Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
16
Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից ՔՊ-ն աղմուկի տակ իր «սև գործն» է առաջ տանում Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել

«Իմ ցուցմունքը». Ավետիք Իշխանյան

 Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ԻՄ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ Անցած շաբաթ, նոյեմբերի 11-ին, ծանուցագիր էի ստացել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա․ Խաչատրյանից։ Ծանուցագրում գրված է․ «facebook.com» սոցիալական կայքում 2019 թվականի սեպտեմբերի 19-ին կատարված հրապարակման հիման վրա 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի թ-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված թիվ 59109523 քրեական վարույթով, ՀՀ քրեական դատավարության 149-րդ, 150-րդ, 152-րդ և 153-րդ հոդվածներով սահմանված կարգով Դուք 2023 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին, որպես վկա հարցաքննության համար անձը հաստատող փաստաթղթով կանչվում եք ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին՝ ՀԿԳ քննիչ Ա․ Խաչատրյանի մոտ՝ (ք․ Երևան, Պարույր Սևակ 4, հետ․ 010-23-08-01)։

Օբյեկտիվ պատճառով, հնարավորություն չունենալով գնալ հարցաքննության, իմ պաշտպան Ռուբեն Մելիքյանի միջոցով, առաջարկել ենք հետաձգել հարցաքննությունը։ Ամեն դեպքում, որոշեցի հրապարակայնացնել ինձնից սպասվելիք ցուցմունքը։ Ըստ էության, ես պետք է որպես վկա ցուցմունք տամ իմ իսկ գրառման մասին, այսինքն՝ ինքս իմ դեմ։ Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 3-րդ կետի վկան իրավունք ունի. «հրաժարվելու ցուցմունք տալուց կամ նյութեր տրամադրելուց, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել իր կամ իր ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ»։ Սակայն ես այդ կետից չեմ օգտվում, բայց և հրապարակայնորեն հրաժարվում եմ քննիչ Ա․ Խաչատրյանի հարցերին պատասխանելուց։ Ահա իմ, նույնպես հրապարակային ապագա միակ գրավոր ցուցմունքը․ «Պարոն Ա․ Խաչատրյան, ես հրապարակայնորեն հրաժարվում եմ Ձեր հարցերին պատասխանելուց։ Դուք, ինչպես նաև քննչական կոմիտեի բոլոր քննիչները, Ձեր ղեկավարով հանդերձ, ինքնուրույն չեք, այլ միայն կատարում եք ՀՀ վարչապետի հրահանգները։

Չնայած, Դուք, բոլոր քննիչներդ, հավանաբար ունեք բարձրագույն իրավաբանական կրթություն և ուսման տարիներին սովորել եք, թե ինչ է իրավական պետությունը, իշխանությունների տարանջատումը և ստացել եք մասնագետ-իրավաբանին անհրաժեշտ այլ գիտելիքներ նույնպես, այսօր այդ ամենը մի կողմ դրած, պատվերով քրեական գործեր եք հարուցում։ Այնպես որ, ես Ձեզ բացարձակապես չեմ վստահում և չեմ հավատում, որ Դուք կիրականացնեք անաչառ քննություն։

Եթե Դուք իսկապես՝ մասնագիտական պատվով և խղճով իրավաբան լինեիք, ապա կհրաժարվեիք սույն գործի քննությունից և հրաժարական կտայիք ՀԿԳ քննիչի Ձեր պաշտոնից։ Իսկ թե իմ ֆեյսբուքյան, սեպտեմբերի 19-ի գրառմամբ․ «Մահ դավաճաններին», ինչ և ում եմ նկատի ունեցել, այդ մասին ես կհայտարարեմ դատարանի դահլիճում։ Դատարանի դահլիճում իմ ապագա ելույթը ոչ թե ուղղված կլինի դատարանին, արդարացման կամ մեղմ պատժի ակնկալիքով, այլ Հայաստանի հասարակությանը։ Իսկ թե ինչ որոշում կընդունի դատարանը, ինձ բացարձակապես չի հետաքրքրում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>