Թրաշված և անթրաշ ջահելներն այդպես էլ չհասկացան, որ խնդիրը ոչ թե փողոցի գազելն է կամ բանակի ելակը, այլ կառավարման բարդակը
Դիտել նաև
Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան
Փաշինյանին ասել են՝ STOP. անցել ես անդառնալիության կետը. Քոչարյան (տեսանյութ)
Ով ուզում է՝ ցուցմունք տա, չեն կարող ապացուցել մի բան, որը չի եղել․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Դատական նիստ՝ Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով (տեսանյութ)
«Այն, ինչ ուզում է անել այս իշխանությունը, սխալ է և անթույլատրելի՛». Լևոն Քոչարյան
Մի քանի օր առաջ Տիգրան Ավինյանը, Կեսարի կեցվածքով, հայտարարեց, որ «Գազելների դարաշրջանն ավարտվեց»: Այս իշխանության թրաշված և անթրաշ ջահելներն այդպես էլ չհասկացան, որ խնդիրը ոչ թե փողոցի գազելն է կամ բանակի ելակը, այլ կառավարման բարդակը: 11 զոհ Երևան-Գյումրի մայրուղու վրա... 19 զոհ Սուրմալույում... 15 զոհ Վարդենիսի զորամասում... բազմաթիվ զոհեր ավտոճանապարհներին՝ այդ թվում հղի կնոջ մահը վարչապետի շարասյան պատճառով... անթիվ-անհամար զոհեր և խեղված ճակատագրեր թմրանյութերի և բեթինգների պատճառով... Երևանի շինարարական փոշու հետևանքներն էլ հետո դեռ կզգաք: Տղաներ և աղջիկներ, դուք ունակ չեք որևէ բան անելու, դուք շարքային պարազիտներ եք...