Փաշինյանի փոխարտգործնախարարը խույս տվեց լրագրողներից
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը կրկին հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարությանը, խաղաղության պայմանագրին, ղեկավարների մակարդակով հնարավոր հանդիպմանը: Նա նշեց, որ շտապում է՝ հորդորելով լրագրողներին հետևել լրահոսին և ԱԳՆ հաղորդագրություններին:
Աղբյուր՝ Yerevan.today