Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է․ Ազգային կոմիտե
![Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է․ Ազգային կոմիտե](/timthumb.php?src=/disc/26-09-23/5786049bdefaafea69731d05860589ac.jpg&w=450)
Ազգային կոմիտեի հայտարարությունը հանրահավաքի հետաձգման վերաբերյալ․
«Սիրելի հայրենակիցներ, շարունակվում է կեցության նվազագույն պայմանների կարիք ունենեցող բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր հայրենակիցների հոսքը Հայաստանի Հանրապետություն։
Ադրբեջանի ցեղասպան գործողությունների պատճառով հարյուրավոր արցախահայերի աճյունները տեղափոխվում են մայր հայրենիք:
Ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցները, Ազգային կոմիտեն իր աջակիցներով և անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին։
Հանրահավաքի օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
Ազգային կոմիտեն վերահաստատում է իր համոզմունքն ու վճռականությունը. համազգային այս ողբերգության մեղսակից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռացվելու է, երկրում ձևավորվելու է ժողովրդի և պետության անվտանգությունը ապահովող ազգային իշխանություն»: