ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում կքննարկվի ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Դիտել նաև
Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը
Փաշինյանն արցախցիների հարցով անցավ պլան «Բ»-ին. «Հրապարակ»
Արցախի վերադարձը կիրականանա գուցե բազում չարչարանքների ճանապարհով, բայց կլինի երանելի ձեռքբերում բոլորիս համար․ Արցախի թեմ
Հարատև խաղաղություն հնարավոր չէ, երբ ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից. Լևոն Քոչարյանը՝ Ժնեւում (տեսանյութ)
Ի՞նչ նպատակների համար է Ալիևին պետք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը (տեսանյութ)
Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ կանցկացվեն Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Լսումներին հրավիրված է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։
«Ողջամիտ հիմքեր կան պնդելու, որ 2023-ին Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում»,-Օկամպոյի զեկույցից մեջբերել է Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը։
Լսումների երկրորդ բանախոսն է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիփսը, որը Ադրբեջանի կառավարության մտադրությունների մասին զեկույց է ներկայացնելու։
Աղբյուր՝ Civilnet.am