Վրաստանի իշխանությունն իրական պայքար է մղում հանուն պետության ինքնիշխանույթան ու անկախության Հայաստանը տանում են նույն շրջանով, ինչ Արցախը մինչև 2020 թվականին (տեսանյութ) Շարժումը շարունակվում է էլ ավելի մեծ թափով, որին դուք շատ շուտ ականատես կլինեք. Բագրատ սրբազան (տեսանյութ)
20
Թուրքիան զոնդաժ է անում, թե ինչպես կվերաբերվի Մոսկվան «թուրանական ՆԱՏՕ-ի» ստեղծման հնարավորությանը Ի՞նչ ցույց տվեց Բագրատ սրբազանի ասուլիսը Մեկը կար՝ թմրանյութերի գործով անցած, Արթուր Հովհաննիսյան է կարծեմ անունը, դատական գործընթաց ենք սկսելու նրա դեմ. Բագրատ Սրբազան Ուղիղ. Բագրատ սրբազանի մամուլի ասուլիսը «Մինչև վերջին հայը» ծրագիրը, աղմկոտ լռությունը և մեր անելիքը․ Անդրանիկ Թևանյան Արծվիկ Մինասյանի, փաստաբաններ Արսեն Բաբայանի, Վահե Եփրիկյանի ասուլիսը (տեսանյութ) Փաշինյանը պատրաստվում է հանձնել Զանգեզուրը Ադրբեջանին, ապա դրա մեջ մեղադրել Ռուսաստանին, իսկ ընդդիմությունն զբաղված է քաղաքական իմիտացիաներով Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը զգուշացնում է, որ Հայաստանը կարող է լուրջ անվտանգային խնդիրների մեջ հայտնվել Նռնակների կիրառումը ոստիկանապետի և ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանով է եղել․ զեկույց Ամեն ինչի պատասխանը գալու է․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի առաջիկա նիստին Վա՞յր դնել մանդատները, թե՝ ոչ. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքին պետք չէ, որ այս ամենը աղմուկով իրականացվի. Ալեն Ղևոնդյան (տեսանյութ) 35 երթուղու ավտոբուսի վարորդը կիթառով հարվածել է ուղևորին «Փաշինյանը մեր սրբությունները ծաղրել է դեռ երիտասարդ տարիքից»․ Ոսկան Սարգսյան «Հայաստանը դիմում է քաղաքական մանիպուլյացիայի»․ Ադրբեջանի ԱԳՆ Գերասիմ Վարդանյանին վերագրվող կեղծ ձայնագրություններ են տարածվում․ հայտարարություն Կիրանցեցիները կորցրել են իրենց հողերը մշակելու հնարավորությունը. բնակիչ Թուրքիան զոնդաժ է անում, թե ինչպես կվերաբերվի Մոսկվան «թուրանական ՆԱՏՕ-ի» ստեղծման հնարավորությանը Վրաստանի իշխանությունն իրական պայքար է մղում հանուն պետության ինքնիշխանույթան ու անկախության «Ֆրանսիայի քաղաքականությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար»․ Ալիևի օգնական Ի՞նչ ցույց տվեց Բագրատ սրբազանի ասուլիսը Հայաստանը տանում են նույն շրջանով, ինչ Արցախը մինչև 2020 թվականին (տեսանյութ) Շարժումը շարունակվում է էլ ավելի մեծ թափով, որին դուք շատ շուտ ականատես կլինեք. Բագրատ սրբազան (տեսանյութ) 5000 հայի մահվան պատճառ Փաշինյանից բացի դարձել են երիտթուրքերն ու Աբդուլ Համիդը. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) Դե թող սկսեն, ներողություն են խնդրելու. Բագրատ սրբազանը՝ իր դեմ հնարավոր քրգործի մասին (տեսանյութ) Մեկը կար՝ թմրանյութերի գործով անցած, Արթուր Հովհաննիսյան է կարծեմ անունը, դատական գործընթաց ենք սկսելու նրա դեմ. Բագրատ Սրբազան ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են 100,000,000 դոլարով ավելացնել Հայաստանի ֆինանսավորումը Caesar հաուբիցների մատակարարումը Հայաստանին կոտրում է հանրապետության զինված ուժերի կառուցվածքը. Կոնստանտին Սիվկով (տեսանյութ) ՀՀ-ի եվրաինտեգրումը ֆանտազիա է, անհնար գործընթաց. Ստևան Գայիչ (տեսանյութ) Անկարան և Բաքուն շարունակում են միահամուռ գործել Երևանի դեմ. Նադեին-Ռաևսկի Սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է»․ ՀՀ ԱԳՆ Թուրքիայի և Վրաստանի հավաքականների երկրպագուները զանգվածային ծեծկռտուք են սարքել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղից առաջ (տեսանյութ) Չեք տեսնո՞ւմ, որ չի ստացվում ձեր մոտ լավ կառավարելը (լուսանկար) Ուղիղ. Բագրատ սրբազանի մամուլի ասուլիսը Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի» Փորձում են լեգիտիմացնել երկրի անկախ պետականությունը կորցնելու գործընթացը Որն է լինելու հաջորդ սահմանազատվող տարածքը Գեղարքունիքի մարզպետը Ջրվեժում նոր հողամաս է ձեռք բերել Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել

Սա «քցող» է, Ղարաբաղը տվեց՝ գցեց ժողովրդի, ռուսների գրպանը, հերթը Հայաստանինն է. Փաշինյանին՝ իր արտախորհրդարանական թայֆայով, Արևմուտքը կփրկի, իսկ հայ ժողովրդի՞ն ով է փրկելու. Հրանտ Բագրատյան

168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի  հյուրը Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է։Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Մեր տեղեկություններով՝ ՀՀ-ից Ադրբեջանի գրաված տարածքը 800 քկմ է։ Սուտ են ասում, թե 200,300 քկմ է։
  • Երբ դու՝ որպես պետություն, առանց սահմանազատման գնում ես բանակցությունների, ուրեմն ընդունում ես, որ էդ տարածքն իրենն է։ Եթե դու այդ պայմաններում «Խաղաղության պայմանագիր» ես ստորագրում, ուրեմն առնվազն ընդունում ես, որ այնտեղ, որտեղ ինքը կանգնած է, իրենն է։
    • Ես վախենում եմ, որ այդ «Խաղաղության պայմանագրում» ՀՀ Զինված ուժերի սահմափակման հարց դրվի։
    • Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը պնդում, որ սահմանազատում և սահմանագծում արվի 1975թ. քարտեզով, այն դեպքում, երբ Ադրբեջանը չի նշում կոնկրետ քարտեզի մասին: Այն դեպքում, երբ 1975թ․ քարտեզով մենք ավելի քիչ ենք ստանում, քան 1926թ․ քարտեզով, որը գտնվում է Ռուսաստանում։ 1926թ. քարտեզով Հայաստանի տարածքն ավելի քան 31.000 քառ. կմ է: Իսկ ՀՀ իշխանությունը հայտարարեց, որ դեմ է 1926թ․ քարտեզներին։ Այդ թվի քարտեզում անկլավներ չկան, Տիգրանաշեն, Արծվաշեն չկա։ Արծվաշենը կողքի տարածքներով միացած էր Հայաստանին։ 

    (Ընթերցողին հիշեցնենք, որ 2021թ. հոկտեմբերին սահմանազատման ու սահմանագծման հարցին անդրադառնալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր՝ այստեղ առանձնապես ոչ ոք պետք չէ, բացի երկու երկրներից և Ռուսաստանից, քանի որ Ռուսաստանի գլխավոր շտաբում են գտնվում այն քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե որտեղով է անցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանը:

    Ավելի վաղ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագիր Ռուբեն Գալչյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ Ռուսաստանի Գլխավոր շտաբում գտնվող 1926թ. քարտեզով Հայաստանը միացած է Արցախին, անկլավներ գոյություն չունեն, Կապանի օդանավակայանի տարածքը, Արծվաշենն ու Շուռնուխի շրջանը հայկական է: «Պուտինի ասածը ՌԴ ԳՇ-ում պահվող 1926թ. քարտեզն է, որը բխում է Հայաստանի շահերից»,- ասել էր քարտեզագիր Գալչյանը):
    • Եթե Փաշինյանը փորձի դուրս գալ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրից, Պուտինը նրան կհիշեցնի իր կաբինետում Փաշինյանի խնդրանքները։
    • ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը թույլ չէր տալիս, որ Ադրբեջանի նավթամուղներն ու գազամուղները խփենք, որը ցավ կպատճառեր նրանց։ Արմեն Սարգսյանի ականջը կանչի․ Լոնդոնում դեսպանության շենք գնեց կառավարությունը՝ պահուստային ֆոնդից հատկացնելով ավելի քան 16 միլիոն ֆունտ ստեռլինգ (16.670.800 ֆունտ ստեռլինգին համարժեք դրամ). «գործ» ստացավ Լոնդոնում, պարապ էր։ Ասում են՝ ամբողջ օրը դեսպանատանն է։
    • Նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագիրը ստորագրելով՝ Նիկոլ Փաշինյանին թվում էր, որ եթե մի միջանցք էլ ինքը տա, կպրծնի։ Փաշինյանին ստիպում են իր ստորագրած միջանցքները տալ։ Իրավաբանորեն նա կարող է ասել՝ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից դուրս եմ գալիս, որովհետև դրանով պիտի Արցախ լիներ, բայց այն չկա հիմա։ Սակայն Փաշինյանը դա չի անի։ 
    • Ռուսներն աշխարհում միակն են, որ «միջանցք» բառամթերքով հանդես չեն գալիս։ Փաստաթղթում միջանցք չի գրված, այլ՝ անխոչընդոտ ճանապարհ։
    • ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական, դեսպան Ջեյմս Օ’Բրայենի հայտարարությունը Հայաստանի մահախոսականն է։ Ասում է՝ մոռացեք Իրանի ու Ռուսաստանի հետ առևտրի մասին։ Սա նշանակում է մասնատել Սյունիքի մարզն ամբողջովին։ 

    (Ընթերցողին հիշեցնենք ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական, դեսպան Ջեյմս Օ’Բրայենի աղմկահարույց հայտարարությունները. նա հայտարարել էր, որ Կենտրոնական Ասիայից Թուրքիա առևտրային ուղիները կարող են անցնել Ադրբեջանի և Հայաստանի տարածքով, և դա «էական խթան կհանդիսանա տարածաշրջանի բոլոր երկրների համար»: Միևնույն ժամանակ, եթե որոշում կայացվի դրան հասնել ոչ խաղաղ միջոցներով, ապա ԱՄՆ-ը ստիպված կլինի օգտագործել ցանկացած հնարավոր գործիք, որ խուսափի նման առևտրային երթուղու ստեղծումից:. 

    «Վարչապետ Փաշինյանը շատ խիզախ է գտնվել և հստակ հասկացրել, որ ցանկանում է, որ Հայաստանն առաջ շարժվի իր սահմանները բացելու և Արևմուտքի հետ իր հարաբերությունները ընդլայնելու հարցում, որ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից, ինչպես նախորդ ղեկավարներն էին դա անում։ Նա մի շարք բարեփոխումներ է նախաձեռնել, որոնք պետք է որ շատ խրախուսող լինեն Հայաստանի քաղաքացիների համար, մինչ նրանք շարունակում են արագ տնտեսական աճը, որ ունեցել են վերջին մեկ կամ երկու տարվա ընթացքում:

    Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը նաև համարձակ դիրքորոշում ունի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հարցում, որը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ իր տնտեսական զարգացման վրա, կառուցել իր անվտանգության հարաբերությունները և ընդլայնել առևտուրը Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա, և այս ամենը մենք շատ կցանկանայինք տեսնել»,- ասել է Օ’Բրայենը)։

    • Փաշինյանը հասկացնում է՝ ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում չենք մնա, բայց ԵԱՏՄ-ում կմնանք։ Ռուսաստանն էլ պատասխանում է՝ 3 մատի կոմբինացիա՛ ձեզ․ դրանք միասին պետք է դիտարկեք։
      • Նիկոլ Փաշինյա՛ն, դուք «քցում» եք Ռուսաստանին, դուք ուրիշ թեզերով եք եկել իշխանության, հիմա խաբում եք հայ ժողովրդին, երկիրը տանում եք կործանման։
      • Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների հարցը դրեք ռեֆերենդումի, ինչո՞ւ եք արտահերթ ընտրությունների գնում։ Դա ստիպում են Արևմուտքից, պատճառները պարզ են:
      • Նիկոլ Փաշինյա՛ն, երբ դու Ղարաբաղը հայտարարում ես Ադրբեջանի կազմում, ռուսն ինչի՞ պիտի Ադրբեջանի հետ քյալլա տա։
      • Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը Պուտինի մասին «նեղացած հարս» գրելու փոխարեն, թող գրի՝ Հայաստան լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Փաշինյանին, մյուսներին Արևմուտքը կփրկի, իսկ հայ ժողովուրդ լինելո՞ւ է։ 
      • Ռուսաստանն Ադրբեջանի ու Հայաստանի քթից բերելու է։ 4 միլիարդ փող է ծախսել խաղաղապահներ տեղակայելու համար, հիմա ասում են՝ գնացեք։ Դրա պատասխանն ո՞վ պիտի տա։ Փաշինյանն ու իր արտախորհրդարանական թայֆան կործանելու են Հայաստանը։
      • Ռուսները Փաշինյանին ասել են՝ հիմա չենք կարողանալու զենք տալ՝ Ուկրաինայի պատերազմով պայմանավորված, ավելի լավ է՝ Հայաստանում ՀԱՊԿ-ի զորավարժություն անենք, ինչքան զենք բերենք, կթողնենք ձեզ, որովհետև այլ կերպ Տաջիկստանն ու Ղազախստանը թույլ չեն տալու զենք տալ։ Դրան ի պատասխան՝ ի՞նչ արեց Փաշինյանը… Հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժություններից։
      • Մենք «Հրազդանմաշում» ռադարներ էինք արտադրում։ Թելման Տեր-Պետրոսյանը փրկեց Ղարաբաղյան առաջին պատերազմը։ Մենք այդ ռադարները վաճառում էինք Սիրիային, ԱՄՆ-ին։ Մենք միայն ֆիդայիներով չենք հաղթել, ռուսներն են օգնել, զենք է արտադրվել։

      (Ընթերցողին տեղեկացնենք, որ 1970-ականներին Հրազդան քաղաքում լեռնաքիմիական կոմբինատի հիմքի վրա կառուցվեց «Հրազդանմաշ» գործարանը, որը կոչված էր դառնալու ԽՍՀՄ հակաօդային պաշտպանության կարևորագույն հիմքերից մեկը: Արտադրանքի գլխավոր պատվիրատուն ԽՍՀՄ պաշտպանության համակարգն էր: Այն սեփականաշնորհվել է 1998թ. Ազգային ժողովի որոշմամբ, որի արդյունքում, ըստ արտադրական մասնաշենքերի, կազմավորվել են մի քանի կազմակերպություններ: 2001թ. կառավարությունը որոշում ընդունեց «Հրազդանմաշ» ԲԲԸ-ի վերակազմակերպման մասին,  կազմավորվեց «Պատնեշ» ՓԲԸ-ն՝ որպես «Հրազդանմաշի» իրավահաջորդ: Այն գործում էր ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով և զբաղվում էր հատուկ տեխնիկայի նորոգման աշխատանքներով):

      • Բացեք ինտերնետը, նայեք ֆրանսիական արտադրության Bastion («Բաստիոն») զրահամեքենաները, կողքը դրեք БМП հետևակային զրահամեքենաները՝ 1-ը, 2-ը կամ 3-ը։ Տեսե՛ք՝ ո՞րն է լավը։
      • Մեծ Բրիտանիան միշտ լինելու է Ադրբեջանի կողքին, ԱՄՆ-ը կարող է մեզ օգնել, օրեր առաջ՝ նոյեմբերի 16-ին, ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունն արգելափակող օրինագիծ:

      (ԱՄՆ Սենատն ընդունել է բանաձև, որով առաջարկվում է ԱՄՆ նախագահին երկու տարով արգելել  Ադրբեջանին զենք տրամադրել։ Խոսքը 1992 թվականի «Արտաքին գործառույթների, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի հատկացումների մասին» օրենքի 907 ենթաբաժինը շրջանցելու իրավունքից օգտվելու և Ադրբեջանին զենք տրամադրելու օգնությունը կասեցնելու մասին է)։

      • Ուկրաինական պատերազմը հենց ավարտվեց, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը զգալու են Ռուսաստանի ճնշումը։

        • Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս չի գալու։ 
        • Փաշինյանը, վստահ եմ, պրոբլեմ պիտի ունենա Պուտինի հետ կապվելու։ Ես չեմ պատկերացնում, որ Փաշինյանը զանգի Պուտինին, ու նա վերցնի հեռախոսը։ Պեսկովի ասածն էլ էր դա նշանակում՝ Փաշինյան, հանկարծ չզանգես, թե չէ՝ ե՞րբ էր Պեսկովն ասել՝ այս կամ այն երկրի ղեկավարների հետ հեռախոսազրույց չի սպասվում։ Դու ի՞նչ գիտես՝ չի սպասվում։ Սրանից պետք է լուրջ հետևություններ անել:

        «Հայաստանը պատրաստ է Ադրբեջանից գազ գնել երկու երկրների միջև քաղաքական տարաձայնությունների կարգավորումից հետո»,- այս մասին վերջերս Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը: Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ հետևանքներ սա կարող է ունենալ մեր պետության համար:

        • Ադրբեջանից գազ կարող ենք ստանալ մի քանի պայմանով՝ 50 կմգազամուղ պիտի կառուցի Հայաստանը։ Շատ գազ չի կարող տալ Ադրբեջանը, որովհետև Հայաստանին գազ տալ՝ նշանակում է կտրել Եվրոպայից, ինչը Եվրոպան թույլ չի տալու։ Եթե տվեց, ապա այդ գազի գինը լինելու է 650 դոլար մեկ խորանարդի համար, իսկ Ռուսաստանից Հայաստան գազն առաքվում է 165 ԱՄՆ դոլարով: Եվ, վերջապես, ադրբեջանական գազը քաղաքական գազ է, էսօր տալիս է, վաղը կարող է չտալ։ 
        • Իրանական գազամուղով կարող ենք ստանալ մաքսիմում մինչև 1 միլիարդ խորանարդ մետր։ Հետևաբար՝ ռուսական գազից հրաժարվելը կատաստրոֆիկ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։ Ռուսական գազի ալտերնատիվը կարող է լինել իրանական գազը, բայց եթե միայն խողովակը լայնացնենք։ Իրանը շատ գազ ունի, բայց իրանական գազային համակարգից շատ դժվար է գազը հանել, այն մի տեղ չի հավաքվում։ Նախ, թանկ է, բացի այդ, Իրանը, տարբեր պատճառներով, չի կարողանում իր հեռավոր շրջաններն ապահովել գազով:
        • Պարզ է, որ Լարսի ճանապարհն այսօր փակվել է քաղաքական որոշմամբ. Ռուսաստանը զգուշացնում է։ Հաջորդը հսկողություն կսահմանվի այնտեղից եկող փողերի նկատմամբ։ Հաջորդը աստիճանաբար Ռուսաստանը գազը կթանկացնի։ 165 դոլարը նրա համար ծիծաղելի գին է, 600-700 դոլարով ռուսական գազը խնդրում են։ Ռուսաստանին պատկանում է աշխարհի գազային պաշարների 52%-ը։ Դե պատկերացրեք: Շատ աղետալի կլինի նաև այն, եթե մի օր Ռուսաստանը որոշի, որ Հայաստանին չի տալիս ատոմային վառելիք։ Նորից հովհարային անջատումները, մութ ու ցուրտ տարիները կվերադառնան
        • Չինաստանում Մետաքսի ճանապարհը 6 հատ է։ Դրանցից մեկը կարող է մեզ վերաբերել։ Չինացիներն ուզում էին ունենալ մի ճանապարհ, որի մեջ թուրքեր չլինեին։ Դրա համար մեզ պետք էր, որ Մեղրիի հատվածից մինչև վերև ճանապարհ կառուցվեր։ Նախկին իշխանությունը ճանապարհի մի մասը կառուցեց, սրանք եկան, հայհոյեցին նախկիններին, կառուցեցին ճանապարհ, որը ոչ մեկին պետք չէ։ Չինաստանը պարտավորվում էր ձրի մեզ համար 9 ամսում ճանապարհ կառուցել։ Հրաժարվեց Փաշինյանի կառավարությունը։
        • Աշխարհը երկբևեռ է՝ ԱՄՆ, Չինաստան։ Նույնիսկ Ռուսաստանը բևեռ չէ։ Այդ երկու բևեռները կիսում են Ուկրաինան։ Ինչքան հիմար պիտի լինես, որ հայտնվես Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի ու Արևմուտքի բախման կենտրոնում։ Չեն հասկանում, որ այդ բախումն ավարտվելու է Հայաստանում՝ մեծ ավերածություններով։ Դաս չեն քաղում, ուզում են այստեղ էլ Ուկրաինա դարձնել։
        • Հնարավոր է՝ Արևմուտքը նաև մեր 44-օրյա պատերազմի ժամանակ է մեզ անուղղակիորեն հորդորել պարտվել պատերազմում, ինչպես հիմա Ուկրաինայում են անում… Ասել են՝ տղա ջան, սիրուն կպարտվես, վերջանա, գնա։ 
        • 44-օրյա պատերազմի ընթացքում Փաշինյանը մերժել էր Պուտինի առաջարկը, որի մասին բարձրաձայնել էին և Պուտինը, և Փաշինյանը, և ընդդիմադիր գործիչները:

        (Ընթերցողին տեղեկացնենք. 1+1 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար, ուկրաինացի պատգամավոր Դավիթ Արախամիան օրերս ասել էր,  որ 2022թ. գարնանը Մոսկվան համաձայն էր դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը, եթե Կիևը չեղարկեր ՆԱՏՕ-ին անդամակցելու պլանները։

        «Որպեսզի մենք չեզոքություն պահպանենք սա էր նրանց համար ամենակարևորը։ Նրանք պատրաստ էին ավարտել պատերազմը, եթե մենք, ինչպես ժամանակին Ֆինլանդիան, չեզոքություն դրսևորեինք և պարտավորվեինք, որ չենք միանա ՆԱՏՕ-ին»,- ասել է Արախամիան:

        Ըստ նրա, Կիևը հրաժարվել է այդ պահանջը կատարելուց երկու պատճառով. նախ՝ դրա համար անհրաժեշտ էր փոխել երկրի Սահմանադրությունը, քանի որ այն ամրագրում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունը, երկրորդ պատճառն անվստահությունն էր ռուսական կողմի նկատմամբ, որ նա կկատարի պայմանավորվածությունը: «Դա հնարավոր է անել միայն անվտանգության երաշխիքների առկայության դեպքում»,- նշել է Արախամիան՝ չհստակեցնելով, թե արդյո՞ք անվտանգության երաշխիքների առկայության դեպքում Կիևը կկատարի Մոսկվայի պահանջը։

        Ի դեպ, նա նաև հավելել էր, որ այդ ժամանակ Կիև ժամանած Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհուրդ էր տվել ոչինչ չստորագրել և «ուղղակի պատերազմել»):

        • Փաշինյանը պիտի պատասխանի Ղարաբաղի ժողովրդին՝ ինչի՞ հանեց նրանց իրենց տներից։ Ղարաբաղը հանձնելու համար պատասխանատու են 3 մարդ՝ Նիկոլ Փաշինյանը, 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը, 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանըորը հիմա իր կեղծ հայտարարություններով փորձում է իր հետույքը փրկել:
        • Փաշինյանը, երբ դարձավ վարչապետ, անմիջապես հսկայական գումարներով վերանորոգեց կառավարական ամառանոցը։ Չէր տեսել։ Հաջորդ օրը թանկարժեք ինքնաթիռ առան։ Կամ՝ նորմա՞լ է, որ պաշտոնական այցերի ընթացքում կինն ու երեխաները հետը գնում են։ Դա ծախս է։ Վարչապետ եմ եղել։ Ինձ հրավիրել են Փարիզ, կինս հրավիրյալների ցուցակում չկա, ես համարձակվեի հետս կնոջս տանեի՞։ Բացառված էր։
        • Ռուսներին նավթն ու գազը չեն հետաքրքրում, ռուսներին պետք է, որ այստեղ լինի Հայաստան, որը կդիմակայի Ադրբեջանին ու Թուրքիային։
        • Իրականության մեջ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկով» 2 միջանցք է անցնում։ Այդ ճանապարհները եղել են։ Փչել են, անունը դրել խաչմերուկ։ Այստեղ խաչմերուկ չկա։ Սա Արևելքից Արևմուտք ճանապարհ է։ Այդ «Խաղաղության խաչմերուկի» պատվիրատուն Ադրբեջանն ու Արևմուտքն են։ Հերթական դավաճանությունն է։ Սա նշանակում է՝ վերացնել Սյունիքի մարզը, մասնատել ու խաղաղ գրավել Հայաստանը: 
        • Տղա ջա՛ն, Սոթքով ինչի՞ ես ճանապարհ տալիս Ադրբեջանին, ո՞ւմ համար՝ ի՞նչ խնդիր ես լուծում:
        • Հենց Փաշինյանին Արևմուտքը վատ բան է ասում՝ սա վազում է Ռուսաստան, Ռուսաստանում ավելի վատ բան են ասում։
        • Փաշինյանը ասում է՝ փաստաթուղթը ստորագրենք, խաղաղ ապրենք։ Չի՛ լինելու նման բան։ Նա ինչ ասում է, հակառակն է լինում։ Հենց փաստաթուղթը ստորագրվեց, հաջորդ օրը պատերազմ է սկսվելու։ Այս մարդը չի կարողանում հանգիստ ապրել։ Ես չեմ բացառում, որ ինքն ուզում է՝ երկիր չլինի, բայց ինքը լինի։ Նա արդեն պետությանն է քաշում։ Ինքը «քցող» է։ Ղարաբաղը տվեց, գցեց ժողովրդի գրպանը։ Հիմա ուզում է ընտրությունների գնալ, Արևմուտքի հետ միասին ստորագրել փաստաթուղթը ու գցել ժողովրդի գրպանը։

        Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan