Ասադի և Փաշինյանի նույնական սխալները. ի՞նչ է սպասվում Հայաստանին Երբ «Սիրիան» կպայթի Կովկասում (տեսանյութ) Թուրքիան Հայաստանում կարող է կրկնել սիրիական սցենարը. Վարուժան Գեղամյան
11
Թուրքիան արդեն հայտարարել է, թե ինչ չորս խնդիր է հետապնդում Սիրիայում Հաղորդում հանցագործության մասին՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և կառավարության Տնետուն իրազեկման աշխատանքները շարունակվում են Հայաստանում կան քաղաքական հետապնդումներ և բռնաճնշումներ. Լիլիթ Թումանյան Պատերազմում հաղթող կողմը հազվադեպ է պարտվողին խաղաղություն առաջարկում․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Երկրի գոյությանն սպառնացող իշխանության ներկայացուցիչն այլոց է «սպառնալիք» պիտակում. «Փաստ» Կարմիր գծերը 13 անգամ թանկացնելու դեմ «Մայր Հայաստանի» հայցի վերաբերյալ 5-րդ ալիքի ռեպորտաժը Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ է և անթույլատրելի․ «Մայր Հայաստան» Ինչ է սպասվում Հայաստանին Սիրիայի դեպքերից հետո. ինչպես իրենց կպահեն Ռուսաստանն ու Իրանը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սիրիայի դեպքերի զարգացման 5 սցենար․ ի՞նչ վտանգի տակ է Հայաստանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Գաղտնիք չէ, որ պարեկային ծառայողներն արցախցիների նկատմամբ ունեն «յուրահատուկ» վերաբերմունք. Ռոման Երիցյան Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել երկու երկրների ներկայացուցիչների հանդիպում Պրոցեսները ռեգիոնում կարող են շատ արագ փոխվել. Ալեն Ղևոնդյան Հետխորհրդային տարածքում Վաշինգտոնը սկսել է տապալվել. ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ալիևի քաղաքականությունը խաղաղության հաստատման հետ որևէ իրական աղերս չունի․ Տաթևիկ Հայրապետյան Վրաստանում 2025-ին թոշակները կհասնեն մինչև 200 դոլարի Ասադի և Փաշինյանի նույնական սխալները. ի՞նչ է սպասվում Հայաստանին Հովիկ Աղազարյանը դիմել է դատախազություն, որ պարզեն, թե ինչպես են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ Թուրքիան արդեն հայտարարել է, թե ինչ չորս խնդիր է հետապնդում Սիրիայում Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» բողոքի ակցիան (ուղիղ) Ցանկանում ենք, որ պատմական հնարավորությունը հանգեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Էրդողան Երեխաների առողջություն, կրթություն, գիտություն․ «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի քվեարկության միջանկյալ արդյունքները Երբ «Սիրիան» կպայթի Կովկասում (տեսանյութ) Հաղորդում հանցագործության մասին՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և կառավարության 1991 թվականի այս օրը Արցախում «այո» ասացին անկախության գաղափարին. Տիգրան Աբրահամյան Բացե՛ք «Գոյ»-ի դռները. hազարավոր մարդիկ մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո․ հայտարարություն ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է «Պատերազմում հաղթող կողմը հազվադեպ է խաղաղություն առաջարկում պարտվողին». Մամեդով Լարված իրավիճակ՝ Լոռու մարզում․ Մեծավանցիները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը Տնետուն իրազեկման աշխատանքները շարունակվում են Տարածաշրջանը փոփոխվում է բառացիորեն օրերի ընթացքում. Վարդան Ոսկանյան Հայաստանում էներգետիկ ըմպելիքները երեխաներն օգտագործում են ուտելիքի փոխարեն. Սննդագետի ահազանգը Հայաստանում կան քաղաքական հետապնդումներ և բռնաճնշումներ. Լիլիթ Թումանյան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է Եռաբլուր Պատերազմում հաղթող կողմը հազվադեպ է պարտվողին խաղաղություն առաջարկում․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Թուրքիան Հայաստանում կարող է կրկնել սիրիական սցենարը. Վարուժան Գեղամյան Իսրայելական տանկերը հասել են Դամասկոսի արվարձաններ Մարդու... չիրավունքներ. «Փաստ»

Փաշինյանը «գնալով ավելի լկտի» հայտարարություններ է անում Ռուսաստանի դեմ. Զատուլին

Հայաստանի վարչապետը «գնալով ավելի լկտի» հայտարարություններ է անում Ռուսաստանի դեմ։ Այս կարծիքն է հայտնել ՌԴ խորհրդարանի ստորին պալատի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի եթերում:

«Փաշինյանն էլ ավելի շատ, էլ ավելի ամկեղծ ու էլ ավելի լկտի է խոսում Ռուսաստանի մասին։ Մեր պատվիրակությունների հետ պաշտոնական բանակցությունների ժամանակ Փաշինյանն իրեն ավելի ու ավելի անբարյացակամ է պահում։ Նա կարծում է, որ ընդդիմությունը բավականաչափ ուժեղ չէ և բավականաչափ վարկաբեկված է՝ անհիմն կերպով մեղադրվելով անցյալի մեղքերի մեջ։ Փաշինյանը, հաջողության դեպքում, Հայաստանը կվերածի սովորական մերձավորարևելյան երկրի, որտեղ «առնել-ծախելը» գլխավոր իմաստն է, որտեղ անձնական բարգավաճումից բացի այլ, էական ազգային շահեր չկան։ Նրա շրջապատում արդեն կան մարդիկ, ովքեր բացահայտ խաղադրույք են կատարել թուրքերի, ադրբեջանցիների հետ համատեղ բիզնեսի վրա, ինչը նախկինում կտրականապես անհնար էր»,- ասել է Զատուլինը։

Հայաստանի հակառակորդների համար ձեռնտու է իշխանության ղեկին ունենալ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը, համոզված է Զատուլինը։ Արևմուտքը վստահ է, որ ներկայիս վարչապետն ի վիճակի է «Ռուսաստանին դուրս մղել» հանրապետությունից, պարզաբանել է խորհրդարանականը։

«Փաշինյանն այսօր Ադրբեջանի և Թուրքիայի, այսինքն՝ Հայաստանի պատմական հակառակորդների համար ամենահարմար առաջնորդն է։ Հենց Փաշինյանի օրոք Հայաստանը կրեց նվաստացուցիչ պարտություն՝ թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ասպարեզներում։ Այս տեսանկյունից պատահական չէ, որ ողջ հռետորաբանությամբ հանդերձ, Ադրբեջանի իշխանությունները խիստ մտահոգված են Փաշինյանի իշխանության ղեկին մնալով։ Փաշինյանն, անկասկած, հույս ունի, որ իր վերակողմնորոշումը Ռուսաստանից դեպի Արևմուտք, բանակցությունները Բրյուսելում, Վաշինգտոնում, այցերը արևմտյան մայրաքաղաքներ, Արևմուտքին տպավորություն են ներշնչել, որ Փաշինյանն այն մարդն է, ով վաղ թե ուշ կարող է Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից։ Դրա վկայությունն է Ռուսաստանի վարկանիշի անկումը, ինչը բոլոր մակարդակներում քարոզչության հետևանք է, որը բխում է, այդ թվում՝ Փաշինյանին և նրա կառավարությանը սատարող շրջանակներից։ Նա յուրովի է ներկայացնում իրավիճակը և կարծում է, որ Ռուսաստանն, իրոք, այսօր խրված է Ուկրաինայում։ Դեռևս հատուկ ռազմական գործողության սկզբնական փուլում նա խոսում էր Արևմուտքում, որ Ռուսաստանի հաղթանակը ձեռնտու չէ Հայաստանին, որպեսզի Խորհրդային Միությունը չվերականգնվի»,- շարունակել է Զատուլինը։

Ինչպես հայտնում է EADaily-ն, իտալական La Repubblica-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը սխալ է անվանել անվտանգության ոլորտում Հայաստանի լիակատար կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից։ Հանրապետության վարչապետի խոսքով, այսօր Ռուսաստանն ինքը զենքի կարիք ունի, և «ցանկության դեպքում էլ չի կարողանա ապահովել Հայաստանի պահանջները»։

Աղբյուր՝ NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan