Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
29
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստիկանության բաժին․ Բագրատ Սրբազան Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ)

Նման աղմուկ-աղաղակի, «բերանբացության» իմաստը ո՞րն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հատուկ ընդգծենք, որ հաջորդիվ հնչող հարցը հռետորական է: Կա՞ արդյոք նման մեկ այլ երկիր, նման մեկ այլ բանակ, որ «զինվում» է նման աղմուկ-աղաղակով, ինչ Հայաստանը: Անցնենք ոչ հռետորական հարցերին ու փաստերին:
Փաստ թիվ 1. Հայաստանը Ֆրանսիայից 20 հատ զրահափոխադրիչ է ձեռք բերել ու արդեն նաև հասցրել է վրացական Փոթի նավահանգստով ստանալ այդ «բեռն» ու, կարծում ենք, արդեն նաև հիշյալ փոխադրիչները փոխադրել են Հայաստան: Եթե նախկինում նման տեղեկատվության տողերիս հեղինակը տիրապետեր էլ, միևնույնն է, երբեք այն չէր հրապարակի: Որովհետև մենք ոչ միայն հարգում ենք օրենքն ու մեր երկրի քաղաքացին ենք, այլև գիտենք, թե ինչ ասել է՝ պետական, ռազմական գաղտնիք, գիտենք նաև, թե ինչու է կարևոր նման տեղեկությունների հետ կապված «բերանբացություն» չանելը:
Գիտենք, որ ցանկացած թշնամական հետախուզություն իրեն անհրաժեշտ տեղեկությունների մոտ 30-35 տոկոսը «քաղում» է, այսպես ասած, «բաց աղբյուրներից»: Բայց հիմա իմաստ չունի նման տեղեկությունները թաքցնել, քանի որ դեռ նույնիսկ հիշյալ զրահափոխադրիչները տեղ չհասած՝ իշխանական ու մերձիշխանական շրջանակները, իշխանական քարոզչամիջոցներն ու քարոզիչները մի առանձնակի ոգևորությամբ աղմկում են այդ ամենի մասին: Ոմանք այնպիսի պաթոսով են խոսում այդ 20 հատ զրահապատ «սեյֆերի» մասին, որ կարելի է կարծել՝ իրենք անձամբ են դրանց վերջին պտուտակներն ամրացրել հեռավոր Ֆրանսիայում ու Փոթի նավահանգիստ էլ իրենց մեջքի վրա են բերել:
Հա, էլ ի՞նչ «ռազմական գաղտնիք» է հայտնի:
Օրինակ՝ հայտնի է, որ Հնդկաստանից էլ մի 150 հազար հատ նռնակ է Հայաստանը ձեռք բերել: Թե ռուսական նռնակներին ի՞նչ է եղել, որ հնդկականին ենք անցնում, հարցի մյուս կողմն է: Հնդկական է, թող հնդկական լինի: Ձեռք ենք բերել, լավ ենք արել, չուզողի ու չուզողների աչքն էլ հանել ենք: Բայց ո՞ւմ և ինչո՞ւ է պետք «տեղեկատվական արտահոսք» անել, թե կոնկրետ քանի հատ ենք ձեռք բերել: Որ ի՞նչ, էլի: Երևի նրա համա՞ր, որ թշնամին արագի մեջ հաշվի, թե Հայաստանի բանակի մոտոհրաձգային դասակի 1 հրաձիգին քանի՞ հատ նռնակ է հասնում: Դրա՞ համար է այդ թիվն ասվում:
Ի դեպ, թշնամական հետախուզության և փաշինյանական պաշտոնյաների բերանբացության մասին: Դիմացեք. «Առնվազն վերջին 15 տարվա ընթացքում ամեն տարի ունեցել ենք ավելի քիչ թվով զորակոչիկ, ժամկետային զինծառայող, քան նախորդ տարի: 2010 թվականին 44 հազար ժամկետային զինծառայող է եղել ՀՀ-ում, սակայն 9 տարվա ընթացքում մոտ 44 տոկոսով նվազել է այդ թիվը՝ 44 հազարից դառնալով 24 հազար»: Գիտե՞ք, թե ով է սա ասել: Կարկառուն քպական, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը: Այսինքն, թշնամու հետախուզությունը բացարձակապես կարիք չունի էլ հավելյալ ճիգեր գործադրելու, որպեսզի հաշվարկի Հայաստանի բանակի զորակազմը, ժամկետայինների թիվը և դրա հետ կապված ինչ-ինչ հանգամանքներ: Խնդրեմ, Փաշինյանի մերձավոր զինակիցներից մեկը բացեիբաց հայտարարում է: Հա, ու նա համոզված է, որ սրանով ոչ մի պետական կամ ռազմական գաղտնիք էլ չի հանրայնացրել, չի հրապարակել, մի խոսքով՝ օրենք չի խախտել: Դե, իհարկե, չէ՞ որ իշխանական լինելն ինքնաբերաբար ազատում է օրենք խախտելու մեջ մեղադրվելուց, իսկ եթե խախտումը այնքան բացահայտ է, որ անհնար է անտեսել, ապա՝ դրա համար պատասխանատվության ենթարկվելուց:
Փաշինյանի իշխանության անդամ լինելն ընդհանրապես բոլորին ազատում է անհաշիվ բաներից. պատասխանատվություն, խիղճ, ազգային արժանապատվություն, օրենքի առաջ հավասարություն և այլն: Հետևաբար, կարելի է խորհուրդ տալ, որ քպականներն ավելի ծավալվեն, մի հատ էլ ասեն, թե որ զորատեսակում քանի հոգի է ծառայության մեջ, կոնկրետ ինչ սպառազինություն ունեն, 1 մարտիկի հաշվով՝ քանի փամփուշտ, զինվորական ճաշարանում ամեն մեկին քանի ելակ ու կոտլետ է բաժին ընկնում և այդպես շարունակ:
Վերադառնանք բուն հարցին՝ հընթացս նկատելով, որ պարզապես թվարկել էինք վերջին ամենաթարմ ու առավել ճչացող օրինակները, որպես կատարված փաստեր: Ու նորից՝ նույն հարցը: Դե, հռետորականը. կա՞ աշխարհում որևէ այլ երկիր, որևէ այլ բանակ, որ զինվում է նման աղմուկ-աղաղակով, ինչ Հայաստանը:
Օրինակ՝ որևէ մեկը կարո՞ղ է որևէ բաց աղբյուր վկայակոչել և ասել, թե վերջին 3 ամսվա ընթացքում Ադրբեջանը քանի՞ ԱԹՍ, քանի՞ հրթիռ, քանի՞ հրացան ու նռնակ է գնել: Կարևորը, ամեն դեպքում, «ինչո՞ւ»-ն է, այսինքն, ինչո՞ւ է Հայաստանն այդպիսի աղմուկ-աղաղակով «զինվում»: Համարձակվում ենք ենթադրել, որ աղմուկով «զինվելու» առանցքային նպատակը հենց… աղմուկն է: Այսինքն, Նիկոլ Փաշինյանին, ամենայն հավանականությամբ, զուտ քարոզչաքաղաքական նկատառումներով, ավելի ձեռնտու է «օդ թնդացնել» զինվելու, ֆրանսիական զրահափոխադրիչներ կամ հնդկական նռնակներ ձեռքբերելու թեմաներով, քան ռեալ զբաղվել երկրի պաշտպանունակության կամ բանակի մարտունակության բարձրացման պրոբլեմներով: Իրեն բացառապես աղմուկ է պետք: Որովհետև նրա իշխանավարման «հացուջուրը» հենց այդ աղմուկն է, ավելի «քաղաքակիրթ» բառերով ասած՝ «փիարը»:
Հիշո՞ւմ եք, ինչպես էր ինքը՝ «գերագույն գլխավորը», «փիարվում» Սու-30-ի օդաչուական խցիկում սելֆի-մելֆի անելով: Հա, բայց երբ եկավ այդ ռազմական ինքնաթիռն օգտագործելու պահն ու անհրաժեշտությունը, ասացին՝ «առանց հրթիռների ենք առել դրանք»: Լսեք, իսկ կարո՞ղ է այդ հնդկական նռնակներն էլ առանց պայթուցիչների («զապալ») են, ֆրանսիական զրահափոխադրիչներն էլ (նրանք, որ ուկրաինացիները չէին ուզել, մեզ են տվել), օրինակ՝ ոստիկանության համար են, որպեսզի դրանցով էլ ավելի արդյունավետ ճնշեն իշխանության դեմ ցույց անող հայ մարդկանց...

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan