Աղբահանությունը չի կատարվում բնականոն ընթացքով․ կա նաև աղբամանների պակաս (լուսանկար)
![Աղբահանությունը չի կատարվում բնականոն ընթացքով․ կա նաև աղբամանների պակաս (լուսանկար)](/timthumb.php?src=/disc/28-11-23/503dd370e9f4927b42ed8bc6de7267ff.jpg&w=450)
Սա Աջափնյակ համայնքի Նազարբեկյան թաղամասի վերևի հատվածն է, որի աղբահանությունը չի կատարվում բնականոն ընթացքով։ Այսօր առավոտյան աշխատանքի գնալուց ականատեսը եղա թաղամասի հատվածական աղբահանության․ ներքևի հատվածի աղբը տարել են, իսկ վերևինը`ոչ։
Սա այն հատվածի մոտակայքում է, որտեղ պետք է ակադեմիական քաղաք կառուցվի։
Կա նաև աղբամանների պակաս։
Հետևողական եմ լինելու բոլոր հարցերում, որ բնականոն աշխատի Երևանի քաղաքային իշխանությունը։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից