Շուտով հարկայինը կարող է թակել ձեր դուռը և տուգանել. Նաիրի Սարգսյան Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Ավինյա՛ն, քաղաքացիները հորդ բան են փոխանցում․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
26
Բոյկոտի իրազեկում՝ հանրային տրանսպորտում (ուղիղ) Թուրքիան և Ադրբեջանը սպասում են Իրանի թուլացմանը, որպեսզի լուծեն Հայաստանի հարցը Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին հիշեցրել է հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու»՝ Արևմուտքի խորհուրդների մասին Նիկոլին ու իր խմբակին գցելու ենք հենց իրենց թակարդը․ ի՞նչ են ասում քաղաքացիները․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Փետրվարի 1-ից բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումները (տեսանյութ) Սա էլ 2,5 միավորանոց իշխանության սահմանած արտոնությունը, թանկացումը մատուցում են որպես սահմանված զեղչ (տեսանյութ) Տարածաշրջանի ածենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով. շատ «աննախադեպն» ենք էլի, հո զոռով չի... լուսանկար Քաղաքապետարանը չուներ այլ տարբերակ, քան իբրև թե ընդառաջ գնալը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավտոբուսային իրազեկում․ # բոյկոտ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ընտրություններից առաջ Փաշինյանին նոր կոնֆետ է պետք. Արթուր Խաչատրյան Տավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել․ ՊՆ-ն մինչ այս պահը չի հաստատել Շուտով հարկայինը կարող է թակել ձեր դուռը և տուգանել. Նաիրի Սարգսյան Բաքվում ԱԳՆ են կանչել Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին և բողոք ներկայացրել Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Բոյկոտի իրազեկում՝ հանրային տրանսպորտում (ուղիղ) Թուրքիան և Ադրբեջանը սպասում են Իրանի թուլացմանը, որպեսզի լուծեն Հայաստանի հարցը Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) «Անուններ տուր, ա՛յ կեղծարար»․ Գագիկ Համբարյան Գառնիում թոռը ժառանգություն չստանալու պատճառով է կոտրել տատի շիրմաքարը. մանրամասներ Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում. «Փաստ» Օրվա իշխանություններին, փաստորեն, միայն առաջիկա ընտրություններն են հետաքրքրում և իշխանությունը պահելը, ուրիշ ոչինչ. «Փաստ» Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով. «Փաստ» ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին հիշեցրել է հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու»՝ Արևմուտքի խորհուրդների մասին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում խայտառակ իրավիճակ է. Գառնիկ Դանիելյան Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ Վահագ Ռաշը ներկայացրել է նոր երգ՝ Պարույր Սեւակի խոսքերով. Տեսանյութ Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված «Ուրալ»-ը Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել Ավինյանին փոխարինողի նոր անուն է շրջանառվում Նոր փոխվարչապետ կունենանք Անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն Լևոն Քոչարյանն անդրադարձել է ԵՄ երկակի ստանդարտներին ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է. Լավրով «Խոպանչիներին» Ռուսաստանից տեղափոխենք Աֆրիկա, մինչև մտնենք ԵՄ․ «Կարճ ասած» Ինչու են Փաշինյանն ու իր «թրաշամանուկները» բարձրացնում ուղեվարձերն ու հարկերը․ Նաիրի Հոխիկյան (տեսանյութ) Նիկոլին ու իր խմբակին գցելու ենք հենց իրենց թակարդը․ ի՞նչ են ասում քաղաքացիները․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան Արամ Վարդևանյանն ու դատախազը վիճաբանեցին

Թուրքի հետ լավ ապրածը, ուրեմն, թուրքի տակ է ապրել. Արկադի Կարապետյան

«Հրապարակը» հարցազրույց է արել Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի հետ: Թերթը նախ նշել է, որ երեկ ներքին գործերի նախարարությունը, ավելի կոնկրետ՝ ոստիկանությունը, հաղորդագրություն է տարածել և բռնի տեղահանված արցախցիներին կոչ է արել՝ հանձնել ապօրինի պահվող զենքը: Թե ինչու է ՆԳՆ-ն կարծում, որ թշնամու հաշվեհարդարից մի կերպ մազապուրծ եղած արցախցիներն իրենց հետ ապօրինի զենք են բերել Հայաստան, այն դեպքում, երբ մարդիկ անգամ անձնական իրեր ու հագուստ չեն հասցրել իրենց հետ վերցնել, մեզ այդպես էլ պարզ չդարձավ: Եվ հիմա ինչու են հատուկ հաղորդագրություն տարածում` շեշտելով, որ այն ուղղված է արցախցիներին, նույնպես պարզ չէ: Ստացվում է` հայաստանցիները կարող են ապօրինի զենք պահել կամ` Հայաստանում գտնվող ռուս ռելոկանտները, միայն արցախցիներին է դա արգելված: Եվ, վերջապես, եթե ոստիկանությունը նման տեղեկատվության է տիրապետում, ուրեմն գիտի նաև դրա տեղը, ինչո՞ւ չի բռնագրավում այդ ապօրինի զենքը, այլ միայն հայտարարություններ է տարածում: Այս ու այլ հարցերի մասին զրուցել ենք Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի հետ:

- Պարոն Կարապետյան, ինչո՞ւ է ներքին գործերի նախարարությունը կարծում, որ արցախցիներն իրենց մոտ ապօրինի զենք ունեն, եւ կոչ է անում հանձնել: Դա իրատեսակա՞ն է:

- Երեւի մտածել են, որ արցախցիներն իրենց հետ զենք են բերել: Դե, եթե էնտեղից զենք բերած լինեին, պրակտիկան էնպիսին է, որ պետությունը կարող է կարգավորել զենքի շրջանառությունը: Այդտեղ չկա արտառոց բան, պարզապես մի բան լավ չեմ պատկերացնում` ինչպե՞ս կարող էին արցախցիները զենք բերել Հայաստան: Եթե մարդիկ կարողանային թուրքի մոտով զենք անցկացնել, ապա փառք իրենց, բայց ո՞նց, սա է խնդիրը:

- Այսինքն` անհնար էր ադրբեջանական անցակետով զենք անցկացնելը:

- Ճիշտն ասած, ես չգիտեմ մեկին, որն իր հետ զենք բերած լինի Հայաստան: Ոչ մեկը չկա իմ շրջապատում: Չեմ էլ պատկերացնում, թե դա ինչպես կարող էր լինել: Ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Ով փորձեր անցակետով զենք անցկացներ, ընտանիքի հետ միասին կկորեր, ինչի՞ մասին է խոսքը: Ես մարդիկ գիտեմ` ծառայողներ, որոնք զենքով են եղել, բայց անգամ նրանք են վախեցել: Զենքը չեն հանձնել, բայց չեն էլ բերել: Եթե հայերը նման բան անեին, ադրբեջանցիներն ինչ ասես կանեին, անգամ կսպանեին։ Ասածս այն է, որ զենք անցակետով չէին կարող անցկացնել: Մարդիկ վախեցած են: Ադրբեջանցիներն էդքան միամիտ չեն, որ էդպես ազատ թողնեին՝ զենք հանեին Արցախից:

- Այդ դեպքում ինչո՞ւ են իշխանությունները նոր «վհուկների որս» հայտարարել:

- Դե, հավանաբար, իրենց պարտքն են համարել` արտառոց բան չկա այդ հայտարարության մեջ, արտառոցն այն է, որ չէին կարող զենք բերել: Հայտարարությունը ֆորմալ հայտարարություն է: Եթե ճիշտն եք ուզում իմանալ, լավ կլիներ, որ կարողանային էնպես կազմակերպել, որ զենքը Հայաստան մտներ, բայց չեն կարողացել:

- Ինչպե՞ս կարող էին:

- Օրինակ` ուղղաթիռով: Բայց եթե չի եղել այդ հնարավորությունը, ո՞վ կարող էր բերել:

- Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ զինտեխնիկան մնացել է ռուսական կողմին:

- Չգիտեմ՝ ում է մնացել, բայց ես ասում եմ, թե ինչ կարելի էր անել: Դեպքեր գիտեմ, որ մարդն իր զենքը փչացրել է, որպեսզի չմնա թուրքին: Բայց դե մարդիկ վախեցել են, չեն բերել:

- Շատ է խոսվում, որ կարող է իրավիճակ փոխվել, ասվում է, որ գուցե միջազգային խաղաղապահներ տեղակայվեն Արցախում, եւ արցախահայերը վերադառնան տուն: Ի՞նչ կասեք Դուք:

- Ես դա անհնար եմ համարում: Մենք լրիվ տարբեր ազգեր ենք, տարբեր քաղաքակրթությունների տեր: Թուրքերն իսլամի հետ էլ կապ չունեն: Օրինակ, Իրանում անգամ կարող ենք ապրել, բայց ադրբեջանցիների, թուրքերի հետ` ոչ: Թուրքերի հետ որ ապրեիք, հարցեր չէին առաջանա: Թուրքն ամեն քայլափոխի ուզում է նվաստացնել հային, առիթ եղած դեպքում` կսպանեն անգամ: Հազարավոր նման դեպքեր են եղել, այնպես չէ, որ առաջ խաղաղ ապրել են: Սովետի ժամանակ էլ մի բան չի եղել: Էստեղի ժողովուրդն էս ամենը լավ չի պատկերացնում: Մի քանի խելքը թռցրած ասում են` լավ էինք ապրում էն ժամանակ, բայց նման բան չկա: Թուրքի հետ լավ ապրածը, ուրեմն, թուրքի տակ է ապրել:

- Այսինքն` Արցախի էջը փակվա՞ծ է:

- Ոչ: Արցախի էջը չենք կարող փակված համարել: Աշխարհի պատմություն որ ուսումնասիրենք, կտեսնենք, որ մե՛կ այսպես է լինում, մե՛կ այնպես: Մեզ հետ էլ է էդպես: Պատմություն չիմացող մարդիկ լավ չեն հասկանում՝ մեզ հետ ինչ է կատարվում, իսկ այսօր տանում են նրան, որ մարդիկ պատմություն չիմանան: Հայոց պատմության դասագրքեր ու ամեն ինչ: Մենակ դասագրքով էլ չէ, ամեն ինչով է….

Բնօրինակ հրապարակումը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a272e805e459aba7d9a098a42af80ad3

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan