Փրկարարների խումբը կշարունակի դեռ Արցախում մնալ

Դիտել նաև
Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը գրել է. «Ասել դժվար աշխատանք են կատարում, նշանակում է չասել ոչինչ։ Հաշված օրեր առաջ մեզ բաժին հասավ մի նոր փորձություն։
Իսկ նրանք ամեն օր հաղթահարում են բազում դժվարություններ, կատարելով ամենահարգի ու նվիրական առաքելությունը` անհետ կորածների որոնումները։ Աշխատանքին զուգահեռ, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում այսօր հասցրել են նաև աղոթք բարձրացնել։
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը»։