Իրանական զորքերը մտան Արցախ Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան
22
Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը Տրագիկոմեդիայի նոր արարը կամ ինչպե՞ս են դիմավորել Փաշինյանին ու Լավրովին Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ Պատերազմ Արցախում
Արամ Սարգսյանի՝ Բուչա այցելած «թաղապետի» ստորագրությամբ գողացվել է 5 միլիոն դրամ. Չախոյան Ո՞ւմ պետք է կանչել Թոխմախ, երբ Աննա Հակոբյանն է հայհոյում․ Նիկոլի կինը խայտառակում է ռեսպուբլիկան (տեսանյութ) ՔՊ-ի հերթական «լավությունը»․ ինչու են աղբահանության տուգանքները ներում Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը․ Հետք Տնտեսական տապալում՝ հերթական ոլորտում. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը և Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերվող հարցեր Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս մնաց նոյեմբերի 9-ի փաստաթղթից․ Լավրով ՊՆ պաշտոնյաները կաշառք են ստացել. 7 անձի մեղադրանք է առաջադրվել Մատակարարման ժամկետների խնդիր ունենք ու 40 օր մենք չենք կարողանում մատակարարել. կոնյակագործ Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դեմ գնալ Ադրբեջանի սպառնալիքներին. հայտարարություն Իրանական զորքերը մտան Արցախ Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները Լավրովը ճշտումներ է անում. Ձյունիկ Աղաջանյան ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան Հայաստանը Պուտինի և Էրդողանի միջև. աշխարհաքաղաքական գնահատական Քոչարյանից 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբի 13 անդամ է ձերբակալվել Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը «Ավելի տխուր չի լինում». Լիլիթ Գալստյան ՀՀ քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն Արտահանողները բողոքի ակցիա են իրականացնում Վրաստանի դեսպանատան դիմաց (տեսանյութ) Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Ջերմուկի դեպքերի առիթով ՀԱՊԿ-ի կողմից կոնկրետ առաջարկներ է եղել, որը մերժվել է․ Լավրով Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը Հայ արտահանողները կրկին Վրաստանի դեսպանատան դիմաց են. Տեսանյութ ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը

Ո՞ր հրապարակումների պատճառով էր «Հրապարակը» հարձակման թիրախում հայտնվել

Շուրջ երկու օր տևած կատաղի, եթե ոչ՝ մոլեգին ծրագրահենային հարձակման թիրախում հայտնվելու պատճառով, ինչպես հայտնի է, միառժամանակ խափանվել էր «Հրապարակ» օրաթերի կայքէջի աշխատանքը: Կայքն անհասանելի էր դարձել հազարավոր ընթերցողներին: Այսօր արդեն կայքի աշխատանքը կարգավորվել է, հասկանալի է՝ ձեռնարկված մի շարք քայլերից հետո: 
այնուհանդերձ, պետք չէ Շերլոկ Հոլմս, Էրքյուլ Պուարո կամ նույնիսկ կապիտան Ժեգլով ու կոմիսար Մեգրե լինել՝ հասկանալու համար, թե հատկապես որտեղի՛ց իջեցված հրահանգով էր իրականացվել այդ հարձակումը խոսքի ու մամուլի ազատության վրա: 
«Հրապարակի» գործընկերները հոդվածաշարով փորձել են կռահել, թե իրենց կոնկրետ ո՛ր հրապարակումների պատճառով կարող էր տեղի ունենալ այդ հարձակումը: 
Ներկայացնում ենք այդ անդրադարձերից մեկը. 
«Երկու օր մեր կայքն աննախադեպ կիբերհարձակման էր ենթարկվել, որի արդյունքում չէր գործում․ 15 տարվա մեր գործունեության ընթացքում նման բան չէր եղել, որ hraparak.am-ը չգործի։ Նման հարձակումներ, մեզ ասացին, որ իրականացվել են ռուսական կայքերի վրա, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի պահին եւ միայն պետական կառույցների աջակցությամբ են հաղթահարվել։ 
«Հրապարակը» մեն մենակ էր պայքարում այդ հարձակման դեմ, որին պետական կառույցները ոչ միայն որեւէ կերպ չաջակցեցին, այլ մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ արշավը նախաձեռնվել եւ կազմակերպվել է հենց պետության ներկայացուցիչների՝ իշխանությունների կողմից։
Այս օրերին մենք եւ մեր ընթերցողները փորձում էինք գուշակել, թե ինչն է այս հարձակման առիթը հանդիսացել (պատճառը հասկանալի է՝ «Հրապարակի» գործունեությունն է առհասարակ)։ Ո՞ր հրապարակումներն են մղել նման աննախադեպ եւ որ ամենակարեւորն է՝ խիստ ծախսատար արշավը կազմակերպելուն։

Մեր ընթերցողների եւ փորձագետների օգնությամբ փորձել ենք առանձնացնել վերջին օրերի նման հրապարակումները եւ ընթերցողների խնդրանքով՝ որոշել ենք վերահրապարակել։ 
Դրանցից մեկը, ըստ փորձագիտական խմբի, այս հրապարակումն է եղել․

Թեպետ հայաստանյան իշխանություններն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին են մեղադրում Արցախի վերջնական կապիտուլյացիայի, լուծարման հրամանագիր ստորագրելու համար, փորձում հանրությանը հավատացնել, թե Փաշինյանը կապ չունի այդ որոշման հետ, անգամ տեղյակ էլ չի եղել, սակայն  իշխանական աղբյուրներն այլ մանրամասներ են պատմում, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ տեղյակ է եղել այդ հրամանագրի տեքստին եւ անձամբ է Շահրամանյանին հորդորել՝ ամեն ինչ անել, որ ռազմական էսկալացիան դադարեցվի` համաձայնելով Ադրբեջանի բոլոր պահանջներին։ Մասնավորապես, երբ ադրբեջանցիներն արցախցիներին են փոխանցել իրենց պահանջները, որոնք արտացոլված էին Արցախի լուծարման որոշման մեջ, այն է՝ պետական ինստիտուտների, բանակի լուծարում, զենքերի հանձնում, Շահրամանյանը կապ է հաստատել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ եւ վերջինիս միջնորդությամբ մեկ եւ եզակի անգամ հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ, ով էլ հորդորել է՝ անհապաղ կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, թույլ չտալ, որ պատերազմը տեղափոխվի Հայաստանի տարածք։
Բնօրինակ հրապարակումը այս հասցեով՝ : https://hraparak.am/post/dc49dcd5dbae94bf57b70f64b13bfa5a

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan