Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է վաղեմի հակամարտության կարգավորման համար. Միլլեր
![Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է վաղեմի հակամարտության կարգավորման համար. Միլլեր](/timthumb.php?src=/disc/02-09-23/e32b6c3f8ec71fd6c63da74a40566e68.jpg&w=450)
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է այս վաղեմի հակամարտության կարգավորման համար։ Այս մասին «Լուրերի» հարցին ի պատասխան նշել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանելով՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի երեկվա ագրեսիայի վերաբերյալ հարցին:
«Մենք ծանոթացել ենք հաղորդագրություններին և մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Մենք հետևողականորեն հայտարարել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է այս վաղեմի հակամարտության կարգավորման համար։ Հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել, և վեճերի լուծման համար ուժի կիրառումն անընդունելի է։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ ապագայի խթանմանը»,- նշել են ԱՄՆ պետքարտուղարությունից: