Օգնիր ինձ կանգնել Արցախի կողքին. Գլենդելի նախկին քաղաքապետը դիմում է ժողովրդին
Դիտել նաև
Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը
Փաշինյանն արցախցիների հարցով անցավ պլան «Բ»-ին. «Հրապարակ»
Արցախի վերադարձը կիրականանա գուցե բազում չարչարանքների ճանապարհով, բայց կլինի երանելի ձեռքբերում բոլորիս համար․ Արցախի թեմ
Հարատև խաղաղություն հնարավոր չէ, երբ ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից. Լևոն Քոչարյանը՝ Ժնեւում (տեսանյութ)
Ի՞նչ նպատակների համար է Ալիևին պետք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը (տեսանյութ)
Ես ուզում եմ բոլորից մի լավություն խնդրել. եթե մեր բարեկամությունը երբևէ ինչ-որ բան է նշանակել, կամ ես կարողացել եմ ինչ-որ բանով օգնել ձեզ, ապա խնդրում եմ մի պահ մտածեք նաև Արցախի անմեղ ժողովրդի մասին, ովքեր գտնվում են սովի և ոչնչացման եզրին: Գրեք կամ զանգահարեք ձեր Կոնգրեսի ներկայացուցիչներին: Արտահայտվեք։ Այդ մասին թվիթերի իր էջում գրել է Գլենդելի նախկին հայ քաղաքապետ Արտաշես Քասախյանը։
«Օգնիր ինձ կանգնել Արցախի կողքին. Գլենդելի նախկին քաղաքապետը դիմում է ժողովրդին. Աշխարհի ամենամեծ նվերը կլինի, եթե դուք միանաք ինձ՝ բարձրացնելու իրազեկությունը և պահանջեք, որ մեր ԱՄՆ կառավարությունն իր խոսքերի հետևում քայլեր ձեռնարկի՝ օգնելու արցախահայությանը»,- գրել է նա։