Աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված երթեր և ակցիաներ Ադրբեջանական կրակոցներից բացի, ուրիշ ի՞նչ է պատրաստ արդարացնել իշխանական քարոզչությունը Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկը. Մարկ Քարնի
25
ԱԱԾ-ն հաստատում է՝ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող է մահացել Արամ Ա-ն ու Գարեգին Բ-ն մեկնել են Վատիկան Նիկոլ Փաշինյանի բանկային ռեկետը Միակ լուծումը՝ ավագանու արտահերթ ընտրություններ ու վերջ Ջարդուփշուր է եղել ննջասենյակի հայելին. ադրբեջանցիները 3 օրում 2-րդ տան վրա են կրակել Խոզնավարում (տեսանյութ) Փաշինյա՛ն, փոխադրվի 8-րդ դասարան. տնտեսվարողների բողոքի ակցիան կառավարության մոտ (ուղիղ) Զախարովան անդրադարձել է «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցչի հետ Տիտովի հանդիպմանը (տեսանյութ) Իշխանությունը պարտությունը շարունակական պրոցեսի է վերածել․ Ռոբերտ Քոչարյան Պետք է ձևավորել միասնական հակաքպական մթնոլորտ․ Փաշինյանի քաղաքականությունը դավաճանական է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Նիկոլ, դավաճան»․ Թեհրանում հայերը ՀՀ դեսպանատան անձնակազմին թույլ չեն տվել մոտենալ Ցեղաuպանության զոհերի հիշատակի հուշարձանին Պատերազմ Արցախում
Աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված երթեր և ակցիաներ Անհերքելի փաստեր․ 2016 և 2025թթ․ Նիկոլների տարբերությունները․ «Կարճ ասած» Փաշինյանը հերթական քարոզչական ֆիասկոն կրեց. Տիգրան Քոչարյան ԱԱԾ-ն հաստատում է՝ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող է մահացել Արամ Ա-ն ու Գարեգին Բ-ն մեկնել են Վատիկան Եթե Փաշինյանն է հրաժարվում, ինչո՞ւ Թրամփը պետք է օգտագործի ցեղասպանություն բառը. Բենիամին Մաթևոսյան Ցանկության դեպքում էլ Փաշինյանը չի՛ կարող դերակատար լինել. Կիրո Մանոյան Ադրբեջանական կրակոցներից բացի, ուրիշ ի՞նչ է պատրաստ արդարացնել իշխանական քարոզչությունը Հազարավոր քաղաքացիներ կառավարության գործուն «աջակցությամբ» գտնվում են «աշխատանքից դեպի նպաստ» ճանապարհին. Թադևոս Ավետիսյան Այսօր ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ հիշելով զոհերին, բայց նաև հիշում ենք Ուրուգվայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման 60 ամյակը. Ժամանտու Օրսի Հայ ժողովրդի ներսում չպետք է լինեն դավաճաններ․ Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ) Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտում է Դոնալդ Թրամփի ամոթալի նահանջը․ Հայտարարություն Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկը. Մարկ Քարնի Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես «հանցագործություն» Լեռների օրենքով հաշվեհարդար կտեսնեն իրենց հետ․ Ստեփան Դանիելյան Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել Նիկոլ Փաշինյանի բանկային ռեկետը «Վաղուց ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»․ Ալիև «Նորագույն» տեխնոլոգիաները՝ փոսալցման աշխատանքներում (տեսանյութ) Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի Ավտոբուսի վարորդի դանակաhարության դեպքը բացահայտվել է Փաշինյանը հպարտություն չունի, ամաչում ենք, որ թույլ ենք տվել էս ձևի կառավարիչ ունենալ․ տնտեսվարող (տեսանյութ) Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը հաղթել է ադրբեջանցի մրցակցին. Տեսանյութ Ռուսական ОРТ-ն անդրադարձել է «Ջահերով երթին» (տեսանյութ) Միակ լուծումը՝ ավագանու արտահերթ ընտրություններ ու վերջ Ջարդուփշուր է եղել ննջասենյակի հայելին. ադրբեջանցիները 3 օրում 2-րդ տան վրա են կրակել Խոզնավարում (տեսանյութ) Փաշինյա՛ն, փոխադրվի 8-րդ դասարան. տնտեսվարողների բողոքի ակցիան կառավարության մոտ (ուղիղ) «Ադրբեջանական կրակահերթերն ունեն կոնկրետ թիրախավորում»․ Տիգրան Աբրահամյան Ավանեսյանի և Նազինյանի հարաբերությունները լարված են եղել Վահագն Խաչատուրյանը կարող է ֆոտոսեսիա անել նաև Ֆրանցիսկոս պապի դագաղի ֆոնին

Պայթող փուչիկները հասկացանք, գործ կարողանալու ե՞ք անել. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի «Կարճ ասած» հաղորդաշարի հեղինակ և վարող Սևակ Հակոբյանը նշում է, որ Հայաստանի հեռավոր մի գյուղում արարողության էի․ մի մարդ փայլուն կենաց ասաց ընտանիքի մասին․ հետո մի կենաց ասաց բանակի մասին, էլի շատ լավ։ Նրան հաճախ էին առաջարկում կենաց ասել, չնայած՝ առաջարկների չէր էլ սպասում, պարբերաբար ոտքի էր կանգնում, մեկը մեկից սիրուն բաներ ասում, ու դատարկվում էին բաժակները։ Իմացա, որ սեղանակիցներին ո՛չ բարեկամ էր, ո՛չ հարևան, ուղղակի գյուղում հարգված մարդ է, որովհետև գեղեցիկ խոսում է, և բոլոր առիթներին հրավիրում են խոսք ասելու։ Հատկապես հոգեհանգստի ժամանակ, ասում էին, էնպիսի մահախոսական է ասում, որ հանգուցյալի հարազատներից շատ է լացդ գալիս։ Այդ մարդուն այլ հարցով չեն դիմում, ո՛չ ռեմոնտ անել գիտի, ո՛չ սվարկա անել գիտի, ո՛չ տրակտոր քշել, իր գործը կենաց ասելն է, որն անում է փայլուն ու այլ գործ չեն էլ վստահում։ Գյուղապետի թեկնածություն էր դրել, մի քանի ձայն էր հավաքել։ Ասել էին՝ որ ընտրվես, համ կենաց ասողը կպակասի, էլ մեր միջոցառումներին չես գա, համ էլ դու խոսալու մարդ ես, քո գործը լավ անում ես։ Էսօրվա երկու իրադարձություններին ծանոթանալուց հետո հիշեցի ձյաձ Գուրգենին։ Երկրում ունենք ավելի խոշորամասշտաբ կենաց ասող, մարդկանց սրտից էր կենացներ ասում, քանդակում էր, իհարկե՝ փողով․ բայց ի տարբերություն այդ հեռավոր գյուղի, որի բնակիչները հասկացել էին, որ ինքը մենակ լավ կենաց ասող է, գյուղապետի համար չէ, երկրում դա չֆայմեցին, բերեցին վարչապետ։ Ու քանի որ սա միայն այդ մեկ բանը անել գիտեր՝ կենաց ասելը։ Վարչապետի աթոռին էլ իր միակ անելիքը դարձավ խոսելը, խոսելը և միայն խոսելը։ Ձյաձ Գուրգենից, որին շատ եմ հարգում, ներողություն եմ խնդրում իրեն այս մարդու հետ համեմատելու համար, ուղղակի տեղը եկել էր։ 
Գիտե՞ք Նիկոլի մոտ ինչն է ունիկալ, աննախադեպ՝ համաշխարհային կտրվածքով․ ինձ թվում է՝ աշխարհում ոչ մի երկրի նախագահի կամ վարչապետի մոտ դա չկա․ ցանկացած բան, որ կատարվում է, սկսած կուկուռուզ աճեցնելուց, Ղարաբաղի բանակցություններից, հայաթի բիչոկները մաքրելուց, ինչ ուզում է լինի, կարող ես բացել Նիկոլի՝ ժամանակին ասված ելույթ, խոստում, քննադատություն այդ մասին ու համեմատել, որ ինչ ասել ա՝ հակառակն է արել։ 
2020 թվականի հունվարին, դա էն ժամանակ էր, երբ Նիկոլը տարին մի քանի անգամ ասուլիս էր հրավիրում ու ամենաանհեթեթ բաները սարքում որպես նոր Հայաստանի զարգացման փաստ․ օրինակ, կարող էր ասել՝ Նիկոլ Փաշինյանը նոր տարին շնորհավորել է ուղիղ եթերում, ոչ թե նախկինների պես, որ ձայնագրում էին, կլուբնիկը մտավ բանակ, ոչ թե էն նախկինների պես, որ իսկանդեր էին բանակ մտցնում, կովկասյան ընձառյուծ է նկատվել և այլն, այդ ասուլիսում ասաց նաև՝ մենք պետք է ազգային ավիափոխադրող ստեղծենք, բայց ոչ թե նենց, որ 3 տարի անց սնանկանա, գլխներիս դառնա նոր «Հայկական ավիաուղիներ» և «Արմավիա»: Ասաց՝ կստեղծենք մրցունակ ավիաընկերություն, էն նախկինների նման չէ։ 2022 թվականի հունիսի 10-ին Նիկոլը արդեն մասնակցեց հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ի բացմանը: Հետն էլ տարել էր Տիգրան Ավինյանին, ում անունը մամուլը կապում էր այդ ընկերության հետ։ Ուրախ էին, հպարտ, սա առաջին ու միակ խոստումն էր ամբողջ վարչապետության ընթացքում, որ կատարել էր։ Ջրային կամար կապեցին, տրնգի պարեցին, ելույթ ունեցավ, ասաց՝ մենք ինչ անում ենք, պետք է բարձր մակարդակով անենք, պետք է հեղափոխական փոփոխություններ անենք, պետք է ավելի ու ավելի շատ օդանավերի վրա հայտնվեն մեր պետական դրոշները։ Անցավ մեկուկես տարի, էսօր կարդացինք, որ ազգային ավիափոխադրողը կդադարեցնի թռիչքները։ Մամուլը գրում է, որ կազմակերպչական և ֆինանսական խնդիրներ կան։ Էկոնոմիկայի նախարարը հաստատում է, որ ֆինանսական խնդիրներ կան, պետք է մի բան անել։ Չմոռանամ ասել, որ այս ավիաընկերության բացումով ասացին, որ Հայաստանը կդառնա խաչմերուկ։ Սրանք խաչմերուկ բառը շատ են սիրում, բայց բացած խաչմերուկները ոնց որ շատ արագ փակվում են։
Բիզնեսի փակումը, իհարկե, վատ է տնտեսության համար, աշխատողների համար, դրանից օգտվողների համար, բայց մի կարևոր բան չմոռանանք՝ իսկ ո՞վ է այն միամիտը, որը հույս պետք է կապի այս իշխանության բացած բիզնեսների հետ։ 5 տավա ընթացքում քա՞նի նման բան ենք տեսել ու արդեն սա ենթադրելի էր։ ՔՊ-ական պատգամավոր կար՝ Վիկտոր Ենգիբարյանը, 15 մլրդ դոլար էր բերում չինացիների հետ, գիտական քաղաք սարքեր։ Գնաց-կորավ, Գերմանիայում դեսպան է։ 2019 թվականի հուլիսին Տիգրան Ավինյանը 500 միլիոն դոլարի ներդրման հուշագիր ստորագրեց արաբական ընկերության հետ՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում, ասացին՝ իդեալական գործարք է։ Ո՞ւր է։ 2019 թվականին Նիկոլն ասաց՝ Թալինում աննախադեպ մեծ գործարան ենք բացելու։ Գոնե կասե՞ս ինչ էիր ուզում բացել, որ չստացվեց։ Էն մանր մունր գործարանների խոստումներին չեմ անդրադառնում՝ գազաբալոնների գործարան, տրակտորի գործարան, լվացքի մեքենայի գործարան, Աջափնյակի մետրո և այլն։ Սրանց ամեն մեկի համար խոստում տալու ժամանակ ձյաձ Գուրգենից ուժեղ կենացներ են ասել, քանդակել են, ոգիդ լցվել է երջանկությամբ, ասել ենք հեսա նենց տեխնիկա կարտադրի Նիկոլը, որ Հարավային Կորեան իր գիգանտ «Սամսունգը» կփակիԳերմանիան էլ՝ «Մերսեդես» ավտոհսկան։ Բայց պարզվել է՝ փուչիկ էին։ Ասում ա Պարագվայում բարձր պաշտոնյան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել գոյություն չունեցող երկրի ներկայացուցիչների հետ: Այսինքն՝ Պարագվայում էլ Նիկոլ, Ավինյան, Ենգիբարյան, Քերոբյան ու մյուսներից կան։ Նրան գոնե հեռացրել են պաշտոնից։
Սևանի մակարդակն աննախադապ կաճի, խաղադրույքները աննախադեպ կքչանան, աննախադեպ որոշում կկայացնենք ու կհրաժարվենք երկիրը պարտքերով կառավարելուց, էս սաղ խոստումներն աննախադեպ եղան հակառակը տեսանկյունից։ Պարտքը աննախադեպ է, տուգանքներն աննախադեպ են, երկրի ներսում թշնամու բանակի գոյությունն աննախադեպ է։ Ասում էին՝ Արցախին Հայաստանը աննախադեպ բյուջետային աջակցություն է տալիս․ հիմա Արցախին տրվող 170 մլրդ դրամն էր աննախադե՞պ, թե՞ Արցախը թուրքին տալը։  Թե բա՝ բյուջեն աննախադեպ ա, ոլորտներում կտրուկ աճ կա․ որովհետև ամեն ինչ է աննախադեպ, բյուջեն աննախադեպ ա, որովհետև ձեր՝ հանձնելն ու ծախելը, պրավալ տալն էլ ա աննախադեպ։ Բոլոր ոլորտները, որոնց ձեռք եք տվել աննախադեպ տապալել եք, եթե մի բան էլ բացում եք, փակվում ա։
5 տարին իշխանության գործունեության 1 ժամկետ է, սրանց խոստումները եղել են այդ մեկ ժամկետի համար՝ ուսուցիչների աշխատավարձը կկնապատկենք, թոշակը եռապատկենք, կոռուպցիա վերացնենք, աղքատությունը վերացնենք, բանակ հզորացնենք և այլն և այլն, 5 տարվա խոստումները տապալել են աննախադեպ, ինչ ասել են, չեն անում։ Իսկ ինչ են անում։  Ասեմ ինչ են անում։ Այսօր երեկոյան տիեզերք կարձակվի Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։ Սա աննախադեպ իրադարձություն է։ Չէ հլը դուք պատկերացրեք, մի հատ սամալյոտ չեն կարողանում թռցնել, բայց արբանյակ են թռցնում։ Կարո՞ղ եք մի երկրի անուն տալ, որ սամալյոտ չի կարողանում թռցնել, բայց թռցնում ա արբանյակ։ Զգույշ թռցրեք․․․
Կարճ ասած՝ սրանք տեղով աննախադեպ են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի մասշտաբով։ Դուք, ձեր պրիմիտիվ պատկերացումները, ձեր ստերը, ձեր խոստացած ոսկե սարերն ու ձեր բերած աղետը աննախադեպ են։ Ու ձեր ամեն խոստում պայթում է փուչիկի պես։ Ափսոս որ այդ փուչիկներից իրենք չեն հոգնում, մի քիչ էլ գործ անեն, եթե ունակ են, իհարկե։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan