Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «ՍԵՄ 2017» ՍՊ ընկերության հետ` մեկ միավորի գինը 137 հազար դրամ արժողությամբ գնելով 75 նստարան՝ ընդհանուր 10 մլն 284 հազար դրամի
![Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «ՍԵՄ 2017» ՍՊ ընկերության հետ` մեկ միավորի գինը 137 հազար դրամ արժողությամբ գնելով 75 նստարան՝ ընդհանուր 10 մլն 284 հազար դրամի](/timthumb.php?src=/disc/09-12-23/8167641f96cb684bafc053b57b3cbd44.jpg&w=450)
Դիտել նաև
Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «ՍԵՄ 2017» ՍՊ ընկերության հետ` մեկ միավորի գինը 137 հազար դրամ արժողությամբ գնելով 75 նստարան՝ ընդհանուր 10 մլն 284 հազար դրամի, որպեսզի տեղադրի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի փողոցներում։
Ծանոթանալով նստարանների տեխբնութագրին, հասկանում ենք, որ ընդամենը մետաղական կորպուսի վրա տախտակներով հավաքված նստարաններ են և 137 հազար դրամը բավական թանկ գին է։ Երևանի քաղաքային իշխանություն կազմող ՔՊԿ-ի անդամները մեր համայնքի բյուջեն մսխում են, ինչպես կարողանում են ու արդյունքում որևէ խնդիր չի լուծվում, բայց փոխարենը մուլտի միլիարդատերեր են դառնում իրենք և իրենց խծբ-ն։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից