ԱՄՆ-ը Պետդեպարտամենտը զգուշացնում է իր քաղաքացիներին
![ԱՄՆ-ը Պետդեպարտամենտը զգուշացնում է իր քաղաքացիներին](/timthumb.php?src=/disc/20-10-23/e06b88ebaaebe896b24d4ca247c598ab.jpg&w=450)
ԱՄՆ Պետդեպարտամենտն «անվտանգության գլոբալ ահազանգ» է տարածել արտերկրում գտնվող բոլոր ամերիկացի քաղաքացիներին՝ զգուշացնելով հնարավոր հարձակումների վտանգի մասին։
«Աշխարհի տարբեր վայրերում ահագնացած լարվածության և ԱՄՆ քաղաքացիների և շահերի դեմ ահաբեկչական հարձակումների, ցույցերի կամ բռնության հնարավորության պատճառով Պետդեպարտամենտն արտերկրում գտնվող ամերիկացի քաղաքացիներին խորհուրդ է տալիս ավելի զգույշ լինել»,- ասվում է հայտարարության մեջ: Ամերիկայի քաղաքացիները պետք է զգոն մնան զբոսաշրջային վայրեր այցելելիս և գրանցվեն ծանուցումների և ահազանգերի համար: