Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
27
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Պատերազմ Արցախում
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան

Փաշինյանը Եվրախորհրդարանում պարծենում է Հայաստանի կեղծ ժողովրդավարությամբ. Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը գրել է.
«Անկախ նրանից՝ ինձ դուր է գալիս Հայաստանի վարչապետը, թե ոչ, ուզում եմ արդար լինել նրա նկատմամբ։ Ես գովում եմ նրան, երբ նա ինչ-որ բան ճիշտ է անում և քննադատում՝ որևէ բան սխալ անելու դեպքում:
Օրինակ՝ 2019 թվականի ապրիլին ես Նիկոլ Փաշինյանին գովաբանող հոդված գրեցի՝  Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) նրա ունեցած ելույթի համար։ Ահա թե ինչ եմ գրել այն ժամանակ. «Փաշինյանը տպավորիչ ելույթ ունեցավ 47 եվրոպական երկրների ներկայացուցիչների առաջ։ Առավել տպավորիչ էին վարչապետի պատասխանները նրանց տասնյակ հարցերին։ Մինչ նրա ելույթը նախապատրաստված էր, հարցերը հանպատրաստից էին, և պատասխանները պետք է տրվեին տեղում»։
Փաշինյանն իմ հոդվածը հրապարակեց իր  ֆեյսբուքյան էջում, որն ավելի քան մեկ միլիոն հետևորդ ունի։ Ահա նրա ավելացրած մեկնաբանությունը. «Ուրախ եմ, որ սփյուռքի ամենահեղինակավոր թերթերից մեկը՝ «Կալիֆորնիա կուրիերը», այսպես է գնահատել ԵԽԽՎ-ում իմ ունեցած ելույթը»: Իմ հոդվածը ստացել է 4000 հավանում, 197 կիսում և 185 մեկնաբանություն։

Այժմ ես կմեկնաբանեմ Փաշինյանի ելույթը, որ նա ունեցել է Եվրախորհրդարանում (Ստրասբուրգ, Ֆրանսիա) 2023 թվականի հոկտեմբերի 17-ին։
Փաշինյանն իր ելույթում 21 անգամ օգտագործեց «ժողովրդավարություն» կամ «ժողովրդավարական» բառերը՝ Հայաստանի ներկայիս իշխանությանը բնութագրելու համար։ Նա ընդգծեց, որ ժողովրդավարությունն ապահովում է «անվտանգություն, խաղաղություն, միասնականություն, բարեկեցություն և երջանկություն»: Ցավոք, Հայաստանը չի վայելում այս հատկանիշներից և ոչ մեկը, քանի որ Արցախը կորսված է, իսկ ադրբեջանական զորքերը 2021 թվականից տեղակայված են Հայաստանի սահմաններում։ Հայաստանի խնդիրներն առավելապես պայմանավորված են նրա ղեկավարի անկարողությամբ։ Փաշինյանը իշխանության եկավ ժողովրդավարական արժեքներ քարոզելու քողի տակ, բայց վերջում խախտեց ժողովրդավարության հիմնարար սկզբունքները։ Այն, ինչ հիմա ունենք Հայաստանում, միանձնյա իշխանություն է։ Փաշինյանը ոչ մեկին չի լսում՝ լինի նախարար, խորհրդական, իր կուսակից, խորհրդարանական մեծամասնություն, թե նախագահ։ Նա միայնակ է կայացնում բոլոր որոշումները։ Նա իր ելույթում պնդեց, որ Հայաստանը «պարզապես կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար»։
Փաշինյանը կեղծորեն ասաց, որ իր կառավարությունը «չի խախտել ժողովրդավարության որևէ սկզբունք»։ Փաստն այն է, որ Փաշինյանը Հայաստանը վերածել է ոստիկանական պետության։ Երբ նա առաջին անգամ եկավ իշխանության, նա վարչապետի նստավայր գնում էր հեծանիվով։ Այժմ նա թաքնվում է հարյուրավոր ոստիկանների հետևում, նախքան ոտքը դռնից դուրս հանելը: Բարձր աշխատավարձեր և պարգևավճարներ ստացող ոստիկանները ծեծում և ձերբակալում են ցուցարարներին։ Փաշինյանի քաղաքական հակառակորդներին դատարանում շինծու մեղադրանքներով են ամբաստանում։ Նա իրեն քննադատողներին սպառնացել է «փռել ասֆալտին»  և «ծեփել պատերին»: Անհավատալիորեն, 2021 թվականի հունիսին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ նա մուրճ էր ճոճում օդում՝ սպառնալով ջարդել իր ներքին հակառակորդների գլուխները։ Մի՞թե դա ժողովրդավարություն է:
Նույնիսկ սփյուռքահայերը զերծ չեն մնացել Փաշինյանի բռնապետական վարչակարգի երկար ձեռքից։ Հայաստանից դուրս նրան քննադատողներին արգելված է մուտք գործել հայրենիք Երևանի օդանավակայան ժամանելուց հետո։ Ի՞նչ է պատահել խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքին։
Փաշինյանը 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա որակեց որպես «սադրանք, որը տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններից առաջ… մոտալուտ խորհրդարանական ընտրությունները ձախողելու և Հայաստանի պետականությունը կաթվածահար անելու կամ առնվազն դրածո կառավարության ձևավորելու նպատակով»։ Փաստն այն է, որ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա կապ չուներ խորհրդարանական ընտրությունների հետ։ Նման հարձակումներ եղել են ընտրություններից առաջ և հետո։ Ավելին, Ալիևը Փաշինյանին տապալելու պատճառ չունի, քանի որ նա անվերջ զիջումներ է անում Ադրբեջանին Արցախի և Հայաստանի հարցում։
Փաշինյանն իր ելույթում պարծեցավ, որ Հայաստանը կարողացել է տեղավորել Արցախի 100 հազար փախստականներին. Նա պնդեց, որ Հայաստանում ժողովրդավարության շնորհիվ «մենք այդ գործը պատվով կատարեցինք»։ Փաստն այն է, որ չնայած տարիներ շարունակ համառ տեղեկություններին, թե Ադրբեջանը մտադիր է բռնազավթել Արցախի մնացած մասը և դուրս հանել նրա բնակիչներին, Հայաստանի կառավարությունը որևէ նախապատրաստություն չէր տեսել փախստականներին Հայաստանում բնակեցնելու համար։ Նրանցից շատերը օրեր են անցկացրել իրենց մեքենաներում՝ զրկված սննդից, ջրից ու կացարանից։ Արդյունքում մի քանի հազար արցախցիներ արդեն լքել են Հայաստանը։
Իր ելույթում Փաշինյանը բացատրել է իր պատրաստակամությունը թույլ տալ ադրբեջանական բեռների, մեքենաների, մարդկանց, խողովակաշարերի և էլեկտրագծերի անցում Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան։ Թեև ենթադրվում է, որ նման մուտքը փոխադարձ է, ինչպես նշված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրում, Ադրբեջանը երբեք չի հայտնել իր պատրաստակամության մասին՝ թույլ տալ հայերի համար նմանատիպ տարանցում Ադրբեջանի տարածքով: Նույն անհամաչափությունը վերաբերում է Փաշինյանի կողմից Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետր տարածքի ճանաչմանը՝ առանց Ալիևի համաձայնության ճանաչելու Փաշինյանի առաջարկած 29 800 քառակուսի կիլոմետր տարածքը։ Փաշինյանը նաև խոստովանեց, որ Հայաստանի տարածքում գտնվող նախկին ադրբեջանաբնակ անկլավները պատկանում են Ադրբեջանին՝ առանց Ալիևի փոխադարձ փոխանակման ընդունման։
Ի վերջո, Փաշինյանը կրկնեց Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու իր առաջարկը, թեև նման պայմանագրի անհրաժեշտություն չկա, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց դեմ պատերազմ չեն հայտարարել։ Խաղաղության պայմանագիրը միայն հնարավորություն կտա Ադրբեջանին՝  հետագա զիջումներ կորզելու Հայաստանից։
Փաշինյանն իր 45 րոպեանոց ելույթը եզրափակեց ևս երկու անգամ կրկնելով «ժողովրդավարություն» բառը։ «Ես համոզված եմ, որ ժողովրդավարությունը կարող է ապահովել խաղաղություն, անվտանգություն, միասնություն, բարեկեցություն և երջանկություն: Եկեք միասին սա ապացուցենք: Կեցցե՛ ժողովրդավարությունը»։
Եվրախորհրդարանի պատգամավորները չափազանց գոհ էին Փաշինյանի ելույթից։ Ինչո՞ւ պիտի գոհ չլինեին։ Փաշինյանը բավարարում է Արևմուտքի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի շահերը, այն է՝ Արցախից հրաժարումը՝ ադրբեջանական բնական գազի (մասամբ Ռուսաստանից գնված) հոսքը Եվրոպա հեշտացնելու նպատակով։ Բացի կարեկցական խոսքերից, Եվրախորհրդարանի անդամները Հայաստանի համար որևէ կոնկրետ բան չեն ուզում անել։
Ես համոզված եմ՝ Փաշինյանն այս հոդվածը չի հրապարակի իր ֆեյսբուքյան էջում»։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan