«Սնուփ Դոգի համերգի պատմությունն արտացոլում է ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը». Տ. Հայրապետյան
Դիտել նաև
Իշխանությունը վերահսկում է ոչ միայն վճռի բովանդակությունը, այլ նաև որոշում է վճռի հրապարակման օրն ու ժամը․ Սամվել Մայրապետյան
«Ադրբեջանցի պատգամավորը Հայաստանն ամբողջությամբ զինաթափելու կոչ է անում». Տ. Հայրապետյան
Նարե Սոսեն՝ իշխանական հետապնդման զոհ
«Մայր Հայաստանի» հայտարարությունը Նարինե Հայրապետյանի (Նարե Սոսե)՝ Հայաստանից հեռանալու պատճառների մասին
«Հուսով եմ՝ ՀՀ ԱԳՆ-ն հանկարծ չի սխալվի Ալիևի ելույթին արձագանքի». Տ. Հայրապետյան
ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռեփեր Սնուփ Դոգի համերգի պատմությունը լրիվ արտացոլում է ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը: Գումարը ամբողջությամբ վճարել են՝ համերգի խոստման դիմաց, հետո համերգը հետաձգվել է, գումարը հետ չի վերադարձվել, փոխարենը ռեփերն անորոշ խոստում է տվել մի օր ժամանակ գտնի կգա ու նաև ցավակցել է: Հենց այդպես էլ Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս, դիմացը ստացել են անորոշ խոստում, որ լավ կլինի, Արցախը հայաթափվել է ու էթնիկ զտման ենթարկվել, ովքեր էլ դրան նպաստել են մի մասը մուննաթ են եկել, մյուս մասն էլ ցավակցել է, ասել մի օր, որ թեթևանանք, հարմար ժամանակը գա, կզբաղվենք այդ հարցով...»: