Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
Դիտել նաև
Մասնակցե՛ք ընտրություններին և թույլ մի տվեք, որ ձեր ձայնն օգտագործեն. Աննա Ավետիսյան (տեսանյութ)
7 ամիս անց Գևորգ Ստեփանյանի ընտանիքի մեքենան այրելու պատվիրատուները բացահայտված չեն
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Դողսի Սբ. Ստեփանոս եկեղեցի (տեսանյութ)
Ամո՛թ է, սա բակի վիճակ չէ․ երեխաներն աղբի մեջ են խաղում․ Դավիթ Կարապետյան (տեսանյութ)
Արգիշտի Մեխակյա՛ն, ալիևյան ինկուբատորի ներկայացուցիչ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին եւ 16-րդ լիագումար նիստին:
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
«Նիստերին չի մասնակցի նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Մոսկվա չմեկնելն այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրավոր հաստատել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին ուղղված պաշտոնական նամակով»,-նշված է հաղորդագրության մեջ:

