Ադրբեջանի նոր շանտաժը. «միջանցք» պահանջող Բաքուն սպառնում է «պլան Բ»-ով. Տեսանյութ
Ադրբեջանը փորձում է շանտաժով Հայաստանից պոկել Զանգեզուրի միջանցքը: Փորձագետներն են շանտաժ անվանում Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը, թե «Բաքուն «Զանգեզուրի միջանցքին» այլընտրանք՝ «պլան Բ» ունի՝ առանց Հայաստանի»:
Բայրամովը փորձում է վախեցնել հայերին, թե ահռելի շահույթներից կզրկվեն, երբ Ադրբեջանը դեպի Նախիջևան ճանապարհ անցկացնի Իրանի և ոչ թե Հայաստանի տարածքով: Սա այն դեպքում, երբ հիմա էլ Իրանով ցամաքային կապ կա Նախիջևանի ու Բաքվի միջև: