Բոլթոնից մինչև Օ'Բրայեն. Փաշինյանի ստրատեգները - Բենիամին Մաթևոսյան «Մայր Հայաստան» խմբակցությունը միջոցներ ձեռնարկեց կրպակատերերի խնդիրը լուծելու ուղղությամբ Փաշինյանը Կրեմլ է ժամանել Պուտինի հետ բանակցությունների
8
Պեսկով. Պուտինը Ալիևի և Փաշինյանի հետ առանձին բանակցությունների ժամանակ քննարկել է Զանգեզուրի միջանցքի հարցը Ինչո՞ւ Փաշինյանը հրաժարվեց Մոսկվայում եռակողմ հանդիպումից Պուտինի դեմ Փաշինյանի դեմարշն ի՞նչ կարժենա Հայաստանին Ռուսաստանը ՀՀ գործող վարչապետին համարում է ժամանակավոր ղեկավար. Ստեփան Դանիելյան Լարված իրավիճակ․ Հրապարակի մետրոյի գետնանցումի կրպակները փորձում են փակել․ «Մայր Հայաստան» ավագանու անդամները տեղում են (ուղիղ) Ինչու Նիկոլ Փաշինյանը չմիացավ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդունած երկու հայտարարությանը․ Էրդողանի գրքի «վկաները» «Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». Հրայր Թովմասյան Ռուսաստանը փրկություն և վերածնունդ է դարձել եզդի ժողովրդի համար․ Բորիս Մուրազիի հոդվածն «Anna-News»-ում Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը» Պատերազմ Արցախում
Մոսկովյան հեծանիվ... 10 մեքենայից ավտոշարասյունով, ռեանիմոբիլով-բանով Բոլթոնից մինչև Օ'Բրայեն. Փաշինյանի ստրատեգները - Բենիամին Մաթևոսյան Պեսկով. Պուտինը Ալիևի և Փաշինյանի հետ առանձին բանակցությունների ժամանակ քննարկել է Զանգեզուրի միջանցքի հարցը «Արթկոսմեդ» կենտրոնում օրեր առաջ մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված բուժառուն մահացել է Ինչո՞ւ Փաշինյանը հրաժարվեց Մոսկվայում եռակողմ հանդիպումից Հունվար-օգոստոսին Հայաստանի 24 հազար քաղաքացի գնացել է երկրից և չի վերադարձել «Մայր Հայաստան» խմբակցությունը միջոցներ ձեռնարկեց կրպակատերերի խնդիրը լուծելու ուղղությամբ Կոյուղաջրերն ամբողջությամբ լցվում են շենքի նկուղ (տեսանյութ) 10-րդ ամիսն է, ու Երևանը բեռնաթափված չէ... Պուտինի դեմ Փաշինյանի դեմարշն ի՞նչ կարժենա Հայաստանին Արտակարգ դեպք Տավուշում․ 18-ամյա տղան էլեկտրահարվել և տեղափոխվել է հիվանդանոց Ռուսաստանը ՀՀ գործող վարչապետին համարում է ժամանակավոր ղեկավար. Ստեփան Դանիելյան Լարված իրավիճակ․ Հրապարակի մետրոյի գետնանցումի կրպակները փորձում են փակել․ «Մայր Հայաստան» ավագանու անդամները տեղում են (ուղիղ) Փաշինյանը Կրեմլ է ժամանել Պուտինի հետ բանակցությունների Այս փոփոխությամբ քանդվելու է ողջ բարձրագույն կրթական համակարգը. Ցոլակ Ակոպյանը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին Բագրատ Սրբազանը դատի է տվել Փաշինյանին․ հայցը վարույթ է ընդունվել Մեսսիի եղբայրն այցելել է Թումո՝ նվեր տանելով Մեսսիի մակագրած շապիկը․ Լուսանկար Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել մեկ օրվա ընթացքում. Արմեն Բադալյան Գաղութատիրություն հայկական մոդելով (տեսանյութ) Մարզպետը մտավախություն ունի, որ իրեն էլ են «հասնելու». «Փաստ» 42 միլիոն դրամի մսխում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն առաջնահերթություն է․ Վրաստանի վարչապետ Իրականում ի՞նչ են շնչում և արտաշնչում թշնամի երկրները մեր դեմ. «Փաստ» Ինչու Նիկոլ Փաշինյանը չմիացավ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդունած երկու հայտարարությանը․ Էրդողանի գրքի «վկաները» Քոչարյանաֆոբիայի բարդացած դեպքերը հաճախ արտահայտվում են շիզոֆրենիկ զառանցանքների տեսքով․ Մադաթյան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ԱԺ վավերացման «Պուտինի հետ նարդի՞ են խաղում». «Հրապարակ» Տիգրան Ավինյանի գլխավորած ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնում գործի են ընդունել իրավապահների հարազատներին Երևանում 10 անչափահաս է բերման ենթարկվել Է՞լ ովքեր են «հերթում»

Ո՞վ կհիշեցնի՝ ինչ է ասել Փաշինյանը ընդամենը երկու օր առաջ.«Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը «Կարճ ասած» հաղորդաշարի այս թողարկման մեջ նշում է, «Երբեմն կարդում ենք, որ այսինչ երկրի նախագահի ասուլիսից կամ հարցազրույցից հետո բորսաներում խառնաշփոթ է, նավթի գինը ընկել է, պղնձի գինը աճել է, դոլարը ընկել է, ռուբլին, յուանը, այսինչ երկիրը բողոքի նոտա է հղել, կամ ինչ-որ խոշոր ընկերության ղեկավարի խոսքից հետո բաժնետոմսեր են աճում կամ ընկնում։ Շատ են դեպքերը, երբ երկրի ղեկավարի հրապարակային խոսքերից հետո սկսում են ակցիաներ և այլն։ Եթե էս իրավիճակները բացառենք, միևնույն է՝ աշխարհում չկա ղեկավար, որ ասուլիս տա ու իր երկրում դա իրադարձություն չհամարվի, բացի մեկից։ Այդ մեկը ուրբաթ օրը 8 ժամանոց ասուլիս է տալիս, շաբաթ օրը դրա մասին ոչ ոք չի հիշում․ եթե որևէ մեկին հարցնես՝ ինչի՞ մասին էր Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 24-ի ասուլիսը, գեթ մեկ բան դժվար թե հիշի։ Որովհետև նորմալ բան չկար․ ոչ մի նորմալ պատասխան ու բնականաբար՝ ոչ մի հետաքրքրություն։ Որ սարքած հարցեր էին, ընդամենը շոուի համար, հենց սկզբից էլ երևաց, բայց ասելիք էլ չունե՞ր։ Հետաքրքիր է, որ նա լրագրող է աշխատել, սուր հարցադրումներ արել, բայց հերիք չէ՝ իր պատասխանի համար ընտրել է անիմաստ թատրոն ֆորմատը, մի բան էլ, պարզվում է, ասելիք էլ չկար։
Անկախ քո երկրի վարչապետի նկատմամբ քո վերաբերմունքից, երբ ասուլիս է տալիս, մտածում ես՝ ասելու բան ունի։ Բա լավ, 8 ժամ խոսի, 1 կարևոր միտք չհանե՞ս, 8 ժամ խոսի, չհասկանա՞ս երկիրը ուր ա գնում։ Ակադեմիական քաղաք, խաղաղության խաչմերուկ, մեկը մեկից «Նյու Վասյուկի»։ Ինքը խոսում է բաների մասին, որոնք չկան, չունեն հեռանկար և չունեն աջակցություն։ Մեռավ գովազդելով խաղաղության խաչմերուկ անունը ստացած քարտեզ-գաղափարը․ մի բան, որը ոչ մի կողմից չունի դրական արձագանք։ Մեկ երկրի անուն ասեք, որ հետաքրքրված է իր հորինած խաղաղության խաչմերուկով։ Խաղաղության պայմանագիր ասելով գիշեր-ցերեկն անցկացնում են, մեկ երկիր ասեք, որ խաղաղության պայմանագրի ձեր տարբերակներին դրական է արձագանքել։ Դու առաջարկ ես անում, դա ներկայացնում ես դրոշակ, աննախադեպ ծրագիր ու ոչ մի տեղից չունես հավանություն, քո առաջարկները չծնված-վերջացած բաներ են։ Ում հետ պետք է բանակցես, թղթերը ինչ-որ ոչ ուղիղ ճանապարհներով ես փոխանցում, անգամ հետդ հանդիպել չեն ուզում։ Ուրիշ ժամանակ ելույթներին գոնե Ադրբեջանն արձագանքում էր, էս անգամ նրանք էլ անտեսեցին։
Մենք ունենք մի պարագա, երբ Հայաստանում ղեկավար է մարդ, որից այլևս ոչինչ կախված չէ՝ ո՛չ մեր երկրում, ո՛չ մեր տարածաշրջանում, ինքը ոչինչ չի որոշում, ինքը չի որոշում անգամ իր հրաժարականը։ Ինձ համար երբեմն զավեշտալի է, որ լուրջ-լուրջ դնում քննարկում ենք, թե Նիկոլը դեմարշ է անում, չի գնում ՀԱՊԿ նիստին, ԱՊՀ նիստին։ Բայց ես անգամ չգիտեմ՝ ինքը չի գնո՞ւմ, թե՞ հասկացնում են որ իրեն հետ թեմա էլ չկա, պարտված, վերջացած մարդ է, ի՞նչ խոսեն հետը։ Որովհետև կարո՞ղ եք ասել, թե ո՞ւմ է պետք Նիկոլ Փաշինյան վարչապետը և իր ղեկավարման պարագայում՝ մենք՝ Հայաստանն ու հայ  ժողովուրդը։ Մի հատ հարցրեք Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին, ասեք ձեզ ո՞նց եք զգում հատկապես 2020 թվականի պատերազմից հետո մինչ օրս ու ո՞նց էիք զգում դրանից առաջ։ Տեսեք, ասում ենք, ամբողջ ՀԱՊԿ-ը ընկած ա Նիկոլի հետևից, տպավորություն ա, որ խնդրում ա մասնակցել նիստին։ Վստահ ե՞ք։ Բայց ուզում եմ պատկերացնեմ, էլի, ուրեմն Պուտինը, Տոկաևը, Լուկաշենկոն չեն քնում, որովհետև Նիկոլը ՀԱՊԿ միջոցառմանը չի գնո՞ւմ, դեմարշ է անու՞մ։ Ինձ թվում ա, ուղղակի դիվնագիտական պաշտոնական լեզուն, հրապարակային խոսքը լիքը բաներ է թաքցնում, իրական վերաբերմունքը, կարծում եմ, այլ է։
Օրինակ՝ մենք կարդում ենք, որ Ռուսստանը ափսոսանք է հայտնել, որ Նիկոլը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին և հույս է հայտնել, որ առաջիկայում մասնակցություն կունենա։ Դիվանագիտական տողի հետևում ի՞նչ կա թաքնված, գիտե՞ք, ոչ հրապարակային ի՞նչ են ասում։ Հլը մի հատ պատկերացրեք, ֆանտազիաներդ աշխատացրեք․ ասենք Նիկոլ Փաշինյանը ասում է զանգեք, ասեք, որ ես ՀԱՊԿ միջոցառմանը չեմ գալու, հենց տենց, ի՞նչ է մտածում կամ պատասխանում Պուտինը, որ իրեն այդ լուրն են ասում, ձեր կարծիքով։ Այո, ճիշտ մտածեցիք, հենց տենց չոր էլ, իմ կարծիքով պատասխանում է․ այլ հարց է, որ հրապարակային ուրիշ տոնայնության մեջ են ներկայացնում։
Որովհետև, կրկնում եմ, նա իրականում, այլևս ոչ մեկին պետք չէ ու քանի դեռ ինքն է՝ նաև մենք ոչ մեկին պետք չենք։ Բացում ես քո երկրի վարչապետի ասուլիսը, որ հասկանաս՝ երկրի հետ հույս կապես թե չէ, ամուսնանաս, թե չէ, արտագաղթես, թե մնաս, պատրաստվես պատերազմի, թե խաղաղության, ի՞նչ անես, չես հասկանում, 8 ժամ՝ անիմաստ խոսք, ձանձրալի, անիմաստ մտավարժանքներ, պարապ ժամանակի սպանում։  
Նախորդ հաղորդման մեջ արդեն արձանագրեցինք, որ Փաշինյանը վերջացած գործիչ է։ Ու ամեն անգամ դա ապացուցվում է։ Սպառված լինելու ապացույցներից է «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերջին դրամահավաքը։ Երրորդ հանրապետության պատմության մեջ սա առաջին դեպքն է, հայ ժողովուրդն այսքան շատ է անհանգստացած մեր երկրի ապագայով, որովհետև տեսնում են՝ մազից է կախված պետությունն ու պետականությունը։ Մեր երկիրը երբևէ այսքան պրոբլեմ չի ունեցել, այսքան աջակցության կարիք չի ունեցել, քան հիմա։ Այս ֆոնին անցկացվում է համահայկական դրամահավաք և վերջին շատ երկար ժամանակվա ամենացածր թիվն է արձանագրվում՝ ընդամենը 8,4 մլն դոլարի խոստում։ Կրկնում եմ՝ ոչ թե 8 մլն դոլար, այլ այդքանի խոստում, որովհետև մենք ունեցել ենք անգամ տարի, երբ խոտացածից 5 մլն դոլար քիչ են տվել։
Հարց՝ ո՞նց կարող է ամբողջ աշխարհում հայերը անհանգստանան երկրի անվտանգային վիճակով, բռնագաղթած 120 հազար արցախցիներով, պետությունը դրամահավաք անի արցախցիներին օգնելու անվան տակ, հավաքվի նախորդների համեմատությամբ՝ չնչին գումար։ Եթե նորմալ պետություն լինեինք, կառավարությունը ամբողջ հայությանը կմիավորեր ու մեկընդմիշտ կլուծեր մեր քույր ու եղբայրների կարիքները։ Աշխարհում 10 մլն հայ է ապրում, վստահ եղեք, որ նրանք մեծ սիրով գումար կհավաքեին 30 հազար ընտանիքի տուն սարքելու ու գնելու համար։ Բայց ինչո՞ւ չեն համախմբվում այս հարցում․ որովհետև իշխանությունը վստահություն չի ներշնչում։ Որովհետև մարդիկ փող են ուղարկում, որ Արցախին օգնեն, Փաշինյանը 107 մլն դոլար մտցնում է բյուջե ու իր թիմին, ոստիկանությանը պարգևավճար տալիս, որովհետև միայն հանգանակությունների մոտավորապես այս տարվա գումարի չափ տալիս են մի ռեփ երգչի համերգի, որովհետև փողերը քոռ ու փուչ են անում, որովհետև բարերարից գումար են վերցնում մանկապարտեզ սարքում, հետո ասում են՝ պետք է քանդենք, որովհետև սխալ ենք սարքել։ Որովհետև, Հայաստանն ամուր էր Արցախով ու Սփյուռքով, իսկ նրանք Արցախը հանձնել են, սփյուռքահայերի մուտքն էլ արգելում են։ Նիկոլն ասում էր՝ Սփյուռքի հետ հարաբերությունները որակական նոր մակարդակի են․ սա՛ է էդ նոր մակարդակը։
Սփյուռքահայերն ասում են՝ համայնքով միացել ենք, գումար ենք հավաքել, 10 արցախցու հնարավոր է տուն գնել, բայց չենք ուզում կառավարությանը տալ։ Խորհուրդ տվեցի անձամբ գան, հանդիպեն ծանր վիճակում աապրող արցախցիներին և նրանց հետ միասին գնեն էդ տները։ Նիդերլանդներից զանգել է մի մեծահասակ հայրենասեր մարդ, ասում է՝ Երևանում տուն ուներ, պատերազմի ժամանակ է ծախել, գումարը նվիրել Արցախում պատերազմի կարիքներին, հետո իմացել է, որ հանգանակությունները մտել են բյուջե։ Ասում է՝ Հոլանդիայում տուն ունի, որն իրեն պետք չէ, մեծ մարդ է, ուզում է օգնել արցախցիներին, բայց վախենում է ծախել՝ գումարը ղրկել կառավարություն, որովհետև ամեն օր կարդում-իմանում ա, թե ինչ վայելքների մեջ է կառավարությունը։ Ասում է ժողովրդի համար բան չեմ խնայի, բայց ստացվում ա՝ ՔՊ-ականների համար չեմ խնայում։ Վստահության դեֆիցիտը ամենածանր բաներից մեկն է, որը դժվար վերականգնելի կորուստ է, իսկ այս դեպքում՝ անհնար։
Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, մեր վիճակը ինչո՞ւ է էսքան վատ․ որովհետև սենց էլ, պետք ա լիներ․ բա իրեն սպառած իշխանություն է․ նրա հետ ամբողջ աշխարհը հաշվիվները մաքրել-դուրս է գրել, ԵՄ-ն դուրս է գրել, Ամերիկան դուրս է գրել, Ռուսաստանը դուրս է գրել, Սփյուռքը դուրս է գրել․ Հայաստանի ժողովուրդն էլ դուրս է գրել, բայց շարունակում են մնալ ու փչացնել օդը։ Բոլորն են հասկանում, կարծում եմ, որ նրա հետ որևէ պայմանավորվածություն չի լինելու ու չի լինելու նաև հեռանկար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan