ՀՀ-ում ԵՄ առաքելությունը խնդիր ունի սպասարկել ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական բախումը. Զախարովա. Տեսանյութ
Դիտել նաև
ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը»
Ադրբեջանցիները լայնորեն լուսաբանում և ծաղրում են Փաշինյանի երեկվա մի խոսքը
Հայ-ադրբեջանական կարգավորման հարցում ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից միջնորդության որևէ դրսևորում և արդյունք չկա, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով NEWS.ru-ի հարցին։
Նրա խոսքով՝ Բրյուսելի և Վաշինգտոնի գործողությունները հանգեցնում են իրավիճակի ապակայունացմանը Հարավային Կովկասում։
«Բրյուսելի և ԱՄՆ-ի կողմից հայ-ադրբեջանական կարգավորման հարցում չկան նրանց միջնորդության որևէ դրսևորում և արդյունք, որը տարածաշրջանի համար լավ հետևանքների կբերի։ Ցավոք, այն ամենը, ինչին նրանք կպնում են, հանգեցնում է ապակայունացման: Հարավային Կովկասի տարածաշրջանը բացառություն չէ»,- ասել է Զախարովան։