Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ) Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են Հայաստանի հաշվին Ինչու էր Խաչատուր Սուքիասյանը «փչացնում» Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
9
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանի փոխարտգործնախարարը խույս տվեց լրագրողներից Քաղաքացին թալանի մատերիալ չէ Հայաստանի վերջնական կործանման նախազդը. Փաշինյանն ու Ալիևը աշխատակազմերով գրկախառնվել են ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանական քառօրյայի վերջին նիստն է ԱԺ-ն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը Ալավերդիում իշխանությունները հանցագործություն են արել Թե ինչպես են Երևանում իրականացնում անորակ ասֆալտապատում անձրևի տակ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվը աննախադեպ է. Գոհար Մելոյան (տեսանյութ) Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Թալինի ղեկավարը 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերության հետ. «Հետք» Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ) Պետականություն կարող է չունենանք, բայց միլիոնատերերն ավելացել են. «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են Հայաստանի հաշվին Պաղեստինում հայտարարել են Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով շուրջ 17 հազար 500 զոհվածների մասին Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին «Ողջունում ենք Երևանի և Բաքվի որոշումը». Զախարովա Ինչու էր Խաչատուր Սուքիասյանը «փչացնում» Ալեն Սիմոնյանին (տեսանյութ) Թափառող շների խնդիրն ու նրանց սպանդը կառավարության և իրավապահների թերի աշխատանքի հետևանք է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանը Ուկրաինային էլեկտրատեխնիկա է ուղարկել Փաշինյանի փոխարտգործնախարարը խույս տվեց լրագրողներից Խաչատուր Սուքիասյանի և Ալեն Սիմոնյանի փոխադարձ կսմիթները (տեսանյութ) Քաղաքացին թալանի մատերիալ չէ Փաշինյանը Ղազախստանի նախագահին հրավիրել է Հայաստան Հերթական նվերը հպա՛րտ քաղաքացիներին… Հայաստանի վերջնական կործանման նախազդը. Փաշինյանն ու Ալիևը աշխատակազմերով գրկախառնվել են 2024-ից առցանց տաքսիներով ուղևորությունները կհարկվեն Լարսը բաց է Մենք հանդես ենք գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին. Թուրքիայի ԱԳՆ Ուսապարկերը, փաստորեն, դուրս են գալիս կոնտրոլից ՔՊ-ական պատգամավորը շուտով ստիպված կլինի դատարանում բացատրություն տալ ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանական քառօրյայի վերջին նիստն է Պատմաբանի ինչ գործն է, որ պատմության դասագիրք գրի Քա՞նի մարդ է զրկվել կյանքից Նիկոլի օրոք. «Կարճ ասած» (տեսանյութ) Նիկոլից հետո հանրային համերաշխության և արդարության վերականգնման համար խիստ կենսական է, որ չլինեն քաղաքական հետապնդումներ. Աշոտյանը՝ կալանավայրից ԱԺ-ն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը

Իմունային համակարգը ընդդեմ քաղցկեղի

Սեպտեմբերի 16-ը կրծքաքեղձի քաղցկեղի պայքարի միջազային օրն է։ Եվ իսկապես այդ չարիքի դեմ պայքարը տալիս է իր դրական արդյունքները։ Դրանում համոզվելու համար բավական է մտովի էքսկուրս անենք, հիշենք թե մեր շրջապատում որքան են ավելացել բուժվածների թիվը, ուղղակի պետք է ժամանակին դիմել մասնագետներին և չթողնել, որ «դանակը ոսկորին» հասնի։ Քաղցկեղի բուժման արդի հարցերի շուրջ զրուցեցինք Նաիրի ԲԿ-ի «Թամարա Կասավի - Ապկարյան» անվան ուռուցքաբանության կենտրոնի ղեկավար Լևոն Բադալյանի հետ։

- Պարոն Բադալյան մոտ 10 տարի առաջ էր, որ մենք Ձեզ հետ հարցազրույց ունեցանք։ Հոդվածը կոչվում էր «Քաղցկեղը դատավճիռ չէ», այդ վերնագիրը ժամանակի մեջ դարձավ թևավոր խոսք և՛ մասնագետների և՛ լրատվամիջոցների շրջանակներում։ Ավելին, այն կարծես թե արդարացվում է։ Այս տարիներին ին՞չ հեղափոխական փոփոխություններ են տեղի ունեցել։ Արդյո՞ք ստեղծված են այնպիսի պրեպարատներ  որոնց արդյունավետությունը բարձր է, իսկ վնասակար հատկությունները ավելի նվազ՝ դրանք կիրառվու՞մ են ձեր կենտրոնում։

-Այո, վերջին տասնամյակը ուռուցքաբանության ոլորտում իսկապես նշանավորվեց մեծ փոփոխություններով դեղորայքային բուժման ոլորտում՝ ստեղծվեցին և լայն կիրառությոան մեջ մտան բազմաթիվ նոր սերնդի դեղամիջոցներ՝ քաղցկեղի դեմ էլ ավելի արդյունավետ պայքարելու համար, խոսքը մասնավորապես թիրախային տեսակի դեղամիջոցների և իմունոթերապիայի մասին է։ Աշխարհի առաջատար կենտրոններին զուգընթաց մենք էլ հնարավորություն ունեցանք մեր պրակտիկայում կիրառել դեղամիջոցների այդ նոր տեսակները։

-ԱՄՆ-ից Ջեյմս Էլիսոնը և Ճապոնիայից Տասուկու Խնսդեյը նոր դասի պրեպարատի ստեղծման համար արժանացել են Նոբելյան մրցանակի, ինչ՞ ազդեծություն ունի այդ պրեպարատը և կիրառվու՞մ է այն Հայաստանում։ Եթե ոչ, ապա ինչ՞ու։

-Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականները հենց իմ կողմից նշված Իմունոթերապիայի հայտնագործողներն են։ Բուժման այդ մեթոդը, ինչպես նշեցի արդեն մի քանի տարի շարունակ կիրառվում է մեր կենտրոնում, և շատ հիվանդների համար իսկապես հրաշք է գործում։ Իմունոթերապիայի գաղափարը կայանում է նրանում, որ այդ դեղամիջոցների շնորհիվ հենց հիվանդի իմունային համակարգն է սկսում պայքարել քաղցկեղի դեմ, առանց թունավորելու օրգանիզմը քիմիական դեղամիջոցներով։

- Մշտապես ասվում է, որ ռիսկի խմբում են գտնվում այսպես ասած կյանքը «այրողները», սակայն փաստը մնում է փաստ չծխողների, ալկոհոլով չտառապողներիշրջանում ևս հիվանդացողների թիվը փոքր չէ, ինչո՞վ է սա պայմանավորված, գենետիկական թե՞ մեկ այլ գործոնով։

- Առողջ արպելակերպը դա միայն չծխելը և չխմելը չէ։ Կան բազմաթիվ չարաշահումներ, որոնք մենք բոլորս ամենօր անում ենք, չգիտակցելով դրանց վնասի աստիճանը։ Վատառողջ սնունդ, աղտոտված օդ, նստակյաց կյանք, սթրես և այլն։ Քանիսն են մեզ դիմող հիվանդներից ծխում՝ տղամարդկանց ճնշող մեծամասնությունը, քանիսն են զբաղվում սպորտով՝ գրեթե ոչ ոք։ Կանանց մոտ մեծ դերակատարում ունի ժառանգական գործոնը, որին նույնպես պատշաճ ուշադրություն չի դարձվում, մինչդեռ չարորակ ուռուցք ունեցող ցանկացած հիվանդի բոլոր հարազատները (հատկապես իգական սեռի) պետք է խորհրդակցություն անցնեն ուռուցքաբանի մոտ և անհրաժեշտության դեպքում անցնեն մի շարք կանխարգելիչ հետազոտություններ։

-Ձեր կենտրոնը 10 տարի է համագործակցում է ֆրանսիական Institut de Cancérologie Paris Nordկլինիկայի հետ, ի՞նչ նոր համագործակցության ծրագրեր եք իրականացնում։

-Իհարկե համագործակցությունը միշտ էլ փոխադարձ հարստացնում է կողմերին։ Երկկողմանի փորձի փոխանակումը ոլորտի զարգացման խթանիչներից մեկն է։ Համագործակցության նոր ուղղությունը Փարիզի հետ դա կլինիկական հետազոտություններին մասնակցության հեռանկարն է, ինչը թույլ կտա շատ հիվանդների օգտվել ամենավերջին սերնդի դեղամիջոցներից անվճար հիմունքներով։ Մենք այժմ աշխատում ենք այդ ուղղությամբ։

-Դուք հաճախ եք մասնակցում միջազգային գիտաժողովների, սեմինարների և վերապատրաստումների, ին՞չ նոր մեթոդներ են կիրառվում աշխարհում հիվանդության հայտնաբերման և բուժման առումով և որքանո՞վ են դրանք կիրառվում Հայաստանում։

-Նորությունները աշխարհում շատ են, ինչպես քաղցկեղի ախտորոշման, այնպես էլ բուժման մեթոդներում։ Հայաստանը վերջին տարիներին բավականին առաջ է ընկել այս ոլորտում, մասնավորապես մեր կենտրոն դիմող գրեթե բոլոր հիվանդերին մենք կարողանում ենք առաջարկել այն բուժումը, որը համարվում է ստանդարտ զարգացած երկրներում։ Շատ քիչ դեպքերում, երբ անհրաժեշտ է լինում հատուկ դժվարամատչելի սարքավորումների կամ դեղամիջոցների կիրառում, մենք ինքներս ուղղորդում ենք պացիենտներին համապատասխան արտերկրյա կենտրոններ։

-Եվրոպական առաջատար մասնագետների գնահատմամբ ձեր օնկոլոգիական կենտրոնը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Սրանից ելնելով ուզում եմ հասկանալ նվազել է արդյո՞ք բուժումը արտերկրում ստանալու ցանկացողների թիվը։

-Միանշանակ զգալիորեն նվազել է բուժման համար արտասահման մեկնող հիվանդների քանակը, քանի որ բարձրացել է վստահությունը քաղաքացիների մոտ։ Մեր առողջապահական համակարգը շատ տուժեց  90-ականներից–2000-ականներին, հասկանալի պատճառներով, մարդկանց վստահությունը խիստ ընկած էր: Սակայն այսօր պատկերը լրիվ այլ է, շատերը տեսնում են և գիտեն, որ Հայաստանում կան կենտրոններ և մասնագետներ, որոնք ոչինչով չեն զիջում արևմուտքին։

Ժասմին Վիլյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan