, որ Փաշինյանը կատարի Արևմուտքին տված խոստումը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» իրազեկման ակցիան Շենգավիթում՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման (ուղիղ) Մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, որ քաղաքային տրանսպորտը հունվարի 1֊ից թանկանալու է ՔՊ-ն մերժեց հայ ռազմագերիներին վերադարձնելու մասին հայտարարություն ընդունելու ընդդիմության նախագիծը․ Քոչարյան Ադրբեջանը, դատելով Արցախի ղեկավարությանը, դատում է արցախցիներին. Արմեն Ռուստամյան Որտե՞ղ մնաց երկրի դիմադրողականության բարձրացումը. Լիլիթ Գալստյանը՝ Վահե Հովհաննիսյանին Ադրբեջանը Բաքվում պահվող հայերին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան Երևանն արդեն նույնպես «թիրախում է» Ստիպե՛ք իշխանություններին՝ ընդունել թանկացումների դեմ ուղղված «Մայր Հայաստանի» նախագիծը (տեսանյութ) Քաղաքացիական նախաձեռնություն` ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման (տեսանյութ) Հերթական քցոցին ա․ Իբր իրական բրենդի անունից նվեր են առաջարկում․ Սամվել Մարտիրոսյան Վրաստանի պատգամավոր ընտրված Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը Պատրա՞ստ եք տրանսպորտով երթևեկելու համար վճարել օրական 900 դրամ Քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանության» ամանորյա նվերը քաղաքացիներին Նիկոլն ուզում է Գյումրին վերածել թմրամոլության որջի Ունեմ լուրջ խնդիրներ սրտի հետ կապված և այժմ էլ գտնվում եմ թթվածնի տակ. Զառա Արամյան Ընտրությունների արդյունքները ՔՊ-ին չբավարարելու դեպքում դրանք կարող են չեղարկվել. Արծվիկ Մինասյան «Ցավում ենք, որ Հայաստանը մինչ օրս չի պատասխանել». Հաջիև Անդրանիկ Քոչարյանը` մազից կախված. «Ժողովուրդ» Սնուփ Դոգի հետ բանակցությունները շարունակվում են, իսկ համերգը չկայանալու դեպքում գումարը կվերադարձվի ՀՀ բյուջե. ԿԳՄՍՆ ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով. «Ժողովուրդ» Երկերեսանիության «լակմուսի թուղթը». «Փաստ»

«Հայաստանի Հանրապետությունը լուծարելու գործընթացն անխուսափելի էր»․ Նիկոլ Փաշինյան

7.or.am-ը ներկայացրել է, թե ապագայում, Հայաստանը կործանելուց հետո, ամենայն հավանականությամբ ինչեր է ասելու Նիկոլ Փաշինյանը:
Եվ այսպես.
«Մեր ձեռքի տակ է հայտնվել Նիկոլ Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ՔՊԿ անդամների հետ նրա ապագա հանդիպման որոշ մանրամասներ։ 2024–ի սեպտեմբերին կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ–ի լուծարման իր հիմնավորումներն ու պատմել «Խաղաղության դամբարան» ծրագրի մասին։
Ստորև ձեզ ենք ներկայացնում հատված նրա խոսքից։
․ ․ ․
Մեր մեղքը և անձամբ իմ մեղքն այն է, որ 2018–ից հետո մեր ժողովրդին ազնվորեն չներկայացրեցինք, որ այն, ինչ ստացել ենք 1991–ին հնարավոր չէր պահել։ Մեր գլխին սարքել էին։

Անկախությունը մեր ժողովրդի վզին փաթաթել էին, որ իշխանությունը զավթեին ու թալանեին։ Մենք հսկայական գումարներ ենք ծախսել, մեր բերանից կտրել ու տվել ենք Հայաստանի Հանրապետությանը։ Հարկեր, տուրքեր ու այլ վճարներ ենք փոխանցել պետական բյուջե, բայց դա հանուն ոչնչի էր։ Ես օգտվում էի այդ բյուջեից, բայց իներցիայով ու անկախության մասին մեր պատկերացումների շրջանակներում։

Ես էլ եմ էմոցիոնալ ու հոգեբանական ճնշման տակ եղել ու չեմ կարողացել ասել, որ 29.800–ը ոչ թե մեր ինքնիշխան տարածքն է, այլ պատկանում է ուրիշին։ Մեզ հենց դրա՛ մեջ պետք է մեղադրեն, որ չենք ասել դա, այլ ոչ թե նրա համար, թե ինչու չպահեցինք այդ դժբախտ ու դժգույն 29.800–ը։

Երբ ես 2022–ին կամ 2023–ին խոսում էի 29.800–ի մասին, անկեղծ չէի, բայց ստիպված էի, քանզի ինձ ճիշտ չէին հասկանա այդ պահին։ Այժմ, երբ ամեն ինչ արդեն հետևում է մնացել, ես վերջապես կարող եմ ազատ խոսել։

Հայաստանի Հանրապետությունը լուծարելու գործընթացն անխուսափելի էր, քանզի միջազգային հանրությունը վաղուց է այդպես կարծել։ Մենք ծանր ժառանգություն ենք ստացել նախկիններից։

ՀՀ լուծարման գործընթացի հիմքերը դրվել են 1878 թվականի փետրվարի 19–ին՝ Սան Ստեֆանոյում։ Այնտեղ խոսվել է հայկական հարցի մասին, բայց ոչ անկախության տրամաբանությամբ։ Ասվել է, որ ոչ թե պետք է լինի Հայաստանի Հանրապետություն, այլ Թուրքիայի տարածքում հայերի հանդեպ լավ վերաբերմունք՝ թուրքերի կողմից հայերի անվտանգության ապահովմամբ։

Դրանից հետո, նույն թվականին Բեռլինի կոնգրեսում ևս մեկ անգամ արձանագրվել է, որ հայերի հարցը պետք է լավ ձևով լուծվի։ Արևմուտքը տվել է հայերի անվտանգության բոլոր երաշխիքները, միջազգային հանրությունը խոսել է հայերի պահանջների նշաձողի իջեցման մասին՝ դրա դիմաց առաջարկելով լայն կոնսենսուս, բայց մենք պատրանքների հետևից ենք գնացել։ 1918–ին պետություն ստեղծելը եղել է դաշնակցական արկածախնդրություն։

Սան Ստեֆանոյից ու Բեռլինից հետո հայերի ցեղասպանություն է եղել, բայց դա այն պատճառով, որ մենք ենք վատ կարծիքի եղել թուրքերի մասին։ Թուրքերի մասին վատ կարծիքը բերել է նրան, որ թուրքերն են վատ կարծիքի եղել մեր մասին։ Հայերի մասին վատ կարծիքը թուրքերի կողմից բերել է նրան, որ հայերն են վատ կարծիքի եղել թուրքերի մասին ու այդպես շարունակ։

Հիմա մենք պետք է կտրենք այդ շղթան ու բաց աչքերով նայենք իրականությանը։ 29.800–ը սովետա–ռուսական քարոզչությամբ մեզ պարտադրված քառակուսի կիլոմետր է, որպեսզի մեզ մշտապես թշնամանքի մեջ պահի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Մենք պետք է դուրս գանք այդ կաղապարներից։ 29.800–ը և Հայաստանի Հանրապետությունը մեր հարևանների հետ մեզ մշտական լարվածության ու թշնամանքի մեջ պահելու գործիք է ռուսների կողմից։ Պետք է զրկել նրանց այդ գործիքից։

Անկախ պետության ոչնչության և անպետքության մասին ես թեթև ակնարկեցի Արցախը հանձնելուց հետո՝ այդ միտքը թաքցնելով «խաղաղության խաչմերուկ» ձևակերպման տակ։ Բայց հիմա ավելի ազատ կարող եմ խոսել։

Մենք «խաղաղության դամբարան» ենք կառուցում և այստեղ 29.800–ի ֆետիշացումը միայն խանգարիչ գործոն է։ Եթե կա դամբարան, ապա ի՞նչ կարևոր է, թե ում են պատկանելու այդ քնձռոտ քառակուսի կիլոմետրերը։ Եթե մենք կարողանալու ենք առևտուր անել, ապա ի՞նչ տարբերություն, թե այդ առևտրի տարածքի կադաստրի թուղթն ում ձեռքին է։

Ինքնիշխանություն բառը մենք ժամանակին շատ էինք օգտագործում, բայց դա էլ էր հոգեբանական ճնշման արդյունք։ Ես այդ ճնշման տակ էի ու որպեսզի ինձ դավաճան չասեն Սյունիքի, Սևանի ու Երևանի համար մղվող մարտերում թույլ տվեցի տասնյակ հազարավոր զոհեր լինեին, որ ինձ չասեին «Նիկոլ, դավաճան»։ Ես գոռում էի «Երևանը Հայաստան է, և վե՛րջ», բայց դա ոչ թե իմ համոզմունքն էր, այլ հայ ժողովրդի պարզունակ պատկերացումը։ Ես սխալվեցի, որ այդ պարզունակ պատկերացումների մասին չխոսեցի 2018–ին։ Թեև կինս ափաշքարա ասում էր, որ «զոհվել եք հանուն ոչնչի», բայց դե նրան չընկալեցին։

2024–ի սկզբում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեր ծրագրում կար 29.800–ը և ՀՀ ինքնիշխանությունը, բայց այդ ինքնիշխանությունը Թուրքիայի տարածքային ամբողջականության շրջանակներում էր դիտարկվել Սան Ստեֆանոյում և Բեռլինում։ Մենք տարբեր կերպ ենք, փաստորեն, մեկնաբանել ինքնիշխանություն բառը և հակասության մեջ մտել միջազգային հանրության հետ, ինչը էմոցիաների արդյունքում է եղել։

Հիմա մենք արդեն ձերբազատվել ենք նախկինի բոլոր կապանքներից։ Հայաստանի Հանրապետության լուծարումը հսկայական հնարավորություններ է բացում մեզ համար՝ խաղաղ ապրելու և ասֆալտ անելու համար։ Եվ ի՞նչ կարևոր է, թե ասֆալտը որ պետության տարածքում է արվում։ Մենք հավատարիմ ենք «խաղաղությա դամբարան» ծրագրին։
Նիկոլ Փաշինյան
2024թ․, Ստամբուլ
---
«7 օրի» ֆուտուրոլոգիայի բաժին

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan