Լարսում մոտ 1700 հայկական բեռնատար է սպասում
![Լարսում մոտ 1700 հայկական բեռնատար է սպասում](/timthumb.php?src=/disc/29-11-23/d2df8a77ed023bc8cc3f7847250c298a.jpg&w=450)
Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ Վերին Լարսի մոտ՝ սահմանի վրացական և ռուսական կողմերում սպասում են անցման իրենց հերթին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Մոտ 800 Վրաստանի տարածքում են սպասում և արդեն 900՝ Ռուսաստանի կողմից»,-նշեց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ից երթևեկությունը բաց է միայն թեթև մարդատար և մարդատար տրանսպորտի համար: