Փաշինյանը կկարողանա՞ հաղթահարել «ալիևյան վետոն» Աննա Վարդապետյանը ներկայացնում է Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Գյումրին ընտրում է. «Մայր Հայաստան»-ի ծրագրերը (տեսանյութ)
26
«Մայր Հայաստանն» ամփոփիչ հանրահավաք է հրավիրում Գյումրիում (տեսանյութ) ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը ՔՊ-ն ամբողջությամբ ընդունեց ՔՊ-ն դեմ քվեարկեց թոշակների բարձրացմանը Ֆրանսիական ARTE հեռուստաալիքը սխալ քարտեզի համար հայերից ներողություն է խնդրել Գյումրի, միացի'ր, որ փոխենք (տեսանյութ) Այն ջրաղացին ենք ջուր լցնելու, որն իրական Գյումրու զարգացում է բերելու. Կարեն Սիմոնյան Գնում ենք մեծամասնություն վերցնելու` ակնկալելով բոլոր ընդդիմադիրների աջակցությունը. Սիմոնյան Գյումրեցիների ոգևորությունը ֆանտաստիկ է. քարոզարշավի 11-րդ օրը (լուսանկար) ՔՊ-ն ցուգցվանգի մեջ է․ գյումրեցիները նոր ուժ են ընտրելու. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Միացի՜ր, որ հեռացնենք «Քաղաքացիական պայմանագրին», միացի՜ր, փոխենք Պատերազմ Արցախում
Գյումրին՝ ազատ տնտեսական գոտի. Կարեն Սիմոնյանն առաջարկում է նոր հեռանկարներ քաղաքի զարգացման համար Փաշինյանը կկարողանա՞ հաղթահարել «ալիևյան վետոն» «Մայր Հայաստանն» ամփոփիչ հանրահավաք է հրավիրում Գյումրիում (տեսանյութ) Երևան-Երասխ ճանապարհին վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան Եվրադաշինքը չի կոալիցվելու որևէ քաղաքական ուժի հետ. Լևոն Բարսեղյան Մեր մասով ավելի շատ բան կախված է լինելու Իրանի և ԱՄՆ հարաբերությունների դինամիկայից. Սուրեն Սարգսյան Ամուսինը հայտնել է, որ ԲԿ-ում բուժքույրն ինչ-որ ներարկում է կատարել իր կնոջը, որից 1 րոպե անց կինը մահացել է Գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն արդարացվել է՝ «Հրանոթի արկերի» գործով. «Փաստինֆո» ՀՀ-ն շատ հեռու է ԵՄ անդամակցության նույնիսկ թեկնածուի կարգավիճակի համար պահանջվող չափանիշներից․ Մինասյան ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը ՔՊ-ն ամբողջությամբ ընդունեց Որ ընտրվեմ, կառավարությանը դատի եմ տալու, Բարսեղյան Լևոնն էլ կուրախանա. Վարդան Ղուկասյան Վահագն Ալեքսանյա՛ն, Հաղթանակ թաղամասն է, բարձրացիր ամբիոն և 2 ոտքի վրա կանգնիր, որ տեսնես. Արշակ Սարգսյան ՔՊ-ն դեմ քվեարկեց թոշակների բարձրացմանը Ֆրանսիական ARTE հեռուստաալիքը սխալ քարտեզի համար հայերից ներողություն է խնդրել «Հովիկ Աղազարյանը քրեական հետապնդման կենթարկվե՞ր, եթե շարունակեր հավատարիմ լինել Նիկոլ Փաշինյանին»․ Վահե Սարգսյան Աննա Վարդապետյանը ներկայացնում է Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Գյումրին ընտրում է. «Մայր Հայաստան»-ի ծրագրերը (տեսանյութ) Արցախցիների կազմակերպած հանրահավաքը սկսել է անհանգստացնել իշխանություններին Իրավապահները մտել են Էջմիածնի քաղաքապետի տուն ու խուզարկություն սկսել Գյումրի, միացի'ր, որ փոխենք (տեսանյութ) «Հայաստանյան իշխանության քաղաքական վարքագիծն Ադրբեջանին նոր արկածախնդրության է մղում»,-Տիգրան Աբրահամյան Փաշինյանը սկսել է պատգամավորներին՝ ծննդյան օրերին Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը նվիրել Աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ սա փոքր ու ժամանակավոր պատուհան է, այդ թվում՝ երկրի ներսում ազգային իշխանությունը վերականգնելու համար «Ֆեյք տարածող» Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը Սրբուհի Գալյանը հասել է վարչության պետերին Հինգ գիշեր է` սարսափի մեջ ենք. Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերի բնակիչները հաստատում են, որ կրшկnցներ կան Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Վարչական շրջանի պատասխանատուն խաբում է՝ ասելով, թե դպրոցականի համար ձեռնտու է գնել 7200 դրամանոց փաթեթը. Թադևոս Ավետիսյան Ներկայումս Ադրբեջանը վերախմբագրում է Հայաստանին իջեցվող պահանջների հերթական խմբաքանակը. Աբրահամյան

Առանցքային սխալը թույլ տալն է.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանը ցանկացած դեպքում միշտ ջանում է մեղքն ու պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա: Սխեմատիկ է, կանխատեսելի, բնութագրական, «ծեծված», բայց արի ու տես, որ, փաստորեն, աշխատում է: Առհասարակ, այդ գործելակերպը միայն նրան չէ, որ բնորոշ է: Օրինակ՝ «հավաքական Արևմուտքը» բավականին ներդաշնակ ձայնակցում էր Նիկոլ Փաշինյանին՝ առնվազն հայությանը համոզելու համար, որ իրենց հետ կատարված աններելի ողբերգության համար մեղավոր է Ռուսաստանը: Ազնիվ չենք լինի, եթե չասենք, որ Ռուսաստանի ղեկավարներն ու էկրանային «խոսող գլուխներն» էլ օրնիբուն ջանում են մեղքը գցել նույն այդ «հավաքական Արևմուտքի» և Հայաստանի բազմաչարչար և արյունահոսող «նավը» դեպի Արևմուտք վարող Նիկոլ Փաշինյանի վրա:
Այս օրերին էլ Փաշինյանը դեմոնստրատիվ հրաժարվեց մեկնել ՀԱՊԿ նիստին:
Իսկ նույն այդ ժամանակահատվածում նրա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Լոնդոն, որտեղ, գոնե արտաքին տվյալներից դատելով, հայ-բրիտանական հարաբերություններում արձանագրվում է հարաբերությունների ջերմացում, եթե չասենք՝ մերձեցում: Նույնիսկ կարելի է քպական բառամթերքից օգտվել՝ Միրզոյանի լոնդոնյան այցի այդ արդյունքները բնորոշելու համար՝ աննախադեպ: Որքան կարելի է դատել տարածվող հաղորդագրություններից, Միացյալ Թագավորությունը կջանա ներդրում ունենալ Հայաստանի պաշտպանունակության բարձրացման գործում, մասնավորապես, Հայաստանի զինվորականների հետ... անգլերեն պարապելով:
Այդ ամենի խորապատկերում ուշադրություն գրավեցին Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի գնահատականները, որոնք նա հնչեցրել է Alpha News-ի հետ զրույցում: Նրա կարծիքով, ԱՄՆ-ն, Իսրայելը, ԵՄ-ն են մեղավոր այն ամենում, ինչ տեղի ունեցավ Արցախում, քանի որ Ադրբեջանին թույլ են տվել դա անել: Սա, կարծում ենք, առանցքային պահ է:
Բայց նախ մեջբերենք օտարազգի փորձագետի ասածը. «Սխալը մյուս երկրներինն է՝ այդ թվում ԱՄՆ, Իսրայել, ԵՄ, որ թույլ են տալիս նրան անել դա: Այդ պատճառով ինձ համար կարևոր է հասկանալ՝ ինչ է պատահել, երբ էթնիկ զտումն անվանում ենք ցեղասպանություն: ...Այն իր մասշտաբներով ավելի փոքր է, բայց, միևնույնն է, ցեղասպանություն է: Իրավական տեսանկյունից դա ցեղասպանություն է, և պետությունն ունի իրավական պարտավորություն՝ կանխելու ցեղասպանությունը: Այդ պատճառով շատ կարևոր է, որ Իսրայելը դադարեցնի զենքի տրամադրումը Ադրբեջանին, որ ԱՄՆ-ը դադարեցնի ֆինանսական օգնությունն Ադրբեջանին: Դրանք այն ազդակներն են, որ Ալիևը կհասկանա: Իհարկե, ի վերջո, մարդիկ իրենք են որոշում՝ ինչ պիտի անեն: Մենք պիտի ավելի լավ աշխատենք, ավելի լավ տեղեկացնենք նրանց»,- ընդգծում է Օկամպոն: Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազի կարծիքով, հիմա պետք է ամեն ինչ անել, որ Ադրբեջանը ազատ արձակի Բաքվում պատանդ պահվող բոլոր անձանց: Ինչպես տեսնում եք, գնահատականները հստակ են, առավել քան բավարար չափով՝ հիմնավորված:
Ու «հավաքական Արևմուտքի» մեղավորության վերաբերյալ Օկամպոյի գնահատականները միանգամայն դիպուկ են ձևակերպված: Այո, «հավաքական Արևմուտքին» պետք էր մեր տարածաշրջանից ամեն գնով դուրս մղել Ռուսաստանին: Այն, որ այդ «ամեն գնովը» կլինի Արցախի՝ հազարամյակներով բնիկ հայության ցեղասպանությունը, կլինի Արցախի հայաթափումն ու բազմահազարամյա պատմամշակութային հայկական ժառանգությունը ադրբեջանական վանդալների ոչնչացման տակ դնելը, կներեք, աշխարհում ոչ մի տերության ոչ մի կերպ չի և չէր հուզում: Բայց վերադառնանք մեջբերված գնահատականների այն դրվագին, որը մեզ ամենից դիպուկն է թվում. «Սխալը մյուս երկրներինն է..., որ թույլ են տալիս նրան (Ալիևին) անել դա»: Սա՛ է: Դեռ մի կողմ կամ հանգիստ թողնենք «մյուս երկրներին», թե՛ «հավաքական Արևմուտքին», թե՛ անհավաք Արևելքին, թե՛ Հարավին, Հյուսիսն էլ՝ հետը:
Կենտրոնանանք մեր վրա: Սխալը թույլ տալն է, որ քեզ հետ այդպես վարվեն: Սխալը, այո, թույլ տալն է, որ քեզ անպատիժ կոտորեն, տնազրկեն, հայրենազրկեն, ձայնազրկեն, երկրազրկեն: Հատկապես, երբ դիմացինդ թուրք է, թուրքական պետություն է, առավել ևս՝ Ալիևի նման մեկն է, սխալ է անգործությունը: Այդ ե՞րբ, այսպես ասենք՝ վերջին 3 տարվա մեջ, Ալիևն իր վրա զգաց մեր պատասխան հարվածի ուժը: Քանի՞ անգամ: Պատասխան. ոչ մի անգամ էլ չզգաց: Համենայն դեպս, ինչպես հարկն է: Դրա համար էլ քանի գնաց, նրա ախորժակն ու ներկայացրած պահանջները աճեցին: Մենք, ինչ է, նո՞ր պիտի ճանաչեինք մեր թշնամուն, չգիտեի՞նք, որ նրա համար միայն 1 չափանիշ ու 1 ընկալելի «լեզու» գոյություն ունի՝ ուժի լեզուն: Այն «լեզուն», որն այսօր (թե չէ՝ երեկ ու երեկ չէ առաջին օրն ի՞նչ էր) «միջազգային իրավունքի» միակ դրույթն է:
Լավ, «այլոք» էլ դեռ մի կողմ:
Նրանք, իրենց շահերից ելնելով, ինչ ասես՝ կարող էին ցանկանալ կամ փորձեին անել: Մենք ի՞նչ ենք արել: Ի՞նչ է արել Հայաստանը, որի կառավարության ծրագրում (2021-26 թթ.) ամրագրված է, որ Արցախի անվտանգության երաշխավորն է: Ի՞նչ է արել. մի քանի տասնյակ «ֆուռ» է ուղարկե՞լ Գորիս: Ու՝ ի՞նչ: Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը, բացի նրանից, որ Ալիևին բացեիբաց, առավել քան պարզ հասկացրել է, որ եթե հարձակվի Արցախի հայության վրա, ապա Հայաստանի կողմից որևէ կրակոց ու կրակոցի հրաման չի հնչելու: Կարճ ասած՝ եթե լրացնենք Օկամպոյի արտահայտությունը, ապա այն թերևս ավելի դիպուկ կհնչի. սխալը մյուս երկրներինն է՝ այդ թվում ԱՄՆ, Իսրայել, ԵՄ, ու հատկապես Հայաստանինը, որ թույլ տվեցին Ալիևին անել դա: Եթե այս ամենը պրոյեկտենք ներքաղաքական զարգացումների վրա, ապա հետևությունը, ցավոք, նույնն է: Այ, ասում են՝ Փաշինյանն այս է անում, այն է անում: Թույլ ենք տալիս, նա էլ անում է: Բարդ թվացող «բաները» երբեմն չափազանց պարզ բացատրություններ են ունենում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan