Ադրբեջանը հայտարարել է բանակի հետագա հզորացման անհրաժեշտության մասին
Դիտել նաև
ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը»
Ադրբեջանցիները լայնորեն լուսաբանում և ծաղրում են Փաշինյանի երեկվա մի խոսքը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է ադրբեջանական բանակի հետագա հզորացման մասին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հոկտեմբերի 9-ին պաշտպանության նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտոնական խորհրդակցություն։
«Ընդգծվել է, որ ադրբեջանական բանակի հետագա հզորացումը անվտանգության ապահովման կարևոր գործոններից է... Հանդիպմանը վերլուծվել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին առկա օպերատիվ իրավիճակը։
Կոնկրետ հանձնարարականներ են տրվել հակաօդային պաշտպանության, հետախուզության և հակահետախուզության ստորաբաժանումների, էլեկտրոնային պատերազմի և այլ ստորաբաժանումների ուժեղացման ուղղությամբ»,-ՊՆ-ի հաղորդագրությունը մեջբերում է լրատվամիջոցը։
Աղբյուրը՝ news.am