Կոմիտասի շուկան՝ որպես երևանյան կոլորիտի մաս, վերանում է (տեսանյութ) Քվադրոբերները որպես հայ-ռուսական հարաբերությունների հիմնական բովանդակություն Նույնիսկ ՍԴ-ն չի կարող այն մեզանից «խլել»․ Վարդևանյան
10
«Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա. թուրք պաշտոնյա ԱՄՆ-ի ընտրություններից առաջ Ուկրաինայի Իսրայելի և Հայաստանի գործող ղեկավարների մոտ նյարդային շարժումներ են արձանագրվում Ուսուցչին տապալել են գետնին, սեղանը բրդել, մազերից քաշել. Ծնողը մանրամասներ է հրապարակել. Փաշինյանի անձնական սպասարկման փառապանծ ԱԱԾ-ի սխրանքներից Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Եթե ՀՀ-ն հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լեգիտիմ իրավունք է Բաքվի համար գնալ պատերազմի. Վահե Հովհաննիսյան Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան Իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունները կատարելու ուղղությամբ․ Սրբազան Ոստիկանությունը դատախազության շենքի մոտ «բերման ենթարկեց» Նիկոլ Փաշինյանի... խրտվիլակը Ակցիայի մասնակիցները Ալիևի ու Փաշինյանի նկարներով մետաղադրամներ նետեցին ոստիկանների ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական բաղնիքում․ ո՞վ կհայտնվի Նեսոյի քարաբաղնիսում Պատերազմ Արցախում
«Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա. թուրք պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը ցանկացած քայլի կարող է գնալ, որպեսզի պահի իր իշխանությունը․ քաղտեխնոլոգ Ի՞նչ է զիջում Ադրբեջանը, եթե կան բանակցություններ. Քրիստինե Վարդանյան Գետնանցումների տակ, բացի այն, որ փնթի ու թափթփված վիճակ է, նաև վտանգավոր է (տեսանյութ) Կոմիտասի շուկան՝ որպես երևանյան կոլորիտի մաս, վերանում է (տեսանյութ) Նիկոլի թվին այսպիսի բաները սովորական են դարձել․ «Կարճ ասած» Քվադրոբերները որպես հայ-ռուսական հարաբերությունների հիմնական բովանդակություն Ադրբեջանը նոր նախագահ կունենա՞, ինչո՞ւ են Հեյդար Ալիևին տանում ամենուր, ի՞նչ հիվանդություն ունի Ալիևի որդին. «Իրական Թուրքիա» ԱՄՆ-ի ընտրություններից առաջ Ուկրաինայի Իսրայելի և Հայաստանի գործող ղեկավարների մոտ նյարդային շարժումներ են արձանագրվում Ահազանգ․ կրկին ոտնահարվում է Ֆիրդուսի բնակիչների իրավունքը (տեսանյութ) Լինելու եմ հակակոռուպցիոն դատարանում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի. Նարեկ Մանթաշյան Հայտնի է, թե ով է բերման ենթարկված ուսուցիչը «Երեխաները կարծել են՝ ահաբեկիչներ են մտել դպրոց․ փախել, թաքնվել են»․ Ռուբեն Մելիքյան Ուսուցչին տապալել են գետնին, սեղանը բրդել, մազերից քաշել. Ծնողը մանրամասներ է հրապարակել. Փաշինյանի անձնական սպասարկման փառապանծ ԱԱԾ-ի սխրանքներից Նույնիսկ ՍԴ-ն չի կարող այն մեզանից «խլել»․ Վարդևանյան ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով Պատերազմից 4 տարի անց հաստատվել է Հայկ Մանուկյանի ԴՆԹ-ն Կարևոր գործ, որը տապալման շեմին է. Ինչպես պատրաստել հասարակությանը Բաքվում կայանալիք դատերին Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Իշխանությունները անտեսել են պատերազմի վտանգը և բանակում քաոս են հրահրել. Տիգրան Աբրահամյան Թուրքիան հող է նախապատրաստում, իսկ Ալիևը ԱՄՆ-ի ուղղությամբ հոխորտում է. «Փաստ» «Ադրբեջանը փորձում է իր համար «ալիբիներ» ստեղծել»․ Տաթևիկ Հայրապետյան Մոսկվա էր մեկնել, որ ի՞նչ անի. «Փաստ» Երևանի կառավարման ամբողջ պերճանքն ու թշվառությունը (տեսանյութ) Գաղտնի հանդիպում Մոսկվայում և ստվերային գործընթացներ «Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից». «Արթկոսմեդ» վիրաբուժական կլինիկայի պարզաբանումը Նախատեսվում է փակել մարզերում ու Երևանում գործող բոլոր բուհերը. Դերենիկ Մալխասյան Շարժման աջակից գործարարներին ճնշում են Կոմիտասի շուկայի վաճառականներին հեռացնում են, որ օլիգարխի բիզնեսը զարգանա Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կգնա. քննարկվելու է 2025 թվականի բյուջեի նախագիծը

Մենք գտնվում ենք ազգային խոր փլուզման մեջ՝ պատկերացումների ու նպատակների շատ փոքր հորիզոնով

Որպես սկիզբ՝ հրաժարվել բոլոր իմիտացիաներից Որպեսզի սկսենք ճիշտ պատասխաններ գտնել խեղդող հարցերին՝ ի՞նչ է լինելու, ի՞նչ պետք է անենք և սկսենք ճիշտ հասկանալ իրականությունը և ապագան, առաջարկում եմ մտքում պատկերացնել հետևյալ սցենարը։

Մի օր Նիկոլը հանդես է գալիս ուղերձով և հայտարարում է, որ ԼՈՒԾԱՐՈՒՄ է Հայաստանի Հանրապետությունը։ Իր ոճի մեջ տալիս է ձևակերպում, թե «Հայրենիքը պետությունն է, իսկ պետությունը պարտադիր չէ, որ լինի քարտեզի վրա, այն մեր մտքերում է, հոգում։ Եվ եթե մենք չունենք պետություն, հետևաբար ոչ ոք չի կարող հարձակվել մեր պետության վրա, և հետևաբար մենք ամենահաղթած ու խաղաղ պետությունն ենք»։ Վերջում կասի՝ «Պետությունը դու ես, դու ես, դու ես... ու հետևաբար մենք ունենք 3 մլն պետություն»։ Համարենք՝ մի օր նման բան է լինում. ո՞րը կլինի շարունակությունը։ Նույնը, ինչ եղավ Արցախի Հանրապետությունը կորցնելուց հետո՝ մի փոքր ընդվզում, ՔՊ-ն մի պահ կանցնի ջրի հատակը, հետո մի քանի օրից կվերակենդանանա ու կսկսի Նիկոլ պաշտպանել, խորհրդարանական ընդդիմությունը կմասնակցի հերթական քառօրյային, սուր հարցեր կտա, իշխանությունից ոչ մեկը հրաժարական չի տա՝ անհամաձայնություն դրսևորելով, Պեսկովը կասի՝ Պրահայից հետո դա տրամաբանական էր, Ալիևը կասի, որ վերջնական խաղաղության համար Հայաստանը դեռևս քայլեր ունի անելու և նոր պահանջների ցանկ կհնչեցնի։

Հ1-ի հայտնի տաղավարում էլ կհավաքվեն «արևմտամետները» և կասեն, որ «եթե ռուսական ազդեցությունից ազատվելու գինը պետության լուծարումն է, ապա մենք դա ողջունում ենք»։ Ինչո՞ւ եմ ես առաջարկում մտովի պատկերացնել այս, հուսամ, ֆանտասմագորիկ սցենարը. որպեսզի ճիշտ հասկանանք՝ ինչ ունենք այսօր և ինչ չունենք, ինչ վիճակում ենք, ինչ պետք է կառուցենք և ինչպես։ Իրականությունն այն է, որ մենք գտնվում ենք ազգային խոր փլուզման մեջ՝ պատկերացումների ու նպատակների շատ փոքր հորիզոնով։ Սա երկիր է, որտեղ իշխանության սխալների պատճառով ռեալ հայրենիք ենք կորցնում ու ռեալ ճանապարհ՝ Լաչինի միջանցքը, ու անմիջապես հետո ժողովրդին կերակրում են միֆական «խաղաղության խաչմերուկով»։ Գտնվում ենք լուրջ մեդիատեռորի ազդեցության տակ, որը թույլ չի տալիս ինքնուրույն մտածել, լսարանին սարքում է հոտ. չունենք նոր իրականությանը համարժեք բանաձևեր և չունենք քիչ թե շատ ունակ կառույցներ, միավորներ, որոնք հույսի և նոր գաղափարների կրող են, որոնք այլ բան են առաջարկում, քան՝ կազմաքանդումը, որոնք այլ հայ են ձևակերպում, քան՝ այսօրվա նվաստացած հայն է։

Պետք է դուրս գալ այս իրականությունից, որը կազմված է Նիկոլից ու անհասկանալի կոնգլոմերատից՝ իբր պայքարողներից, իբր մի բան իմացողներից, իբր՝ Մոսկվայի հետ մոտիկներից, իբր կառույցներից, իբր ազգայնականներից, իբր ազնիվներից, իբր այս ամենը ծանր տանողներից և այլն և այլն։ Ժամանակն է դառնալ իրական, որը կարողանանք վերականգնվել որպես իրական ժողովուրդ՝ իրական արժանապատվությամբ, իրական նպատակներով, իրական ապագայով։ Մեր մտածողության հորիզոնը պետք է մեծացնել։ Իրական խելոք ու սրտացավ մարդիկ են պետք, և լուրջ աշխատանք կազմակերպելու համար պետք են ռեսուրսների տիրապետող իրական հայրենասերներ, ոչ թե այնպիսիք, որոնց ուշքն ու միտքն իրենց կուտակած գույքն է և Հայաստանից թռնելու երազանքը։ Պետք է սկսել գրագետ աշխատել, ու այս գործում ամեն հետաքրքիր առաջարկ ու գաղափար և անհատ կարևոր է։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan