ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել. Աննա Գրիգորյան Մաշտոցի պողոտայի թունելը հեղեղված է (տեսանյութ) Հայաստանը «ապագա կա»-ի ճիրաններում 3․ Ռուբեն Հակոբյան
14
ՔՊ-ն փողերը փողոցում է լվանում (տեսանյութ) Հայաստանը մեծ հնարավորություն ունի. Թուրքիան մի օր կարող է Հայաստանի հարևանը չլինել․ քննարկում 8 ամսում «կարմիր գծերի» համար վճարվել է այնքան, որքան 2022-ի և 2023-ի ողջ ընթացքում, իսկ խցանումները չեն նվազել Քաղաքային կառավարման համակարգն անհապաղ փոխել է պետք․ «Երևանը և երևանցիները» (տեսանյութ) Հրայր Թովմասյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով Երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկի ուղղությամբ Դուրս գա՛նք պայքարի. թույլ չտանք թալանչիական թանկացումը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թուրքիայում Էրդողանի դեմ զինվորականները նոր հեղաշրջո՞ւմ են պատրաստում Անդրանիկ Թևանյանը հարցազրույց է տվել Սուլեմանիում տեղակայված «Channel 8» հեռուստաընկերությանը (տեսանյութ) Ինձ մի վախեցրեք. Թովմասյանը՝ դատավորին Պատերազմ Արցախում
ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել. Աննա Գրիգորյան Դուք ամբողջ կյանքում կլյուչ տվող էլ կմնաք. էս խելքով ուզում են մետրո սարքեն. Կարեն Քոչարյան Հայաստանի իշխանությունը 9 ամիս ժամանակ ուներ ադրբեջանական ագրեսիան կանխելու համար. Տիգրան Աբրահամյան «Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ»․ Անժելա Էլիբեգովա Իշխանությունը կրթությունը, «որբի գլուխ» համարելով, խուզում է՝ ոնց ուզում է. «Փաստ» Փաստորեն, լսելու իմաստ չկա՞. «Փաստ» Բաքվում անազատության մեջ գտնվող հայերը գերիներ են, այլ ոչ թե ռազմագերիներ. Օկամպո Սրբազան պայքարը սեպտեմբերի 22-ին բոլորին հրավիրում է Մարզահամերգային համալիր մեծ հավաքի Երևանում ամբողջությամբ խցանված են դիտահորերը (տեսանյութ) ՔՊ-ն փողերը փողոցում է լվանում (տեսանյութ) Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Արսենյանը չգիտես ինչու, հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ փոխարտգործնախարարին Բայրամովն ու Քըլըչը քննարել են Բաքվի և Երևանի միջև բանակցությունների ընթացքը Վիզաների ազատականացումը դեռ թղթի վրա է, քաղաքացիներն էլ հիասթափված են Հարգանքի տուրք չմատուցեցին «Ստացա՞ն, կորզեցի՞ն մի բան, անցնում են հաջորդին»․ Վահե Սարգսյան Երևանում իսպառ բացակայում է կոյուղատար ու ջրահեռացման համակարգը (տեսանյութ) Մաշտոցի պողոտայի թունելը հեղեղված է (տեսանյութ) Երևանում կրկին ջրհեղեղ է Հայաստանը մեծ հնարավորություն ունի. Թուրքիան մի օր կարող է Հայաստանի հարևանը չլինել․ քննարկում 8 ամսում «կարմիր գծերի» համար վճարվել է այնքան, որքան 2022-ի և 2023-ի ողջ ընթացքում, իսկ խցանումները չեն նվազել Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ.Կարեն Միրզոյան Գերասիմ Վարդանյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց Հանրությանը հուզող կարևոր հարցեր, որոնց պատասխանը չի տա քննիչ հանձնաժողովի «զեկույցը» Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի ասուլիսը Հայաստանը «ապագա կա»-ի ճիրաններում 3․ Ռուբեն Հակոբյան Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի որոշումը կասեցված է ՔԿ-ն մանրամասներ է հայտնել երաժիշտ, երգահան Տիգրան Համասյանի մեքենայի վրա հարձակումից Արևմտյան Նեղոսի տենդի հաստատված դեպքերի թիվը ՀՀ-ում Փաշինյանը 2 օր առանց թթվածին կդիմանա, բայց 1 ժամ առանց սուտ խոսելու չի դիմանա. Բորիս Մուրազի

Գյումրիի «Ալավերդին». Սամվել Բալասյանի ճակտի գիրն ու հերթական գործարքը

Այն, ինչ տեղի ունեցավ Ալավերդի քաղաքում, արդեն եղել էր այլ համայնքներում: Այնտեղ, որտեղ պարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ՔՊԿ-ն, տեղական ընտրություններում, հետո տեղի է ունեցել ապօրինի իշխանազավթում: Արդյունքում՝ գողացվել է ժողովրդի քվեն ու տեղական իշխանիկ է նշանակվել ՔՊԿ-ականը կամ ՔՊԿ-ի հետ գործարքի գնացածը:
Ալավերդուց առաջ եղել է Գյումրին, Թալինը, Վանաձորը, Ախուրյանը...
Եղավ նաև Երևանը, որտեղ մեծամասնություն չունեցող ՔՊԿ-ն ստվերային գործընթացների արդյունքում կարողացավ «Հանրային ձայնի» միջոցով և Արամ Զավենովնայի քույր կազմակերպության ձայներով ավագանու նիստի քվորում ապահովել ու Տիգրան Ավինյանին նշանակել քաղաքապետ: Եվ դա այն դեպքում, երբ Ավինյանը ստացել էր Երևանում ընտրական իրավունք ունեցողների 9 տոկոսից մի փոքր ավելի քվե կամ ընտրությանը մասնակցողների ընդամենը 1/3-ի կարգի վստահությունը: Ինչևէ:
Այսօր հայտնի դարձավ, որ ՔՊԿ-ն Գյումրիում խզել է «Բալասանյան դաշինքի» հետ համագործակցության հուշագիրը: Դա նշանակում է, որ ՔՊԿ–ն որոշել է մեքենայություններով զբաղվել։ Որպեսզի ամեն ինչ պարզ լինի, արժե մի փոքր հետ գնալ և վերհիշել, թե ինչ տեղի ունեցավ, որից հետո կանցնենք բուն թեմային։

Բալասանյանի ճակատը զարդարվեց ՔՊԿ–ով

2021թ․ տեղի ունեցած Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարեց 5 ուժ՝ Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՕԵԿ–ական, նախկին ԲՀԿ–ական, նախկին ՀՀԿ–ամերձ, մի խոսքով՝ Սամվել Բալասանյանի անվան դաշինքը (սա այն Բալասանյանն է, ով հայտարարում էր, թե իր ճակատին ՕԵԿ է գրած ու ինքը երբեք դուրս չի գա ՕԵԿ–ից ), «Քաղաքացիական պայմանագիրը»՝ ՔՊԿ–ն, «Զարթոնքը», «Ապրելու երկիրը», ՀՀԿ–ն։
Նախընտրական փուլում բացի ՔՊԿ–ից մյուսները դիրքավորվել էին ընդդիմադիր դաշտում։ Գյումրեցիներն իրենց քվեով 1–ին տեղում նշանակեցին «Բալասանյան դաշինքին», հետո ՔՊԿ–ն էր։ Ոչ մի ուժ միայնակ չէր հավաքել ձայների կեսից ավելին։
Տրամաբանական էր, որ «Բալասանյան դաշինքը» պետք է միանար ընդդիմադիր դիրքավորմամբ ընտրություններին մասնակցած ուժերի հետ (վերջիններս համաձայն էին դրան ու պատրաստ էին քաղաքապետի պաշտոնում պաշտպանել «Բալասանյան դաշինքի» թեկնածուին), սակայն Բալասանյան Սամվելը Նիկոլ Փաշինյանի ՔՊԿ–ի համար էլ տեղ գտավ իր ճակատի վրա՝ կոալիցիա կազմելով վերջինիս հետ։ Գյումրիի քաղաքապետ նշանակվեց «Բալասանյան դաշինքի» ներկայացուցիչը, իսկ տեղակալներ՝ ՔՊԿ–ական ներկայացուցիչները։
Փաստորեն, Գյումրին քվեարկեց Նիկոլի դեմ, սակայն Բալասանյանի քստմնելի վարքագծի արդյունքում Գյումրիում ՔՊԿ–ն դարձավ իշխանություն։ Իսկ թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո Գյումրիում, կարելի է գյումրեցիներից հարցնել։ Քաղաքում կառավարման առումով «բարդակ» է։ Շունը տիրոջը չի ճանաչում, իսկ եթե ճանաչում է, ապա միանգամից մի քանի տիրոջ։

Գյումրիում սպասվում են արտահե՞րթ ընտրություններ

ՔՊԿ–ն հայտարարել է, որ խզում է «Բալասանյան դաշինքի» հետ կապերը՝ դա հիմնավորելով քաղաքի ստվերային կառավարմամբ։ Ասել են ստվեր, բայց չեն ասել, որ այդ ստվերային կառավարմանն իրենք են մասնակից դարձել։ Ստվերային կառավարիչն էլ եղել է Բալասանյանի տղան՝ Միսակ Բալասանյանը, որն էլ իր հերթին ստվերային գործարքի է գնացել ՔՊԿ–ի հետ։
Այդ ստվերային գործարքը հետևյալ տեսքն ունի․ Միսակին այս տարվա սեպտեմբերին նշանակել են Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Բացի այդ՝ Բալասանյաններին որոշակի երաշխիքներ են տվել սեփականության ու փողերի թեմաներով (պատահական չէ, որ Նիկոլը բոլոր փողատերերի դեմ քրեական գործեր է հարուցել, իսկ Բալասանյանի դեմ՝ ոչ)։
Ու հիմա, երբ ՔՊԿ–ն հայտարարում է փոխքաղաքապետերի հրաժարականների ու «Բալասանյան դաշինքի» հետ կապերը խզելու մասին, նշանակում է, որ գործարքը եզրափակիչ փուլ է մտնում։ Ըստ ամենայնի՝ ՔՊԿ–ն ուզում է Գյումրիում նոր ընտրություններ անցկացնել ու կրկին դիմել է Բալասանյանի օգնությանը։ Այս անգամ «Բալասանյան դաշինքին» վերապահված է, իբր, բոլորից նեղացածի ու սպասվող ընտրություններում կրկին ձայն փախցնողի դերը։
Եթե ՔՊԿ–ն դուրս է գալիս կոալիցիայից, նշանակում է, որ Գյումրիում պետք է նոր քաղաքապետ նշանակվի։ Եթե «Բալասանյան դաշինքը» միանա մյուս ուժերին, ապա կարող է պահպանել քաղաքապետի աթոռը։ Իսկ եթե չմիանա, ապա դա կհաստատի այն թեզը, համաձայն որի՝ գործարք է տեղի ունեցել ու «Բալասանյան դաշինքը» լուռ համաձայնություն է տալիս Նիկոլ Փաշինյանին՝ Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար։ Իսկ դա էլ իր հերթին կնշանակի, որ Բալասանյանն օգնում է Նիկոլին, որպեսզի նա Գյումրիում նոր ընտրություններին ընդառաջ քաղաքապետ ունենա։ Այսինքն՝ Գյումրիում նիկոլենք վարվում են այնպես, ինչպես Տիգրան Ավինյանի միջոցով փոխքաղաքապետարանի վերածեցին Երևանը մինչև ընտրությունները (թեև դա էլ չօգնեց նրանց՝ ընտրություններում քվեների հսկիչ փաթեթ վերցնել)։

Գյումրեցու թասիբը

Նիկոլն ակնհայտորեն ուզում է ժողովրդից ու մասնավորապես՝ գյումրեցիներից խլել իրենց ձայնի իրավունքը ու Գյումրիում հերթական դրածոն ունենալ։ Որպես գործիք օգտագործվում է Սամվել Բալասանյանը և յուր որդի Միսակը։
Գյումրեցիների խնդիրը պետք է լինի դա թույլ չտալն ու Գյումրիից նիկոլենց դուրս շպրտելը։
Գյումրիից քայլելով եկողին պետք է նույն Գյումրիից թարս քայլեցնելով վռնդել։

Կորյուն Մանուկյան
Աղբյուրը` 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan