Կա՛մ Արուսյակ Ջուլհակյանը 42 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում, կա՛մ իր շեֆի պես անզուսպ ստում է․ Բագրատ Միկոյան Փաշինյանը սրբապղծություն կատարեց. Գեղամ Մանուկյան Բռնել մտքի թոկը
17
Փաշինյանն Ռուսաստանին զավթիչ է համարում Ուկրաինայում, իսկ Ադրբեջանը՝ ոչ. Ինչո՞ւ պիտի Մոսկվան աջակցի Հայաստանին Նիկոլ Փաշինյանը կրկին մանրադրամ դարձրեց Հայաստանը. պոզով և պոչով դավաճանություն Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը ստորագրի նույնիսկ Թուրքիայում «Խաղաղության» ագռավը․ ադրբեջանցիները դեմ են տալիս Նիկոլ Փաշինյանին Գործարարներ, «գրպաններդ յուղե՛ք», Աննա Հակոբյանը դարձյալ փող է հավաքում Տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ»․ ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ Ջահերով երթին ընդառաջ Նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին․ Նիկոլ Փաշինյան «Ավինյանը վազելով գնացել է Ալենի ու Փաշինյանի մոտ». Սամվել Հակոբյան (տեսանյութ) Արցախցիների բողոքի ակցիան՝ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պատերազմ Արցախում
Հայաստանում հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը Երևանի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտի ինքնազգացողությունը վատացել է «Կարմիր թե դեղին դուռ» խաղի ժամանակ Հիմա ասածդ ի՞նչ է, ի՞նչ ես սպառնում անել․ Քրիստինե Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին Կայացել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների մակարդակով առաջին հանդիպումը ՔՊ-ի ու Փանշինյանի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. գնում է ՄԻԵԴ Քաղաքապետարանն արհամարհում է Վարչական դատարանին և նրա որոշումը Փաշինյանն Ռուսաստանին զավթիչ է համարում Ուկրաինայում, իսկ Ադրբեջանը՝ ոչ. Ինչո՞ւ պիտի Մոսկվան աջակցի Հայաստանին Նիկոլ Փաշինյանը կրկին մանրադրամ դարձրեց Հայաստանը. պոզով և պոչով դավաճանություն Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու մարմինը «Միրզոյանի հետ հանդիպումը բավականին օգտակար էր»․ Բայրամով Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը ստորագրի նույնիսկ Թուրքիայում Կա՛մ Արուսյակ Ջուլհակյանը 42 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում, կա՛մ իր շեֆի պես անզուսպ ստում է․ Բագրատ Միկոյան Փաշինյանը սրբապղծություն կատարեց. Գեղամ Մանուկյան ՍԴ-ն վճռեց, որ Փաշինյանի «հատիկ-հատիկ» օպերացիան այնքան էլ սահմանադրական չէ․ «Ժողովուրդ» Ժան Կլոդ Վան Դամը դիմել է Պուտինին՝ առաջարկելով գնալ ՌԴ ու դառնալ խաղաղության դեսպան. (տեսանյութ) Մոսկվան նոր կուրատորներ է նշանակել հայկական ուղղությամբ Եվրոպական ուղին կարող է Հայաստանին հասցնել այնպիսի իրավիճակի, որը ստեղծվել է Ուկրաինայում. Դենիս Դենիսով (տեսանյութ) «Խաղաղության» ագռավը․ ադրբեջանցիները դեմ են տալիս Նիկոլ Փաշինյանին Դուք ընդամենը «զապորոժեց» վարող եք. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ին. Տեսանյութ Գյումրին ընտրեց ՔՊ-ի իշխանազրկումը․ տարոսը՝ Հայաստանին Արցախն ու Հայաստանն առևտրի սեղան են նրանց համար, իսկ ժողովուրդը՝ մարքեթինգային ռեսուրս․ Մետաքսե Հակոբյան «Մովսեսի բնակիչների համար գիշերային կրակոցները սովորական են դարձել»․ Ոսկան Սարգսյան ՔՊ-ում «թաղման դեմքով» էին 9%-անոց իշխանությունը 9%-ով էլ աղբահանությունն է կատարում ՍԴ-ն սահմանադրությանը համապատասխան ճանաչեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը ՍԴ-ն ուղիղ արձանագրել է նաև, որ ընդհանուր հիմքերով վարույթներում բռնագանձման ենթակա է հենց այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ.փաստաբան Ընդդեմ մոռացության, ուրացման ու մանկուրտացման. «Փաստ» Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ» Գործարարներ, «գրպաններդ յուղե՛ք», Աննա Հակոբյանը դարձյալ փող է հավաքում Բռնել մտքի թոկը

«Կարմիր գծերի» թանկացմամբ Երևանի կենտրոնը չի բեռնաթափվի, միայն շատ փող կհավաքեն. փորձագետ

Եթե «կարմիր գծերի» վճարն ավելացնելու նախագիծն ընդունվի, միևնույնն է` Երևանի կենտրոնը չի բեռնաթափվելու, միակ արդյունքը լինելու է այն, որ քաղաքապետարանն ավելի շատ գումար է հավաքվելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Քաղաքացի–հարկատու–բիզնես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փոխնախագահ Էդուարդ Բադալյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի ավագանու քննարկմանն է ներկայացվել մի նախագիծ, որով առաջարկվում է 2024 թ. հունվարի 1–ից մայրաքաղաքի կենտրոնում` «Ա» գոտում, ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ «Բ» գոտում, 24 000 դրամ։
«Պիտի հասկանանք` ինչ նկատի ունի քաղաքապետարանը, երբ ասում է` ցանկանում է բեռնաթափել կենտրոնը. ցանկանում է, որ մեքենաները չկայանե՞ն կենտրոնում, այսինքն` մենք քիչ կանգնած մեքենա տեսնենք մայթերի մոտ, թե՞ նկատի ունի բեռնաթափել երթևեկությունը։ Հնարավոր է, չէ՞, 2–րդ գոտում կայանել, բայց կենտրոնով անցնել ու ուղևորներին այնտեղ իջեցնել։ Արդյունքում կենտրոնի երթևեկությունը միգուցե ավելի ծանրաբեռնվի»,–նկատեց նա։
Նրա խոսքով` քաղաքային իշխանությունը երթևեկությանն ուղղված համակարգված լուծում չի առաջարկում, փոխարենն անում է տարրական սխալներ, որոնք միայն ծանրաբեռնում են երթևեկությունը։
«Տեսնում ենք հատվածական տեղերում հանրային տրանսպորտի կահավորում, սակայն այդ հարցը, ըստ էության, այդպես էլ չլուծվեց` հանրային տրանսպորտը շարունակում է ուշանալ, իսկ մասնավոր ավտոմեքենաներն անհարկի հայտնվում են խցանումների մեջ։ Տեսնում ենք` հանրային տրանսպորտի կանգառներում ինչ է կատարվում աշխատանքի գնալու ու գալու ժամերին։ Հիմա պատկերացրեք, թե ինչ կկատարվի կայանատեղերի թանկացումից հետո, երբ ավելի շատ մարդ կսկսի օգտվել հանրային տրանսպորտից»,–նշեց Բադալյանը։
Նա համոզված է` կայանատեղերի թանկացումը սոցիալական անարդարության խնդիր է առաջանալու. ստեղծվելու է մի իրավիճակ, երբ Երևանի կենտրոնում կարողանալու են կայանել միայն թանկարժեք մեքենաների վճարունակ տերերը։
«Մոտավորապես մեկ ամսվա աշխատավարձի չափով կայանման գումար են ուզում հավաքագրել։ Մարդկանց մեծամասնությունն ուղղակի չի կարողանալու կամ չի ցանկանալու վճարել այն։ Ստացվում է` ակնհայտ խտրական, չհիմնավորված մոտեցում։ Ու սա անելու է մի իշխանություն, որը ժամանակին հայտարարում էր, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»,–նշեց Բադալյանը։
Նա քաղաքապետարանին առաջարկում է այդ կարմիր գիծն ուղղակի չգծել ու պարզապես հայտարարել, որ ամբողջ կենտրոնը վճարովի կայանատեղի է. գոնե այդպիսով վարորդների մուծած գումարները չեն ծախսվի կարմիր ներկի վրա։
Նշենք, որ Երևան քաղաքի «Ա» գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենցի, Կորյունի, Աբովյան պուրակի, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցներով ներփակված տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցները և հրապարակները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan