Ո՞ւմ են խանգարում ռուս սահմանապահները Հայաստանում (տեսանյութ) Երևանում տրանսպորտի գներ․ ի՞նչ են առաջարկում ՔՊ-ն և «Մայր Հայաստանը»․ Ինֆոգրաֆիկա Թուրքիայի և Ադրբեջանի քանի՞ քաղաքացի է բնակարան ձեռք բերել Հայաստանում 2023 թվականին
22
Փաշինյանի իշխանությունը էլի մի փաշինյանական կին պաշտոնյայի է կալանավորել Երևանում տրանսպորտի ուղեվարձը պետք է նվազի մինչև 25 դրամ․ «Մայր Հայաստանի» առաջարկը (տեսանյութ) Ոչ մի աթոռ հավերժ չէ, յուրաքանչյուր ոք կրելու է իր բաժին պատասխանատվությունը․ «Որդիների կանչ» Արմեն Գիրգորյանը Ներքին Հանդի միջադեպի մեղքը գցել է ռուսների վրա (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի օլիգարխացումը. ինչու է ՔՊԿ-ն թանկացնում քաղաքային տրանսպորտը և ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» (տեսանյութ) Փաշինյանի քաղաքականության նպատակը ՀՀ-ից ռուսներին դուրս հանելն է. Հրանտ Բագրատյանը հեռակա է մասնակցում հանրահավաքին Կարող է ժամանակ գա, որ իրենք անտեսված դառնան. շատ տհաճ է քաղաքացուն արհամարհելը. Անհետ կորածների ծնողների բողոքի ակցիան (տեսանյութ) Միջազգային հանրությունը այլ կերպ է գնահատում ռուսների հաջողությունն Ավդեևկայում, Փաշինյանը՝ այլ կերպ, բայց դա ունի իր պատճառները Նահանջ չկա, ու պետք է կանգնեցնել երկրի, Հայրենիքի այս գահավիժումը․ ընդդիմադիր պատգամավորները Արմավիրում էին Դավաճանված Հայրենիք... հանդուրժվող ուրացող-պարտվողականների իշխանություն կամ 3 լուսանկար Պատերազմ Արցախում
Ադրբեջանը Պակիստանից JF-17C կործանիչներ կգնի Բաքվում մեծ հանդիսավորությամբ դիմավորել են Մոսկվայում Հայաստանի խնդրանքով ձերբակալված Քամիլ Զեյնալլին. Տեսանյութ Փաշինյանի իշխանության համար, թերևս միայն հայ ժողովուրդն է, որ բարեկամ չէ Հայաստանն իմ բոստանն է, խոպանչին՝ իմ հարկատուն․ ՔՊ-ի նոր կարգախոսը. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի իշխանությունը էլի մի փաշինյանական կին պաշտոնյայի է կալանավորել Խաղաքարտերը բացեց. «Փաստ» Ոստիկանությունը՝ պայմանագրային զինծառայողի եղբոր սպանության մասին Ինչպես մնացինք «վիրտուալության» հույսին. «Փաստ» Ջրբաժան, ճամփաբաժան և... «բաժանաջուր». «Փաստ» Նախկին խոպանչի մարզպետը մարտունեցիներին հորդորել է խոպան չգնալ ՔՊ-ականները սրտատրոփ մի հանդիպման են սպասում` Փաշինյանի հետ փակ հանդիպմանը Փաշինյանը խաղաքարտերը բացեց Գրիգոր Մինասյանն էլ է ուրացել Արարատն ու ընդունել է նոր հավատքը՝ Արագածի պաշտամունքը Երևանում տրանսպորտի ուղեվարձը պետք է նվազի մինչև 25 դրամ․ «Մայր Հայաստանի» առաջարկը (տեսանյութ) Ոչ մի աթոռ հավերժ չէ, յուրաքանչյուր ոք կրելու է իր բաժին պատասխանատվությունը․ «Որդիների կանչ» Արմեն Գիրգորյանը Ներքին Հանդի միջադեպի մեղքը գցել է ռուսների վրա (տեսանյութ) Ե՞րբ եք հասկանալու` դուք միայն Նիկոլի զուգահեռ դասարանցին չեք․ Լրագրողը՝ ՆԳ նախարարին Հայաստանը դարձրել են ուտելիք, դրել են սեղանի վրա. Թևան Պողոսյան (տեսանյութ) Ո՞ւմ են խանգարում ռուս սահմանապահները Հայաստանում (տեսանյութ) Փաշինյանն առաջարկել է բուհերի ազատված շենքերը վարձակալության տալ և եկամուտն ուղղել «Ակադեմիական քաղաքի» ֆինանսավորմանը Ադրբեջանցի ռազմական հանցագործ Քամիլ Զեյնալլին ազատ է արձակվել Գարիկ Գալեյանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգվեց Նիկոլ Փաշինյանը՝ հին ու նոր օլիգարխիայի արանքում Նիկոլ Փաշինյանի օլիգարխացումը. ինչու է ՔՊԿ-ն թանկացնում քաղաքային տրանսպորտը և ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» (տեսանյութ) Ում բռնում` հերոսացնում է Մենք ցանկանում ենք նորից դուրս գալ եզրափակիչ․ Մխիթարյան Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Մակրոնի հետ Երևանում տրանսպորտի գներ․ ի՞նչ են առաջարկում ՔՊ-ն և «Մայր Հայաստանը»․ Ինֆոգրաֆիկա Որդու զոհվելուց հետո արտագնա աշխատանքից վերադարձած հորը 370.000 դրամ հարկել են Շուտով Փաշինյանը իր դաշնակիցների կողմից հայտարարվելու է Ռուսաստանի գործակալ. Արա Վարդանյան (տեսանյութ)

Ցինիկ թեզ․ Աբխազիայի խորհրդարանի հայազգի պատգամավորների պատասխանը Փաշինյանին

Աբխազիայի խորհրդարանի հայազգի պատգամավորները հանդես են եկել հայտարարությամբ՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։ Հայտարարության տեքստը հրապարակվել է աբխազական «Նուժնայա գազետա» լրատվամիջոցի Telegram ալիքում։
«Աբխազիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավորներ Ա. Մինոսյանի, Գ. Տրապիզոնյանի, Է. Ռշտունու, Լ. Գալուստյանի հայտարարությունը.
«Իմ հրապարակային հայտարարություններում ես մի քանի անգամ նշել եմ, որ մենք լիովին և միանշանակ աջակցում ենք Վրաստանի միասնությանը և պետականությանը», - օրերս հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Արցախում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղում բնակվող սեփական 120 հազար քաղաքացիներին դատապարտեց տեղահանման, Փաշինյանի վերջին ելույթը կարող էր մնալ առանց մեկնաբանության, սակայն Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին թեզը չափազանց ցինիկ հնչեց։ Ցինիկ է ոչ թե այն պատճառով, որ Աբխազիայի Հանրապետությունը, լինելով անկախ պետություն, կապ չունի ինքնիշխան Վրաստանի հետ, այլ այն պատճառով, որ մի քանի տարի առաջ Երևանը բարձրաձայն հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և թույլ չի տա Ադրբեջանի որևէ ոտնձգություն Ղարաբաղի տարածքի նկատմամբ։ Ցավոք, իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները ենթակա են կոնյունկտուրայի և հեշտությամբ փոխում են դիրքորոշումները, այդ թվում՝ համայն հայության համար այնպիսի զգայուն հարցի շուրջ, ինչպիսին է Արցախի պետության գոյությունը։
Աշխարհի քաղաքական քարտեզից դրա անհետացման փաստն ամբողջությամբ պաշտոնական Երևանի «վաստակն» է, որն ամեն ինչ արեց ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կառուցելու գաղափարը կասեցնելու համար։ Հիշենք, որ դրա ստեղծման համար տասնյակ հազարավոր մարդիկ են զոհել իրենց կյանքը։
Փաշինյանի հայտարարությունը մենք դիտարկում ենք որպես դեմարշ մեր Հայրենիքի՝ Աբխազիայի Հանրապետության դեմ. Նրա ասածը, անշուշտ, բացասական տպավորություն թողեց մեզ վրա և թողեց տհաճ հետհամ։
Պարոն Փաշինյանին հիշեցնենք, որ Անկախ Ապսնիում ապրում է 42 հազար ազգությամբ հայ քաղաքացի, բնիկ ժողովուրդը ստեղծել է բոլոր պայմանները մեր մայրենի լեզուն սովորելու, ինքնատիպ սովորույթներն ու ավանդույթները պահպանելու համար։ Մենք հպարտությամբ Աբխազիան անվանում ենք մեր հայրենիքը։

Եվ վերջում՝ Հայաստանն, իհարկե, կարող է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Բայց Աբխազիայի ինքնիշխան հանրապետությունը բացարձակապես կապ չունի դրա հետ։ Արդեն 30 տարի մեր բազմազգ ժողովուրդը կերտում է իր պետությունը։ Եվ ի տարբերություն Փաշինյանի, Աբխազիայում չկան այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք կասկածի տակ դնեն ժողովրդի ընտրությունը և գրչի մեկ հարվածով ոչնչացնեն մի երկիր, որը նվաճվել է իր որդիների ու դուստրերի արյունով»,-նշված է Աբխազիայի խորհրդարանի հայ պատգամավորների հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևն էր պատասխանել Փաշինյանին՝ ընդգծելով, որ դժվարին իրավիճակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լքած Փաշինյանի կարծիքը Հարավային Օսիային չի հետաքրքրում։
Աղբյուր՝ 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan