Ձեր անտարբերությունը Հայաստանը կհանգեցնի Արցախի ճակատագրին․ Սոնա Աղեկյանի կոչը երևանցիներին (տեսանյութ) Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի Ադրբեջանն այս իշխանությանը մի տարածք կտա ու կասի՝ձեր իշխանությունն այդ տարածքում պահեք. Ռուստամյան
29
Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձեր հաղորդման մեջ Աշոտյանի գործով սուտ եք գրել… Տավուշում ինչի՞ են բողոքում. Մինասյանը՝ դատախազին Մեկնարկել են բողոքի, անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Պատերազմ Արցախում
Տավուշում լուծվում է Հայոց պետականության ճակատագիրը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ձեր անտարբերությունը Հայաստանը կհանգեցնի Արցախի ճակատագրին․ Սոնա Աղեկյանի կոչը երևանցիներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Ձեր անտարբերությունը Հայաստանը կհանգեցնի Արցախի ճակատագրին․ Սոնա Աղեկյանի կոչը երևանցիներին (տեսանյութ) Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Ադրբեջանն այս իշխանությանը մի տարածք կտա ու կասի՝ձեր իշխանությունն այդ տարածքում պահեք. Ռուստամյան Ձեր հաղորդման մեջ Աշոտյանի գործով սուտ եք գրել… Տավուշում ինչի՞ են բողոքում. Մինասյանը՝ դատախազին Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու վնասները․ Ոսկան Սարգսյան Մեկնարկել են բողոքի, անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Հանուն Հայաստանի ու Տավուշի․ «Մայր Հայաստանի» ակցիան ԲՈՒՀ-երում (ուղիղ) Վարչապետի տիկնոջը դավաճան, հողատու անվանելու համար մեկ քաղաքացու տանում են կալանքի Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Փաստաբան Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստիկանության բաժին․ Բագրատ Սրբազան Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ)

Փաշինյանը հող պահո՞ղ է, դե թող պահեր. Արցախը հանձնելուց հետո Հայաստանն էլ չի կարողանում պահել. Աննա Գրիգորյան (տեսանյութ)

Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզ. նա Կապանում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման գործարկմանը նվիրված միջոցառմանը, ապա շրջել Կապանի թիվ 10 մանկապարտեզում, հիացել նոր հիմնանորոգված մանկապարտեզով, ստուգել մանկապարտեզի սանհանգույցի ծորակների աշխատանքը և պատերի գույնը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության» պատգամավոր Աննա Գրիգորյանը, որ պատգամավոր է ընտրվել հենց Սյունիքի մարզից, մանկապարտեզ այցելած Նիկոլ Փաշինյանին կոչ արեց գնալ Կապան համայնքում գտնվող Ներքին Հանդ գյուղ և տեսնել ադրբեջանական զորքի կողմից երեք ուղղությամբ շրջափակված այդ գյուղն ու Սյունիքի մարզի իրական վիճակը։
«Օրինակ՝ այն ճանապարհը, որով Փաշինյանն անցել է, գտնվում է Կապանի օդանավակայանի կողքին, որը գտնվում է ադրբեջանցիների դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա, ուստի ծիծաղել կարելի է, անվտանգային նման խնդիրների առկայության դեպքում՝ այն ամենը, ինչը ցուցադրում են… Խնդրահարույց է, որ այս իրականությունն է նա փորձում հրամցնել ժողովրդին, ցույց տալ, թե իբր մեր երկրում ամեն ինչ նորմալ է»,- ասաց Գրիգորյանը։
Պատգամավորը մանկապարտեզի ծորակների որակն ու վարագույրի գույնը ստուգող Փաշինյանին հիշեցրեց՝ Սյունիքի քթի տակ ադրբեջանա-թուրքական տանդեմը օրերս ավարտեց հերթական զորավարժությունները՝ F-16 կործանիչների ներգրավմամբ, իսկ նման սպառնալիքների դեպքում հասարակության ուշադրությունը մանկապարտեզի ծորակով կամ նորոգված պատով շեղելն ուղղակի դիվերսիա է սեփական ժողովրդի նկատմամբ։
«Սա հատուկ դիվերսիա է մեր ժողովրդի նկատմամբ, որպեսզի մարդիկ ամբողջությամբ չընկալեն այն անվտանգային խնդիրները՝ ռիսկերը, որոնք կան»,- ասաց Գրիգորյանը՝ շեշտելով՝ երկրի իշխանության ղեկավարի թիվ մեկ խնդիրը պետության տարածքային ամբողջականության պահպանումն է, հակառակ պարագայում, մի սովորական ցեխի պետն էլ կարող էր մանկապարտեզ կամ դպրոց նորոգել։
Ինչ վերաբերում է փաշինյանական նոր հայեցակարգին, որով, ինչպես հայտարարում է Փաշինյանը, պետք է լուծենք մեր առջև ծառացած խնդիրները՝ հայրենիքը՝ պետությունն է կոնցեպտով, Աննա Գրիգորյանն այդ կոնցեպտը համեմատեց պատմական և իրական հայրենիքների միջև փաշինյանական ջրբաժանների հետ։
«Իրական, փաստացի գոյություն ունեցող Արցախը դարձրել է պատմական հայրենիք, հիմա եկել ասում է՝ եկեք չմտածենք պատմական հայրենիքի մասին։ Ինքը այդ հայրենիքը հանձնել է, հիմա եկել խոսում է, որ պետք է մտածենք միայն այն ամենի մասին, ինչը կարող ենք պահել։ Փաշինյանն իրավունք չունի հայրենիքի մասին խոսել։ Փաշինյանը հետևողականորեն մտածել է, որ Արցախը բեռ է և պետք է ազատվել Արցախից, և դա արել է իր քայլերով»,- ասաց Գրիգորյանը։
«Դե հող պահող էիր, պահեիր։ Փաստ է, որ չի՛ կարողանում. նա ոչ Արցախն է կարողացել պահել, ոչ Հայաստանն է կարողանում պահել»,- ասաց Գրիգորյանը՝ շարունակելով՝ Փաշինյանը ոստիկանությանը, դատավորներին, քննիչներին բարձր աշխատավարձեր է տալիս՝ իր համար հաճելի որոշումներ ու գործողություններ ստանալու համար, բայց Արցախը հանձնելուց հետո նա հանգիստ չի ապրելու։
«Փաշինյանը հանգիստ չի ապրում։ Իր իշխանությանը սպառնացող վտանգներ է տեսնում. տեսեք, թե ինչպիսի անվտանգային համակարգ է ստեղծել իր շուրջ։ Գիտեք՝ պետք է լինել ԱԺ-ում, երբ նա գալիս է պատգամավորների հետ հարցուպատասխանի. անվտանգության այնքան աշխատող կա։ Այդ պատկերը Փաշինյանի վախերի արտացոլումն է։ Փաշինյանի վախերն օբյեկտիվ են. ինքը հո լա՞վ գիտի, թե ինչ է արել, ինքն այդ ճակատագրից պրծում չունի, ինքն այդ ճակատագրով է ապրելու»,- ասաց Գրիգորյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan