Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին
Իրանի իշխանությունները դիվանագիտական խողովակներով տեղեկացրել են ԱՄՆ-ին, որ չեն ցանկանում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մասշտաբների աճ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Մենք տեղեկացրել ենք ԱՄՆ-ին, որ Իրանը չի ցանկանում պատերազմի մասշտաբների աճ, սակայն տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի որդեգրած մոտեցման պատճառով հնարավոր է ավելի լայն հակամարտություն»,- նրա խոսքը մեջբերում է Financial Times-ը: