Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Ինչո՞ւ է Հայաստանում ակտիվացել պրոամերիկյան գործակալական ցանցը

Կոալիցիայում՝ միավորված մի շարք հասարակական կազմակերպությունները սեպտեմբերի վերջին հանդես են եկել համատեղ կոչով, որտեղ ներառված են հայ-ռուսական հարաբերությունների ապակայունացմանն ուղղված պահանջներ։ Պահանջների թվում են ռուսական հեռուստառադիոհեռարձակումն անջատելու, ինչպես նաև Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի տեղակայման և երկրից ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները խզելու կոչերը։ Այս ՀԿ-ների հիմնական թեզերից մեկն արմատական ​​շրջադարձն է դեպի Արևմուտք և Ռուսաստանի հետ, առանց այն էլ վատթարացող հարաբերությունների միտումնավոր թուլացումը։ Հրապարակված նյութի կոշտ հռետորաբանությունն ուղղված է բացառապես Ռուսաստանին, որն իրենց ընկալմամբ Հայաստանի թշնամին է։ Կոնկրետ ո՞վ է առաջ քաշում այն ​​թեման, որ Ռուսաստանը Հայաստանի թշնամին է։ Նման հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ այդ «դիմողները» աշխատում են ի շահ Արևմուտքի։

Վերջին տարիներին Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը, թե՛ Եվրոպայի, թե՛ ԱՄՆ-ի, և Ռուսաստանի հետ հարաբերությունների բազմավեկտոր զարգացման փոխարեն, չմոռանալով իր ամենամոտ հարևաններին, իր ուշադրությունը կենտրոնացրել է բացառապես դեպի Արևմուտք։ Եվ, որքան էլ որ տարօրինակ է, դրան ակտիվորեն նպաստում են հասարակական կազմակերպությունները,լրատվամիջոցները,փորձագետները ,քաղաքագետները եվ այլն։

Հարկ է հիշեցնել, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, մասնագիտությամբ լրագրող է, ով իր մասնագիտական ​​կարիերայի զգալի մասը նվիրել է Հայաստանում ընդդիմադիր հրապարակումների լրագրող աշխատելուն, այդ իսկ պատճառով նա քաջ գիտակցում է ՀԿ-ների ուժն ու ազդեցությունը երկրի ներքին քաղաքականության վրա։ Այնուհանդերձ, հենվելով աշխատանքային փորձի վրա և հասկանալով, թե որ ուղղությամբ է զարգանում Արցախի գոյության պատմությունը, Փաշինյանը որոշել է պատասխանատվությունը գցել իր վրայից։ Արդյունքում, Հայաստանի ղեկավարությունը, կառուցողական երկխոսության փոխարեն, չափից դուրս հակված էր քննադատելու ՀԱՊԿ իր դաշնակցին, ուստի զարմանալի չէ, որ Ադրբեջանի զինված ուժերը առանց առանձնակի խնդիրների կարողացան կոտրել արցախյան ուժերի դիմադրությունը՝ առանց Արցախի բազմաչարչար ժողովրդի անվտանգության համար իրական ջանքեր գործադրելու։

Որպես իշխանությունն ու վարկանիշը պահպանելու հնարավոր միջոց, Փաշինյանը որոշել է այսպես կոչված արտաքին գործակալներին հնարավորություն տալ խոսելու ոչ Ռուսաստանի օգտին և նրանք բաց չեն թողնում այս հնարավորությունը։ Եվ այսպես, նրանք փորձում են արդարացնել Փաշինյանի անհաջողությունը՝ Կրեմլի անգործությամբ և դավաճանությամբ, թեև ընդամենը մի քանի ամիս առաջ Հայաստանի վարչապետը հրապարակայնորեն ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ Թավշյա հեղափոխության ալիքով իշխանության գալով՝ Փաշինյանը խոստացավ պաշտպանել Արցախում էթնիկ հայերի իրավունքները, իսկ Հայաստանի բնակչությունը հավատաց նորընտիր վարչապետի պոպուլիստական ​​կարգախոսներին։ Սակայն իրականում Փաշինյանի թիմը չկարողացավ ապահովել Արցախում հայերի անվտանգությունն ու իրավունքների հարգումը։ Հայ ժողովուրդն արդեն հասել է երկրի վարչապետի քաղաքական ինտրիգների արժեքի տխուր գիտակցմանը առ այն, որ հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու և իր ժողովրդի շահերը սպասարկելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը դարձավ խամաճիկ ՝արևմտյան տիկնիկավարների ձեռքում։

Անձնական շահերն ու իրենց իշխանությունը պահպանելու փորձերը հանգեցրին արյունալի հետևանքների,որի արդյունքը մարդասիրական աղետն էր, և տասնյակ հազարավոր հայերի ստիպված գաղթը իրենց նախնիների հողերից։ Փաշինյանի նման գործողությունները հայոց պետականության միտումնավոր կորստին են ուղղված, նրա քաղաքական աշխատանքի արդյունքն այն է, որ Գրանադայում՝ (Իսպանիա) Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես փաստեց ո՛չ միայն Արցախի հանձնումը, այլև որպես բոնուս տվեց Սյունիքը։ Այս գործողությունը «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ վերահսկողություն հաստատելու վերջին քայլն է, ինչը Բաքվին թույլ կտա կապվել Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Հայաստանի պարտությունը փաստելու վարչապետի ցանկությունը շատ տարօրինակ է թվում, քանի որ նա իրավամբ կարող էր հրաժարվել նվաստացուցիչ համաձայնագրի ստորագրումից՝ առանց Ադրբեջանի նախագահ Ալիևի ներկայության, սակայն ըստ ամենայնի, Գրանադայում հավաքվել են նրանք, ովքեր ավելի շատ են շահում հայկական տարածքների հանձնումից, քան Ադրբեջանի նախագահը։

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan