Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Արցախի անկումն անգրագիտության, քաղաքական անմեղսունակության, դավադրության ու դավաճանության համադրության հետևանք է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը` խորհրդրարանական լսումների ժամանակ․

Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի հայաթափումը, արցախահայության բռնի տեղահանումը, որը էթնիկ զտում է և ցեղասպանության տարատեսակ, տեղի ունեցավ ոչ միայն Ալիևի հանցավոր քայլերի, միջազգային հանրության լուռ հայացքի ու ցինիկ հաշվարկի, այլ նաև Հայաստանի իշխանությունների, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի հանցավոր քաղաքականության արդյունքում:
Արցախի անկումն անգրագիտության, քաղաքական անմեղսունակության, դավադրության ու դավաճանության համադրության հետևանք է: Այդ ամենը բերեց հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական դեպքերից մեկին:
Արցախի հայաթափման գործընթացն սկսեց 2018-ի մայիսի 9-ից, երբ Հայաստանի վարչապետի աթոռին հայտնված Փաշինյանը Ստեփանակերտում հնչեցրած իր հայտարարությամբ դրեց բանակցային գործընթացը փակուղի մտցնելու, տարիների ընթացքում մեր ունեցած ձեռքբերումները վիժեցնելու և թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ պատերազմի դուռը բացելու քաղաքականության հիմքերը: Դրանց հաջորդեցին 2020-ի սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմը, մեր մարդկային ու տարածքային կորուստները:
2020-ի 44-օրյա պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Այն, բնականաբար, մեր երազանքների փաստաթուղը չէր, բայց տվյալ պահի ռազմաքաղաքական հաշվեկշռի ամրագրումն էր, որը հնարավորություն էր տալիս Արցախի հարցի էջը փակված չհամարել ու դրան անդրադառնալ ավելի բարենպաստ պայմաններում: Այդ բարենպաստ պայմանների ապահովման համար անհրաժեշտ էր համառ ու քրտնաջան աշխատանք: Եթե Փաշինյանին մնար, ապա 2020-ին մենք նոյեմբերի 9-ի հայտարարությունն էլ չէինք ստանա, այսինքն՝ Շուշիի հետ կկորցնեինք նաև Ստեփանակերտը: Հետագա զարգացումներն ապացուցեցին այս թեզը, քանզի 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս՝ Բաքվին հնարավորություն տալով նախ ամիսներով պաշարել Արցախը, ապա՝ իրականացնել արցախահայության բռնի տեղահանում:
Հիմա Հայաստանի քաղաքացիներին ուզում են համոզել, որ Արցախի կորուստը բարեբախտություն է, քանզի Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով զարգանալու հնարավորություն է ստացել: Այսինքն՝ առաջարկում են ուրախանալ հազարավոր զոհերի, 120 հազար տեղահանված արցախցիների, հայկական Արցախի կորստյան առիթով: Իրականում՝ հանուն սեփական անվտանգության՝ Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական առևտրի առարկա՝ անվտանգության կեղծ երաշխիքների խոստումներ տալով։

Հարգելի քաղաքացինե՛ր, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը՝ հակասում է մեր Անկախության հռչակագրին, ՀՀ սահմանադրությանը, Գերագույն խորհրդի կողմից 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման ոգուն: Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ու մեր թշնամիներից Հայաստանի համար կադաստրի թուղթ մուրալը ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ ու պարտություն կարող է բերել: Նաև տարածքային ու, ի վերջո, պետականության կորուստ՝ արդեն Հայաստանի՛ համար:
Օրվա իշխանության քաղաքականությունն ու քարոզը հետևյալն է՝ մոռացե՛ք Արցախի մասին, բավարարեք Թուրքիայի ու Ադրբեջանի նախապայմանները, որ լավ ապրեք: Այսինքն՝ իրենց առաջարկած «ապագա կան» թրքացման թեմայով է: Մենք համոզված ենք, որ Արցախի հարցը փակված չէ: Սպառված չեն Արցախի ու արցախահայության իրավունքների պաշտպանության դիվանագիտական հնարավորությունները: Պարզապես դրա համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ ու հայամետ իշխանություն, ինչպիսին որ օրվա իշխանությունը չէ: Հետևաբար՝ միայն իշխանափոխության ու ազգային նոր իշխանության ձևավորման պարագայում է հնարավոր մեր անվտանգային խնդիրների լուծումը, մեր երկրի զարգացման ապահովումը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan