Վրաստանի նախագահը հայկական Լոռին և Տաշիրը «պատմական Վրաստան» է համարում Վեհափառի օծման և գահակալության 25-րդ տարեդարձն է Ո՞ւր է անհետացել 25 մլն դոլարը․ թալանում են քաղաքացիներին (տեսանյութ)
4
Մոլդովայում Արևմուտքը իր հերթական «պյուռոսյան» հաղթանակը տարավ և ցույց տվեց իր լիակատար երկերեսանությունը ՔՊ-ն երևանցիների անունից նորից սուտ ու կեղծիք է տարածում Մեդվեդևը Թրամփի համար կանխատեսում է Քենեդու ճակատագիրը Եվրակեղծիքներ Մոլդովայում․ չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան Ընտրակեղծիքը շարունակվում է․ ինչու է Նիկոլ Փաշինյանը թաքցնում արտահերթ ընտրությունների ժամկետը Հայրենիքն առևտրի առարկա դարձրած մեծահարուստները պատրաստ են Ալիևի օլիգարխներ էլ դառնալ (տեսանյութ) «Բալասանյան դաշինքը» պատեհապաշտների հավաքածու էր (տեսանյութ) 100 դրամանոցների դեֆիցիտ, վալիդատորների անսարքություն, իսկ «Երևանավտոբուս»-ում օրական 30 մլն դրամ գնում է ինչ-որ մարդկանց գրպանը. Ելքն արտարհերթ ընտրությունն է. Մանուկ Սուքիասյան ՌԴ-ն կարող է, վճռականություն ունենալու դեպքում, քայլեր գործադրել մեր գերիների ազատ արձակման համար. Լեռնիկ Հովհաննիսյան Հայաստանը պետք է պահանջի, որ Բաքվում գտնվող բոլոր ռազմագերիները հայտնվեն ազատության մեջ․ պատգամավոր Պատերազմ Արցախում
Վրաստանի նախագահը հայկական Լոռին և Տաշիրը «պատմական Վրաստան» է համարում Չարենցավանում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցել է 26-ից ավելի անձ, կան ձերբակալվածներ և տուժածներ ԿԽՄԿ-ն հոկտեմբերին տեսակցել է Ադրբեջանի բանտերում ապօրինի պահվող հայ գերիներին «Գոյ» թատրոնի աշխատակիցների ասուլիսը (տեսանյութ) Սրբուհի Գալյանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից Վրաստանի արևմտամետ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տարածքային պահանջներ ունի Հայաստանից Վեհափառի օծման և գահակալության 25-րդ տարեդարձն է Ծանր է բեռը եպիսկոպոսի, դժվարին է ու պատասխանատու նրա առաքելությունը Երևանում համայնքային ոստիկանության բաժինների պետեր են նշանակվել Մոլդովայում Արևմուտքը իր հերթական «պյուռոսյան» հաղթանակը տարավ և ցույց տվեց իր լիակատար երկերեսանությունը ՔՊ-ն երևանցիների անունից նորից սուտ ու կեղծիք է տարածում Ադրբեջանը Ռուսաստանի հետ ստրատեգիական պայմանագրեր է կնքել. Ստեփան Դանիելյան Ո՞ւր է անհետացել 25 մլն դոլարը․ թալանում են քաղաքացիներին (տեսանյութ) Մեդվեդևը Թրամփի համար կանխատեսում է Քենեդու ճակատագիրը Սա ծաղր է. Մոլդովայի իշխանությունները բարդ պայմաններ են ստեղծել ՌԴ-ում քվեարկելու համար (տեսանյութ) Տիգրան Ավինյանի և Սուրեն Գրիգորյանի սուտը (տեսանյութ) «Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը»․ Տիգրան Աբրահամյան Սիսիանում ձյուն է տեղում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Եվրակեղծիքներ Մոլդովայում․ չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան Սանդուն հայտարարել է Մոլդովայի նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին Պահանջում են, որ Մելիքբեկյանը հեռանա Հենց 100 դրամանոց ունենալու հակասահմանադրական պարտադրանքի մասին Քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու հերթական քայլը (տեսանյութ) Ընտրակեղծիքը շարունակվում է․ ինչու է Նիկոլ Փաշինյանը թաքցնում արտահերթ ընտրությունների ժամկետը Կոյուղատար համակարգի խնդիրը լուծում չի ստանում (տեսանյութ) Ապրիլմեկյան սուտը փոխարինվեց նոյեմբերմեկյան ստով Հայրենիքն առևտրի առարկա դարձրած մեծահարուստները պատրաստ են Ալիևի օլիգարխներ էլ դառնալ (տեսանյութ) Ազգային պատկերասրահը հոսանքազրկվել է միջազգային փառատոնի բացման ժամանակ «Կարմիր գծերը» և ուրացման շարունակական ընթացքը. «Փաստ»

Նախկինից էլ բեթար․․․ Ի՞նչ տուգանքներ կան Հայաստանում. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի «Կարճ ասած» հաղորդաշարն անդրադարձել է այն իրողությանը, որ Փաշինյանի օրոք «քաղաքացին տուգանքի մատերիալ» է դարձել:
Երեկ քաղաքացիներից մեկը պատմում էր, որ իրեն այգում աղբամանի կողքը կանգնած ծխելու համար պարեկները 50 հազար դրամ տուգանել են։ Օրենքներից տեղյակ չի եղել, չի իմացել, որ սխալ են արել։ Խորհրդակցեցի փաստաբանի հետ ու ասաց, որ կարող է բողոքարկել ու անպայման կշահեն դատը, ինչպես որ հաճախ է լինում։ Երկու օր առաջ մի ձեռնարկատեր գրել-բողոքում էր, որ հարկայինից եկել ու անիմաստ տեղը տուգանել են, պլան են կատարել այսպես ասած։ Ընդնհանրապես, շատերն են ասում, որ հեղափոխություն կոչվածից հետո մի որոշ ժամանակ հարկայինն իրեն մարդավարի էր պահում, իսկ հիմա շատ ավելի վատն է դարձել։
Ամեն եղանակով քաղաքացու գրպանը մտնելու թեմային էլի եմ անդրադարձել, բայց ցավոք այս ընթացքում ոչ միայն չի պակասել դրանց թիվը, մսասշտաբները, այլ ընդհակառակը, նոր դրսևորումներ է ստացել։ Չկա Ազգային ժողովի էդպիսի քառօրյա, որով ինչ-որ վարչարարություն չխստացվի, տուգանքի նոր ձևեր ու մեթոդներ չմտածեն։

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել Երևանի ավագնու որոշումը․ փողոցային երաժիշտները պետք է մինչև երեկոյան ժամը 9-ը նվագեն բնակելի և հասարակական շենքերից առնվազն 10 մետր հեռավորության վրա, իսկ 9-ից սկսած՝ 100 մետր։ Դա նշանակում է մոտավորապես ոչ մի տեղ, որովհետև Երևանում ու հատկապես կենտրոնում, որտեղ նրանք գործունեություն են ծավալում, սաղ շենք է, շենքից 10 մետր հեռու արդեն փողոցի մեջտեղն է: Մի պապիկ ակորդեոն է նվագում, կենտրոնով զբոսնողները հաստատ տեսած կլինեն․ տանը ինքն ու կինն են, կինը հաշմանադամություն ունի․ ինքը էն սովետական հին, ծանր ակորդեոնը քարշ տալով գալիս է, որ հացի փող աշխատի, որովհետև Նիկոլի տված թոշակը ուտելուն չի հերիքում, ու անգամ դեղ չեն կարողանում առնել, որի պատճառով էլ կինը անկողնային հիվանդ է։ Հիմա էդ պապին պետք է մետրն առած գա, 100 մետր չափի շենքից, գնա նստի եսիմուր՝ նվագի։ Որովհետև կրկնում եմ, հիմանական ում այդ երաժիշները կենտրոնում են, իսկ կենտրոնում ամենուրշենք է՝ բնակելի կամ հասարակական նշանակության։ Ձայնի ուժգնություն էլ են սահմանել՝ ոչ ավել, քան 60 դեցիբել: խեղճ պապի, դե արի որոշի, թե դու ու ակորդեոնդ միասին քանի դեցիբել էր։ Ի դեպ, երգի մեջ էլ չեն կարող հնչել սահմանադրական կարգը տապալելու կոչեր։ Օրինակ, եթե հանկարծ երգես Լաո ջան զարթնիր տենանք ինչ ես անում, կարող ա դա ընկալվի, սահմանադրական կարգի տապալում։ Տեսնես էս կարգը ո՞վ ա գրել։ Կարգը խախտելու համար տուգանք է՝ մինչև 800 հազար դրամ։ Էս կարգը, ժողովուրդ ջան, չի գրվել ինչ-որ բան կանոնակարգելու հաար․ գրվել ա հենց մարդու գրպանը մտնելու համար։ Ասում են, թե խանգարում են մարդկանց անդորրը․ մեր ժողովրդի անդորրը մենակ դուք եք խանգարել, արդեն մի քանի տարի, ասեմ՝ իմանաք։

Հարկային օրենսգրքում փոփոխություններ են արել ու էս հունվարի 1-ից ով տունը վարձով ա տալիս, պետք է հարկ վճարի։ Դե քանի որ հիմա շատ են վարձով տվողները, շուկան ակտիվ է, կառավարությունը որոշել է, որ պետք է դրանից ինքն էլ իր փայը ստանա։ Հաշվել են, մեր երկիր  200 հազարի կարգի ռուս ա եկել, 100 հազարի կարգի արցախցի, սաղ վարձով են ապրում, բայց 4 հազար տուն ա ձևակերպված։ Հիմա դուք տունը վարձով եք տվել, եթե 10 տոկոսը չմուծվեք Նիկոլի գրպանին, սպառնում են մինչև 1 մլն դրամ տուգանքով։ Այցելել եմ Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքի, ապրում է էնպիսի տան մեջ, որ նկարագրելու չէ։ Մեկը մի ավտո քարշարել է իրար վրա, մեջտեղից բաժանել երկու սենյակի, գլխին ծղոտներ լցրել ու վարձով է տալիս 40 հազար դրամ։ Պետությունը, որ ոչ մի բանով նրան չի օգնել, որ այդ անմարդկային բանը դառնա տնակ գոնե, հիմա գնում կանգնում ա գլխին, ասում է էդ վարձի 4 հազարը իմն ա։ Չտաս՝ կտուգանեմ։ Որպեսզի ինքը 4 հազար տա Փաշինյանին, վարձը սարքելու է 50 հազար։

Լուր եմ կարդում՝  Երևանի կենտրոնում ավտոկայանատեղին կտրուկ կթանկանա։ Էն կարմիր գծերի մասին է խոսքը, որ խոստացել էր հանել։ Հիմա հարց՝ ինչի եք թանկացնում, ինչ-որ ծառայություն ե՞ք ավելացրել, նույն մայթն ա, նույն քաղաքն ա, նույն ասֆալտն ա, նույն չթարմացված գծերն են, մենակ քաղաքապետն ա նոր, էդ ի՞նչն եք ավել արել, որ թանկացնում եք․ ո՛չ պատասխանատու եք թալանված ավտոյի համար, ո՛չ էլ, ասենք, ավտոն լվանում եք էդ ընթացքում։ Այսինքն՝ նպատակը վարորդի գրպանը մտնելն է։
Բոլոր գյուղերում կա այդպիսի սովորություն, որ մարդիկ խոզաններն այրում են, ասում են՝ բերքը լավ ա լինում հաջորդ տարի։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը միայն 20 օրում 70 հոգու տուգանել է՝ սեփական հողամասի խոզանը այրելու համար՝ մինչև 300  հազար դրամի չափով։ Մեկը չի հարցնում՝ էդ հողից էդ մարդը 300 հազարի օգուտ ստացե՞լ է։

Հերիք չէ աջ ու ձախ տուգանում են, ժողովրդին էլ սարքում են գործ տվող։ Ոստիկանությունը բջջային հավելված էր գովազդում, ասում է՝ քաղաքացի ջան, հենց տեսնես երթևեկության խախտում, նկարի, գնանք տուգանենք։ էս են սրանք։

Մարդիկ կան, որ գլուխ չեն դնում հետները, տանում մուծում են, չնայած համաձայն չեն, մարդիկ էլ կա պայքարում են ու սովորաբար հաղթում։ ԱԺ-ն օրենք է փոխել ու ամբողջական, մաքուր, չգունաթափված դրոշ տեսնելու պարագայում տուգանելու է մինչև 100.000 դրամ: Դրոշի նկատմամբ պետք է ակնածանք ունենաս, իհարկե, բայց այս որոշումը կայացրել է մի իշխանություն, որը ՀՀ դրոշըը անարգել է միջազգային մասշտաբով։

Տուգանքները հազար տեսակի են․ հոտով գտնում են փողի տեղը ու տուգանում։ Ընդհանուր օգտագործման ճանապարհների օգտվելու կարգի խախտման համար տուգանքը մեծացնում են, ձմերուկը կտրած ծախեցին՝ տուգանում են, մաքսային հսկողության գոտում կարգի խախտման տուգանք են նշանակել 200 հազար դրամ և այլն և այլն: Ու չկա հաշվարկ, թե ինչու է այդ թիվը։ ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ պետք է որոշ դեպքերում 100 անգամ բարձրացնել տուգանքը։ Հա, հազար անգամ բարձրացրու, բայց տրամաբանությունն ասա։ Ասում են՝ զարգացած երկրներում բարձր է։ Յա, բարև քեզ, զարգացած երկրում Նիկոլի ու ՔՊ-ի որակի իշխանություն կա՞։

Պետական բյուջեիում տող կա, որ կոչվում է իրավախախտումների համար պատժամիջոցներից մուտքեր, այսինքն՝ տուգանքները․ այս տարվա պլանը գերակատարել են դեռ օգոստոսին։ Էդ ժամանակ 10 մլրդ դրամն անցնում էր։ Լավ, քաղաքացիներին որ էդքան տուգանում եք, ի՞նչ եք անում փողը, ո՞ւր ա գնում, ի՞նչ բարիք ա ստեղծում։ Նիկոլն ասում էր․ «Պետք է ծախսված ամեն գումարի հետ կապված կարողանանք հաշվետվություն տալ։ Չպետք է թույլ տանք, որ անգամ 1000 դրամի հետ կապված հարց ծագի, թե գումարն ուր գնաց»: Բա հիմա բացատրեք՝ 6 մլն դոլարը, որ հատկացրեցիք էն իմպրտնի երգչին, ինչո՞ւ տվեցիք։  Էն մեկը իր երեխու բերնից կտրում տուգանք ա վճարում, էն մեկը իրեն նեղելով հարկ ա վճարում, դուք մեկ որոշմամբ լցնում եք ջուրը։

Ամենքին և ամեն ինչի համար տուգանելու էս ձեր մոլուցքը զսպեք։ Մի առանձին թեմա են հարկերն ու տուրքերը, որոնք էնքան շատ են ու դեռ շատանալու են

Կարճ ասած՝ Էս մարդիկ ուզում են ձեզ հաղթած լինեն, ժողովուրդ, ձեզ ճնշած լինեն, որ չկարողանաք գլուխներդ վերև պարզեք, մեջքներդ ուղղեք․ ամեն ինչի համար տուգանում են, որ գլուխներդ կախ, կզած աշխատեք՝ սրանց փորը պահելու համար։ Իրենց փորն էլ դանայան տակառ է, երբեք չի լցվում։ Եթե ձեզ չեն կարողանում կառավարել, ենթարկեցնել, ուրեմն դա կանեն տուգանքներով։

Ես էսքան տուգանքի տեսականի երբեք չեմ հիշում։ Ամեն ինչ անում են, որ դուք, ժողովուրդ ջան, անգամ երանելիությամբ հիշեք էն ժամանակները, որը մերժել եք, իբր։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan