Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հավաքը Սուրբ Աննա եկեղեցու մոտ (ուղիղ) Փաշինյանը դե՞մ է վրացական «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին Հայաստան և Վրաստան. նմանություններ և տարբերություններ
17
Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Սեյրան Օհանյան Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ «Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով հեռացնել այս իշխանությանը». Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում. չհամաձայնեցին Ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը. իրավապաշտպաններ Ինձ համար վարչապետի նախընտրելի թեկնածուն անցումային փուլում Բագրատ սրբազանն է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մենք մեր հողը չենք ծախում. Կիրանցի բնակիչները դժգոհ են դելիմիտացիայի արդյունքներից Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Պատերազմ Արցախում
Փաշինյանը պատասխան է տալու Արցախի կորստի համար, դա հանցագործություն է եղել. Վիտալի Բալասանյան ԱԱԾ-ն՝ ՔՊ-ականների պոչին. «Կարճ ասած» (տեսանյութ) Այս իշխանության օր ավել մնալը մեր երկրի, պետության, ժողովրդի համար կործանարար է․ հայտարարություն Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան․ ՀԺՄ Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Սեյրան Օհանյան Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հավաքը Սուրբ Աննա եկեղեցու մոտ (ուղիղ) Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» Փաշինյանը դե՞մ է վրացական «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին «Նիկոլական քարոզչության հերթական սուտը»․ Դերենիկ Մալխասյան Անձրևից հետո՝ «քպ-ա-գետեր», «Անվինյանալճեր» ու նման այլ ջրառատ տեսարաններ Հողերը, Փաշինյանի նվիրումով, թուրքն է տանում, Երևանը՝ Ավինյանի նվիրումով՝ ջուրը «Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով հեռացնել այս իշխանությանը». Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում. չհամաձայնեցին Ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը. իրավապաշտպաններ Փոխհատուցումը ոչ թե մեր տների համար են անում, այլ այս տղեքի արյունն են վաճառում․ կիրանցեցի. Տեսանյութ Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից Գիշերային Մհերը Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց Որոշ շրջաններում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Ինձ համար վարչապետի նախընտրելի թեկնածուն անցումային փուլում Բագրատ սրբազանն է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին կանգնել. Վիտալի Բալասանյան Աննախադեպ է, երբ Հայաստանի վարչապետը մեղադրվում է ցեղասպանության ժխտման մեջ. Սուրեն Մանուկյան (տեսանյութ) Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի լուծարումն ու հայաթափումն է Մենք մեր հողը չենք ծախում. Կիրանցի բնակիչները դժգոհ են դելիմիտացիայի արդյունքներից Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում դասադուլ է և գործադուլ. փաշինյանական իշխանությունն ուզում է հեռացնել տնօրենին

Եթե այն տեսքով պիտի ստորագրվի այդ խաղաղության պայմանագիրը, որ տեսքով մեզ տեղեկություններ են հասնում, ապա Հայաստանի այսօրվա կառավարիչը կոչվելու է կրկնակապիտուլյանտ. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Այսօր դիզվառելիքի շինծու գործով հերթական դատական նիստից հետո 168.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում իշխանության և նրա մերձ շրջանակների, ինչպես նաև ոչ այդքան մերձ շրջանակների կողմից Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և անձամբ Երրորդ նախագահին թիրախավորելը։
Պատասխանելով հարցին՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ թիրախավորումներն իր համար սովորական երևույթ են՝ արդեն 30 տարուց ավելի։
«Ավանդաբար դա սկսել են անել ադրբեջանցիները, այնուհետև՝ 90-ականների կեսերից, նրանց ձայնակցել են մեր, այսպես ասեմ՝ տեղացիները։ Իսկ հիմա առանձնապես ոչինչ չի փոխվել, այդ երգչախմբին միացել են նոր ձայներ՝ նոր տոնայնությամբ։ Չգիտեմ, իրենք գիտակցո՞ւմ են, որ իրենց համարելով ընդդիմադիր՝ ջուր են լցում Հայաստանի կառավարիչների ջրաղացին։ Այս նույնը առանձին, այսպես ասեմ՝ վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Բայց իմ կարծիքով՝ ամենակարևորը սա չէ, այլ այն, որ թիրախավորվել է Հայաստանի Հանրապետությունը, թիրախավորվել է մեր պետությունն ու պետականությունը։
Իմ խորին համոզմամբ, վերջին 100 տարվա մեջ հայ ժողովրդին այսպիսի ողբերգություն չէր պատուհասել, իհարկե, այդ ընթացքում եղել են բազմաթիվ պրոբլեմներ, կուլակաթափություն, 30-ականներին՝ մարդկանց, ինչ-որ տեղ, նաև հանիրավի գնդակահարություններ, Հայրենական պատերազմ, որտեղ հարյուր-հազարավոր հայեր են զոհվել։ Իհարկե, եղել է ավերիչ երկրաշարժ, բայց այսպիսի ողբերգություն չի եղել։ Եվ այս գիտակցումը, ցավոք, մեր հասարակության մեջ դեռևս ամբողջովին առկա չէ՝ այդ ողբերգությունն ամենածանր ու ցավոտ հարվածն է եղել մեր պետականությանը»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Երրորդ նախագահի խոսքով՝ միշտ համարել և այսօր էլ համարում է, որ Արցախի համար պայքարը եղել է պայքար Հայաստանի պետականության համար։ Երբ խնդիրն առաջ էին մղում, այդ գիտակցությամբ էին առաջ մղում։ Հետևաբար՝ Արցախը երբեք Հայաստանի, հայ ժողովրդի ու Հայաստանի պետականության համար բեռ չի եղել, եղել է փրկօղակ։
«Այդ ողբերգությունը փաստորեն մեր պետականությունը զրկեց իր հենասյուներից մեկից։ Առաջին հերթին սրա մասին է պետք մտածել, այլ ոչ թե քաղաքական ուժերին ու անձերին թիրախավորելու մասին։
Թող թիրախավորեն, հատկապես որ, այս թիրախավորումների ճնշող մեծամասնությունն ուղղակի զրպարտություններ են։ Ժամանակի ընթացքում էլ են իրենք տեսնում, որ զրպարտություններ են, մեկ-մեկ գրում են, որ իրենք սխալվել են, դե, բայց դա իրականությունն է»,- հավելեց Սերժ Սարգսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan