Հռոմի ստատուտի վավերացումը ծայրահեղ թշնամական քայլ կլինի ՀՀ-ի կողմից. Պեսկով

Դիտել նաև
Փաշինյանին Պիոս 9-րդ պապի Ասպետական Մեծ Խաչ է տրվել
Հռոմի ստատուսը խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար. Վոլոդին
Նիկոլ Փաշինյանը մեր երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքներից է. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
Մոսկվան հարցեր ունի պաշտոնական Երևանին՝ «ոչ կոռեկտ որոշման» հետ կապված
ՔՊ-ն կատարեց Ռուսաստանի հանդեպ «թշնամական քայլը», վավերացրեց Հռոմի ստատուտը
Ռուսաստանի իշխանությունները կարծում են, որ Միջազգային քրեական դատարանի վավերացումը Հայաստանի կողմից լինելու է ընդդեմ Մոսկվայի ծայրահեղ թշնամական քայլ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը չի ողջունում Հայաստանի ցանկությունը՝ միանալ Հռոմի ստատուտին», - ասել է նա։
Հիշեցնենք, որ ըստ Հռոմի ստատուտի, այն վավերացրած անդամն երկրները պարտավորվում են Միջազգային քրեական դատարանի որոշման հիման վրա արտահանձնել իրենց երկրում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին։ Այդ նույն դատարանը հետախուզում է հայտարարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ։ Երևանում հայտարարում են, որ ՀՀ իշխանությունների այս որոշումն ուղղված է ոչ թե ընդդեմ ՌԴ-ի, այլ Ադրբեջանի։