Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
27
Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան

Տիկոյի, Հայկոյի և «սառը» ավտոբուսների ներկրման արեղծվածային պատմության մասին. և ով՞է այս պատմության, Նիկոլի ասաց «մուկն» ու «ձուկը»

Այս ընտրարշավում հետաքրքիր «մրցակցություն» է առաջացել Տիկոյի, նույն ինքը՝ Տիգրան Ավինյանի, և Հայկոյի՝ Հայկ Մարությանի միջև։ 

Առաջինը գովազդում է, թե ինքն է այն գլխավոր հերոսը, ով երևանցիներին «նվիրել» է գերմանական ավտոբուսները, իսկ Հայկոն իր գովազդային հոլովակներում նշում է, որ հենց ինքն է այդ ավտոբուսների ներկրման հեղինակը:

Այս ավտոբուսների շուրջ «մրցույթը» հիշեցնում է հայտնի Էդմոն Քեոսայանի ֆիլմի հերոսների վեճը, թե ով է իրականում ռուսական թագի ժառանգորդը: Այդ ֆիլմը նայելուց դժվար էր պատկերացնել, որ իրական կյանքում էլ կարելի էր հանդիպել նման խեղկատակների:

Բայց քանի որ այս թեման ջրի երես է դուրս եկել, մինչև վերջ փորձենք բացել փակագծերը, թե ով և ինչպես որոշեցին գերմանական ավտոբուսներ բերել Հայաստան:

Այն, որ գազելների դարն արդեն վաղուց էր անցել, հասկանում էին բոլորը: Սակայն ինչու՞ հենց գերմանական ավտոբուսներ որոշեցին բերել Հայաստան:

Իսկ այդ պատմությունը սկսենք սկզբից:

2019 թվականին «ԲԱՍ ՎՈՅԱՋ» ՍՊԸ-ն Երևանի քաղաքապետարանին առաջարկեց իր ծառայությունները գերմանական MAN քաղաքային ավտոբուսների մատակարարման համար։

Այս ընկերության տնօրենը Հովհաննես Մանուկյանն էր:

2021 թվականին քաղաքապետարանը ստեղծում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ պետական ընկերություն, որը պատասխանատու է դառնում քաղաքային ավտոբուսների շահագործման և սպասարկման համար։ 

Չեք հավատա, բայց այս պետական ընկերության տնօրեն է նշանակվում հենց...Հովհաննես Մանուկյանը:

Նույն թվականին քաղաքապետարանն այդ ավտոբուսների մատակարարման պայմանագիր է կնքում, չգիտես ինչու, միջնորդ վրացական «Թեգետա Մոտորս» ընկերության միջոցով:

Այստեղից մի քանի հարցադրում է առաջանում Փաշինյանին և նրա քաղաքապետարանի նախկին և ներկա ընկերներին:

Առաջին հարցադրում

Որպես MAN-ի մասնավոր ընկերության մատակարար՝ ինչպե՞ս Հովհաննես Մանուկյանը հանկարծ դարձավ պետական ընկերության տնօրեն, որն էլ բնականաբար պիտի ընտրեր հենց այդ մակնիշի ավտոբուսների ներկրումը Հայաստան:

Երկրորդ

Ինչու՞ քաղաքապետարանը չընտրեց ավտոբուսների այնպիսի հայտնի ապրանքանիշեր, ինչպիսիք են՝

-Mersedes Benz

-Volvo

-Iveco

-Scania

- Solaris և այլ:

Ինչու՞ Բեռլինը գերմանական MAN-ի փոխարեն գնում է լեհական Solaris-ը 250.000 դոլարով, իսկ Հայաստանը՝ թանկարժեք գերմանական MAN-ները՝ 370.000 դոլարով:

Գերմանացիների կենսամակարդակը ավելի ցա՞ծր է հայաստանցիներից, որ այդպիսի ընտրություն է կատարվել:

Երրորդ

Ինչո՞ւ դեռևս չի հրապարակվում հայտատուների ցանկը, եթե, իհարկե, նման մրցույթ եղել է։ Ըստ օրենքի՝ առանց մրցույթի անհնար էր նման ընտրություն կատարել։ Իսկ եթե պետական ընկերության տնօրենն ու համապատասխան մակնիշի ավտոբուս մատակարարողը դառնում է նույն մարդը, պարզ է, որ այդ գործարքից կոռուպցիայի հոտ է գալիս: 

Հիշենք, թե ինչ էր խոստանում Փաշինյանը դեռ 2018-ին:

Այստեղ մակերեսի վրա երևում է, թե ով է «մուկը», իսկ ով՝ «ձուկը», բայց արի ու տես, որ նրանք ոչ թե պատժի են արժանացել, այլ մրցում են իրար հետ գալիք ավագանու ընտրություններում:

Չորրորդ

Ինչու՞ MAN ավտոբուսները չեն պատվիրվել անմիջապես Գերմանիայի գործարանից։ Այլ «գնվել» են վրացի միջնորդի միջոցով: Նույնիսկ դպրոցականին է հասկանալի, թե ինչու:

Այն որ այս ամենից ակնհայտ կորուպցիայի հետ է գալիս, հասկանում են նույնիսկ դպրոցականները, բայց չի ուզում տեսնել Նիկոլ Փաշինյանը:

Ինչու՞, որովհետև օրենքը միայն սովորական քաղաքացիների համար է, իսկ յուրայինները կարող են անել ամեն ինչ, եթե այն բխում է Փաշինյանի շահերից:

Այնպես որ, հարգելի երևանցիներ, Փաշինյանի «ձկներն» ու «մկները» դեռ զարգանալու և բարգավաճելու են, նույնիսկ մրցելու են իրար հետ, թե ով կարող է խաբել ժողովրդին սուտ խոստումներ տալու և հետագա կորուպցիոն գործերի մեջ թաթախվելու հարցում:

Իսկ այդ «թանկ» ավտոբուսները, որոնք համարվում են պրեմիում դասի ավտոբուսներ, Հայաստանը ձեռք է բերել ԵՄ 21 մլն վարկի հաշվին, որն իմիջայլոց փակելու է ոչ Ավինյանը և ոչ էլ Մարությանը, այլ բազմակի անգամ խաբված Հայաստանի քաղաքացին:

 

 

Սա է իրականությունը:

Արմեն Միքայելյան 

Հ.Գ.1

Շատերը կասեն, թե ի՞նչ եք առաջարկում: Պատասխանը ակնհայտ է. պետք էր անցկացվեր ազնիվ մրցույթ, որից էլ պարզ կդառնար՝ որն էր այն օպտիմալ որոշումը, որի միջոցով կարելի կլիներ ներկրել ավելի մատչելի՝ գրեթե նույն ստանդարտի ավտոբուսներ: Դիտեք Թբիլիսիի, եվրոպական այլ քաղաքների օրինակները և պատասխանը կդառնա ակներև:

Իսկ չտեսների իշխանության պարագայում բացառված է օպտիմալ որոշում գտնելը:

Հ.Գ.2

«Մայր Հայաստան» դաշինքի նախըտրական ծրագրից ավտոբուսների մասով առաջարկվում է,-

Առաջին

Երևանի ավտոբուսային պարկից վերացնել բոլոր հնամաշ ավտոբուսները և թողնել միայն 51 տեղանոց նոր տիպի Zhong Tong-ները և 101 տեղանոց գերմանական MAN-երը:

Բացի այդ, նոր մրցույթի միջոցով ներկրել նոր 100 և ավել տեղանոց ավտոբուսներ, որոնք կհամալրեն քաղաքի ավտոբուսային պարկը և պայմաններ կստեղծեն, որպեսզի քաղաքացին չզգա ավտոբուսների պակասություն նույնիսկ 0:00-ից հետո:

Ի դեպ, ըստ այդ ծրագրի՝ քաղաքային տրանսպորտը, ներառյալ մետրոն պիտի աշխատեն մինչև գիշերվա 1:00, ինչպես Մոսկվայում է և եվրոպական շատ քաղաքներում, որպեսզի մարդիկ 0:00-ից հետո ևս կարողանան լիարժեք օգտվել քաղաքային տրանսպորտից:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan