Արցախի նախագահը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Դիտել նաև
ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով
Լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում զոհված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը
Բռնի տեղահանվածների ընդամենը 3 տոկոսն է ստացել ՀՀ քաղաքացիություն
«Սարգիս Գալստյանը հրաժարվել է ինքնախոստովանական ցուցմունքից»․ Ալեքսանդր Կոչուբաև
Արցախում բենզինի պահեստի պայթյունից մեկ տարի է անցել․ 238 զոհ, 22 անհետ կորած կա
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ, ասել են՝ խոշտանգումների չեն ենթարկվել։ «Երբ մենք պատգամավորներով հանդիպում էինք նախագահին և հարցրել էինք՝ ինչ նորություններ կան մեր գերեվարված բարձրաստիճան պաշտոնյաներից, ասաց, որ նորմալ է, խոսել է: Նրանք այնտեղից ասել են, որ իրենց առողջական վիճակը նորմալ է, խոշտանգումների չեն ենթարկվել», - «Ազատության» հետ զրույցում ասել է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ նշելով, որ պարբերաբար հանդիպում են Արցախի նախագահին։
Արդյո՞ք Շահրամանյանն է նրանց հետ կապ հաստատել, թե՞ արցախցի պաշտոնյաներն են այնտեղից միջնորդավորված զանգահարել՝ պատգամավորը մանրամասներին չէր տիրապետում։