ԱՄՆ Կոնգրեսում «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով լսումներ կանցկացվեն
![ԱՄՆ Կոնգրեսում «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով լսումներ կանցկացվեն](/timthumb.php?src=/disc/15-11-23/c8c4c7595a3864a48acb54f7b8954d4e.jpg&w=450)
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր՝ նոյեմբերի 15-ին, լսումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով։ Ինչպես հաղորդում է ԱՄՆ Կոնգրեսի կայքը, լսումների բանախոսները կլինեն ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրասիայի և Եվրոպայի բյուրոյի ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։