Դատախազը պահանջել է Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման
Դիտել նաև
Ինչու՞ եք 1988թ. քարտեզը գաղտնի պահում, հրապարակե՛ք. Արթուր Խաչատրյան
«Գիտակցում են, որ մարդկանց պոռթկումն անհնար է ճնշելը»․ Արթուր Խաչատրյան
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց 5 մլն դրամ գրավի դիմաց
Տիրան Խաչատրյանի փաստաբանների հայտարարությունը
Բաքվի ռազմական դատարանում տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, գլխավոր դատախազի օգնականը պահանջել է Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։
Դատախազն իր ճառում հայտարարեց, որ Վագիֆ Խաչատրյանն իր պատժի առաջին 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը առևանգվել ու Բաքու էր տարվել ամռանը, երբ փորձում էր Հակարիի ադրբեջանական անցակետով սրտի հրատապ վիրահատության համար Հայաստան գալ։ Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանին մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»: