ԱՊՀ գագաթաժողովը հրաշալի հնարավորություն կլինի Փաշինյանի և Պուտինի շփման համար․ Պեսկով
Դիտել նաև
Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է ուզում «Աշխարհն» իրենից
«Ջուրը հոսանքի պես պետք է հասանելի լինի». Փաշինյանը խաբել է. Մաս 216
«Նիկոլ Փաշինյանը Վրաստանին էլ է տարածքներ հանձնելու». Ոսկան Սարգսյան
Փաշինյանը Վրաստանում էլ խոսել է հայ-վրացական սահմանազատումից և խոստումներ տվել
Ինչի՞ համար է Փաշինյանը «ներողություն» խնդրում հանրությունից. Իսկ փարիսեության սահմաններ նա ունի՞
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում են ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին տեղեկանում ենք RT գործակալությունից։
ՌԴ նախագահի խոսնակը նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի ծրագրերում այս պահին նախատեսված չէ հեռախոսազրույց Նիկոլ Փաշինյանի հետ։ «Եթե պարոն Փաշինյանը գա այնտեղ, իսկ նրան սպասում են, ինչպես բոլորին, ապա խոսելու հրաշալի հնարավորություն կլինի», – ասել է նա։
Աղբյուր՝ 168.am