Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ) Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են Հայաստանի հաշվին Ինչու էր Խաչատուր Սուքիասյանը «փչացնում» Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
9
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանի փոխարտգործնախարարը խույս տվեց լրագրողներից Քաղաքացին թալանի մատերիալ չէ Հայաստանի վերջնական կործանման նախազդը. Փաշինյանն ու Ալիևը աշխատակազմերով գրկախառնվել են ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանական քառօրյայի վերջին նիստն է ԱԺ-ն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը Ալավերդիում իշխանությունները հանցագործություն են արել Թե ինչպես են Երևանում իրականացնում անորակ ասֆալտապատում անձրևի տակ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվը աննախադեպ է. Գոհար Մելոյան (տեսանյութ) Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Թալինի ղեկավարը 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերության հետ. «Հետք» Ալիեւը հստակ բացահայտել է, թե ի՞նչ միջանցք է պահանջում Փաշինյանից (տեսանյութ) Պետականություն կարող է չունենանք, բայց միլիոնատերերն ավելացել են. «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են Հայաստանի հաշվին Պաղեստինում հայտարարել են Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով շուրջ 17 հազար 500 զոհվածների մասին Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին «Ողջունում ենք Երևանի և Բաքվի որոշումը». Զախարովա Ինչու էր Խաչատուր Սուքիասյանը «փչացնում» Ալեն Սիմոնյանին (տեսանյութ) Թափառող շների խնդիրն ու նրանց սպանդը կառավարության և իրավապահների թերի աշխատանքի հետևանք է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանը Ուկրաինային էլեկտրատեխնիկա է ուղարկել Փաշինյանի փոխարտգործնախարարը խույս տվեց լրագրողներից Խաչատուր Սուքիասյանի և Ալեն Սիմոնյանի փոխադարձ կսմիթները (տեսանյութ) Քաղաքացին թալանի մատերիալ չէ Փաշինյանը Ղազախստանի նախագահին հրավիրել է Հայաստան Հերթական նվերը հպա՛րտ քաղաքացիներին… Հայաստանի վերջնական կործանման նախազդը. Փաշինյանն ու Ալիևը աշխատակազմերով գրկախառնվել են 2024-ից առցանց տաքսիներով ուղևորությունները կհարկվեն Լարսը բաց է Մենք հանդես ենք գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին. Թուրքիայի ԱԳՆ Ուսապարկերը, փաստորեն, դուրս են գալիս կոնտրոլից ՔՊ-ական պատգամավորը շուտով ստիպված կլինի դատարանում բացատրություն տալ ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանական քառօրյայի վերջին նիստն է Պատմաբանի ինչ գործն է, որ պատմության դասագիրք գրի Քա՞նի մարդ է զրկվել կյանքից Նիկոլի օրոք. «Կարճ ասած» (տեսանյութ) Նիկոլից հետո հանրային համերաշխության և արդարության վերականգնման համար խիստ կենսական է, որ չլինեն քաղաքական հետապնդումներ. Աշոտյանը՝ կալանավայրից ԱԺ-ն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը

$ 873 հազար կամ ինչպես վատնել պետբյուջեն՝ հանուն վարչապետի գավաթի. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է.

44-օրյա արյունալի պատերազմից հետո ԿԳՄՍ նախարարությունը «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերի վրա ծախսել է 338 մլն 550 հազար դրամ կամ շուրջ 872 հազար 550 ԱՄՆ դոլար: Տեղեկատվությունը գրավոր Yerkir.am-ին է փոխանցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Ուշագրավ պատկեր է ի հայտ գալիս,  երբ ուսումնասիրում ենք առանձին մրցաշարերի վրա ծախսված միլիոնները: Օրինակ, նշված ժամանակահատվածում երկու անգամ նախաձեռնվել է Փարաքար-Էջմիածին խճուղավազքի, մեկ անգամ՝ կրոսավազքի մրցաշար, կրկին նույն երթուղով:  Խճուղավազքերից յուրաքանչյուրի վրա ծախսվել է 41 մլն 690 հազար և 39 մլն 715 հազար դրամ (2-րդը դեռ նոր են ծախսելու՝ տեղի է ունենալու սեպտեմբերի 23-ին), իսկ կրոսավազքի վրա ծախսել են 35 մլն 631 հազ. դրամ:

Փարաքար գյուղից մինչ Էջմիածին հեռավորոթյունն ընդամենը 13 կմ է, հետաքրքիր է՝ ինչի՞ վրա է ծախսվել այդքան միլիոն դրամը. հագուստի վրա թվերի համարակալմա՞ն, շշերով ջրի գնմա՞ն, պատվոգրերի տպագրմա՞ն, թե՞ գավաթի ձեռքբերման կամ հաղթողին պարգևատրելու համար: Հիշեցնեմ՝ մոտ 108 հազար դոլարի հետ գործ ունենք, օրինակ, 2022 թ. հոկտեմբերի 25-ին նախաձեռնված խճուղավազքի դեպքում, այդ ի՞նչ հրատապ կամ կարևոր միջոցառում է դա, որ դրանից ընդամենը մեկ ամիս առաջ պատերազմից արյունաքամ եղած, սահմաններում հազար ու մի կարիքներ ունեցող երկրում կարելի էր այդքան ծախսել:

Ընդ որում՝ որոշ տեսակի մրցաշարերի համար ամեն տարի նախատեսվել է նույնչափ գումար: Օրինակ, Շորժա-Սևանի թերակղզի երթուղով սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարերի համար 2021 թ. նախատեսվել է 25,724.236 դրամ (շուրջ 66,300 ԱՄՆ դոլար), 2022 թ.՝  25,724.200 (շուրջ 66,300 ԱՄՆ դոլար), 2023 թ.՝ 25,724.185 դրամ (շուրջ 66,300 ԱՄՆ դոլար): Նույնը՝ որոշ այլ մրցաշարերի դեպքում: Պարզ է՝ խնդիր են դրել պետբյուջեի փողը ծախսելու, և ամեն տարի նույն տողը պահել են՝ առանց խորանալու տվյալ տարվա պետական եկամուտների, հրատապ կարիքների ու այլնի մեջ:

Փաստենք՝ այս ահռելի գումարները ծախսվել են ԿԳՄՍ նախարարության ընդամենը մի ոլորոտի մի տողով: Միջոցառումներ, որոնք հավանաբար կարելի էր նախաձեռնել սովորական մարզպետարանների կամ գյուղապետարանների միջոցով՝ յուրաքանչյուրի վրա ծախսելով ոչ թե հարյուր հազարավոր դոլարներ, այլ դրամներ և ստանալ նույն արդյունքը:

Շինարարական կազմակերպությունները թող ասեն, թե, օրինակ, սահմանային Ազատ գյուղում կամ ցանկացած այլ տեղ նշված գումարով քանի՞ քառակուսի մետր մակերեսով զինվորական բարեկարգ կացարան կարելի էր կառուցել:

Դե, այս յուղալի միջավայրում փոխնախարար Կարեն Գիլոյանն ինչու՞ պիտի չստանձներ «պալատական սազանդարի» դերն ու կիթառը ձեռքին չնվաղեր ազգակործան պատուհասի առջև:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan